Կաթնաշոռային պանրիկ
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
![]() | |
Ենթատեսակ | նախաճաշիկ |
Առաջացման երկիր | ![]() |
![]() |
Կաթնաշոռային պանրիկ կամ ջնարակած պանրիկ (լրիվ անվանումը՝ շոկոլադով ջնարակած կաթնաշոռային պանրիկ), շոկոլադապատ, շաքարի, աղի, կարագի, չրերի, վանիլինի և այլ հավելումներով կաթնաշոռից պատրաստված, բաժիններով կաթնաթթվային մթերք, կաթնամթերքի ապրանքային անուն։ Այն սառն ուտեստ է։
Պանրիկի քաշը կազմում է 40-ից մինչև 250 գրամ[1]։
Երկարությունը կարող է լինել 7-10 և ավելի սանտիմետր։
Ջնարակած պանրիկները տարածված են ԱՊՀ երկրներում, Բալթյան երկրներում, Հունգարիայում («Տուրո Ռուդի» անվանումով)։
Ըստ ջնարակած պանրիկների թանգարանի տվյալների՝ աշխարհի ավելի քան 15 երկրներում շոկոլադապատ պանրիկներ են արտադրվում[2]։
Պանրիկները առաջին անգամ սկսեցին արտադրվել ԽՍՀՄ-ում՝ 1930-ական թվականներին (կա տարբերակ, ըստ որի՝ պանրիկները պատրաստվել են դեռևս XIX դարում՝ Ալթայում)[3]։
Խորհրդային խանութներում պանրիկները հայտնվել են 1950-ականներին և արագ դարձել են հայտնի։ Քաղցր վանիլային համը շատ էր դուր գալիս երեխաներին, իսկ փխրուն շոկոլադե գլազուրը իրենից ներկայացնում էր ինքնուրույն քաղցրավենիք, որը շատ երեխաներ կծում էին, իսկ հետո ուտում էին պանրիկային զանգվածը։ Որոշ ծնողներ փորձել են ջնարակած պանրիկը ներկայացնել որպես Էսկիմո, հատկապես, երբ երեխաները հիվանդ էին (տաք պաղպաղակ)։
1980-ականների վերջին ԽՍՀՄ-ում ջնարակած պանրիկները դեֆիցիտ էին, ինչպես շատ կաթնամթերքները։
1990-ականների սկզբին պանրիկները կրկին հայտնվեցին վաճառասեղաններին, տեսականին բաղկացած էր երկու տեսակներից՝ վանիլային և կակաոյի։
1995 թվականից հետո կտրուկ ավելացավ արտադրողների թիվը, և պանրիկների ընտրությունը նույնպես զգալիորեն ընդլայնվեց. հայտնվեցին լցոնումներով (Խտացրած կաթ և այլն), շերտերով, խաշխաշով և թխվածքաբլիթով պանրիկներ։
Առաջին ջնարակած պանրիկները փաթեթավորվում էին փայլաթիթեղի մեջ, որը չէր ապահովում արտադրանքի հերմետիկությունը, ուստի նման պանրիկների պիտանելիության ժամկետը չէր գերազանցում 3 օրը։ Հերմետիկ փաթեթավորման ներդրումից հետո հնարավոր է դարձել առանց կոնսերվանտների օգտագործման պանրիկի պահպանման ժամկետը երկարացնել մինչև 15 օր՝ սառնարանում և 60 օր՝ սառեցված վիճակում պահելու դեպքում։
Կաթնաշոռային պանրիկները կարող են լինել մի քանի տեսակների[1].