Ծիածան (ֆիլմ)
«Ծիածան» (ռուս.՝ Радуга), խորհրդային սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ պատերազմի մասին, որը նկարահանել է ռեժիսոր Մարկ Դոնսկին Վանդա Վասիլևակայայի համանուն վիպակի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1944 թվականի հունվարի 24-ին։
Ծիածան ռուս.՝ Радуга | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ռազմական ֆիլմ |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Թվական | 1944 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Մարկ Դոնսկոյ[1] |
Սցենարի հեղինակ | Վանդա Վասիլևսկայա |
Դերակատարներ | Նինա Ալիսովա, Հանս Կլերինգ, Նատալյա Ուժվի, Ելենա Տյապկինա և Վալենտինա Իվաշովա |
Օպերատոր | Բենցիոն Մոնաստիրսկի |
Երաժշտություն | Լև Շվարց |
Պատմվածքի վայր | Ուկրաինա |
Կինոընկերություն | Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա |
Տևողություն | 93 րոպե |
![]() |
Կինոքննադատ Ռոբ Էդելմանը «ցասումնալից դրամայում» տեսել է 1950-ական թվականների իտալական նեոռեալիզմի հնարավոր ազդեցությունը[2]։
Սյուժե
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ուկրաինուհի Օլյոնա Կոստյուկը դառնում է պարտիզանուհի։ Ընկնելով թշնամու ձեռքը՝ նա կրում է անմարդկային տանջանքներ, վերապրում իր նորածին որդու մահը, որին սպանում են ֆաշիստները, բայց չի մատնում իր ընկերներին։
Ստեղծման պատմություն
Ֆիլմը նկարահանվել է Աշխաբադում՝ մարզադաշտում, որտեղ ձյան փոխարեն լցված էր աղ[3]։
Դերերում
- Նատալյա Ուժվիյ – Օլյոնա Կոստյուկ
- Ելենա Տյապկինա – Ֆեդոսյա
- Վալենտինա Իվաշյովա – Օլգա, ուսուցչուհի
- Նինա Ալիսովա – Պուսյա, Օլգայի քույրը, լեյտենանտ Կրավչենկոյի կինը, պարետի սիրուհին
- Անտոն Դունայսկի – Եվդոկիմ Պետրովիչ Օխապկա
- Աննա Լիսյանսկայա – Մալյուչիխա
- Հանս Կլերինգ – պարետ Կուրտ Վերներ
- Նիկոլայ Բրատերսկի – ավագ Պետրո Գապլիկ
- Վլադիմիր Չոբուր – լեյտենանտ Սերգեյ Կրավչենկո
- Վիտյա Վինոգրադով – Միշկա, Մլյուչիխայի որդին
- Ալիկ Լետիչևսկի – Սաշկա, Մլյուչիխայի որդին
- Վովա Պոնոմարյով – Մլյուչիխայի կրտսեր որդին
- Էմմա Պերելտեյն – Մլյուչիխայի դուստրը
- Յուլյա Տկաչենկո
- Նինա Լի
- Ելիզավետա Խուտորնայա – Գրոխաչիխա
- Ապոլլոն Օսենև – խորհրդանշական Հիտլեր
Նկարահանող խումբ
- Սցենարի հեղինակ՝ Վանդա Վասիլևսկայա
- Ռեժիսոր՝ Մարկ Դոնսկոյ
- Օպերատոր՝ Բորիս (Բենցիոն) Մոնաստիրսկի
- Կոմպոզիտոր՝ Լև Շվարց
- Նկարիչ՝ Վալենտինա Խմելյովա
- Ռեժիսորի օգնական՝ Ռաֆայիլ Պերելշտեյն
Ծանոթագրություններ
Գրականություն
- Фёдор Раззаков. Гибель советского кино, т. 1. Интриги и споры. 1918—1972. — М.: «Эксмо», 2008, с. 118.
Արտաքին հղումներ
- «Ծիածան» ֆիլմը IMDb կայքում (անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծիածան (ֆիլմ)» հոդվածին։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա