Ծառա 2

«Ծառա 2» — ռեժիսոր Կլիմ Շիպենկոյի ռուսական կինոկատակերգություն։ 2019 թվականին նկարահանվախված «Ծառա» ֆիլմի շարունակությունը։ Ֆիլմը արտադրվել է «Yellow, Black and White» ընկերության կողմից։ Առաջին ֆիլմի դերասաններին՝ Միլոշ Բիկովիչին, Իվան Օխլոբիստինին, Ալեքսանդր Սամոյլենկոյին և Մարիա Միրոնովային միանում են Ագլայա Տարասովան և Նատալյա Ռոգոժկինան։

Ծառա 2
ռուս.՝ Холоп 2
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվականհունվարի 1, 2024
Լեզուռուսերեն
ՌեժիսորԿիմ Շիպենկո
ՊրոդյուսերDavid Tsallaev?, Էդուարդ Իլոյան, Դենիս Ժալինսկի, Վիտալի Շլյապպո, Ալեքսեյ Տրոցյուկ, Անտոն Զլատոպոլսկի, Վյաչեսլավ Դուսմուխամետով և Darya Gratsevich?
ԴերակատարներՄիլոշ Բիկովիչ, Ագլայա Տարասովա, Ալեքսանդր Սամոյլենկո, Մարիա Միրոնովա, Իվան Օխլոբիստին և Նատալյա Ռոգոժկինա
ԵրաժշտությունԻվան Բուրլյաև
ԿինոընկերությունYellow, Black and White և Start
Տևողություն119 րոպե
ՆախորդԾառա (ֆիլմ)

Ռուսաստանում «Ծառա 2»-ը թողարկվել է 2024 թվականի հունվարի 1-ին Central Partnership-ի կողմից։ Ֆիլմը տարբեր արձագանքներ ստացավ լրագրողների կողմից՝ սկսած ֆիլմի մասշտաբների գովասանքներից մինչև ինքնատիպության բացակայության քննադատություն[1]։ Միայն առաջին շաբաթվա ընթացքում ֆիլմը վաստակել է ավելի քան երկու միլիարդ ռուբլի։

Սյուժե

Առաջին ֆիլմի իրադարձություններից հետո Գրիշան զգայուն է իր շրջապատիժում կատարվող ցանկացած անարդարության նկատմամբ։ Հանգստանալու ժամանակ նա անսպասելիորեն հանդիպում է Կատյա անունով մի լկտի աղջկա, ով սովոր էր կոպտել մարդկանց և մնալ անպատիժ։ Մայրիկի համար ավելի հեշտ էր անտեսել Կատյայի չարաճճիությունները, քան դաստիարակել նրան։ Իսկ Գրիշան չի կարողանում աչքերը փակել Կատյայի լկտիությունների վրա և շուտով նա հայտնվում է այլ ժամանակաշրջանում[2]։

Դերերում

ԴերասանԴեր
Ագլայա ՏարասովաԿատյա, նույ ինքը «օրիորդ Կատյա» Կատյա, նույ ինքը «օրիորդ Կատյա»
Միլոշ Բիկովիչ
(Հնչյունավորել է՝ Սերգեյ Գաբրիելյան կրտ)
Գրիշա, նույ ինքը «կոմս Գրիգորի Պավլովիչ Դոստոևսկի» Գրիշա, նույ ինքը «կոմս Գրիգորի Պավլովիչ Դոստոևսկի»
Ալեքսանդր ՍամոյլենկոՊավել, Գրիշայի հայր, խոշոր գործարար, նույ ինքը «կոնս Պավել Սերգեևիչ Դոստոևսկի» Պավել, Գրիշայի հայր, խոշոր գործարար, նույ ինքը «կոնս Պավել Սերգեևիչ Դոստոևսկի»
Մարիա ՄիրոնովաԱնաստասիա, Պավլի կին, նախկին հեռուստատեսապրոդյուսեր, նույ ինքը «Կատյայի մայր» Անաստասիա, Պավլի կին, նախկին հեռուստատեսապրոդյուսեր, նույ ինքը «Կատյայի մայր»
Իվան ՕխլոբիստինԼև Արնոլդովիչ, հոգեբան, Անաստասիայի նախկին ամուսին Լև Արնոլդովիչ, հոգեբան, Անաստասիայի նախկին ամուսին
Նատալյա ՌոգոժկինաԿատյայի մայր, պետական խոշոր պաշտոնյա Կատյայի մայր, պետական խոշոր պաշտոնյա
Օլեգ Կոմարով«պարոն Դմիտրի Ալեքսեևիչ Տիմոֆեև, Կատյայի խորթ հայր» «պարոն Դմիտրի Ալեքսեևիչ Տիմոֆեև, Կատյայի խորթ հայր»
Օլգա ԴիբցևաՊոլինա, նույ ինքը «օրիորդ Ագլայա Դմիտրիևնա, Կատյայի խորթ քույր» Պոլինա, նույ ինքը «օրիորդ Ագլայա Դմիտրիևնա, Կատյայի խորթ քույր»
Կիրիլ ՆագիևԱնտոն, նույ ինքը «Գրիգորի Պավովիչի ծառա» Անտոն, նույ ինքը «Գրիգորի Պավովիչի ծառա»
Սերգեյ ՍոցերդոտսկիյԱրտյոմ, նույ ինքը «Պրոշկա», «հեծելազոր» և այլոք Արտյոմ, նույ ինքը «Պրոշկա», «հեծելազոր» և այլոք
Միխայիլ Բաբիչև«Ավդեյ, գործավար» «Ավդեյ, գործավար»
Սոֆյա Զայկա«Լյոբա, բակային սպասուհի» «Լյոբա, բակային սպասուհի»
Պավել Դերևյանկո«Նապոլեոն Բոնապարտ» «Նապոլեոն Բոնապարտ»
Օլիվյե ՍուիԲոնապարտի թարգմանիչ
կամեո
Բոնապարտի թարգմանիչ
կամեո
Անդրեյ Մալախովկամեո կամեո
Էրնեստ Մացկյաչյուս«Վեստի» հաղորդման հեռուստավար
կամեո
«Վեստի» հաղորդման հեռուստավար
կամեո

Արտադրություն և թողարկում

2022 թվականի օգոստոսին նախագիծն աջակցություն ստացավ Կինոֆոնդի կողմից[3]։

Նկարահանումները սկսվել են 2022 թվականի օգոստոսի կեսերին Պսկովի մարզի Նովորժևսկի շրջանում[4][5]։

Պրեմիերան ի սկզբանե նախատեսված էր 2023 թվականի դեկտեմբերի 21-ին[6], սակայն այնուհետև այն տեղափոխվեց 2024 թվականի հունվարի 1[7]։

Ռուսական կինոյի պատմության ամենամեծ եկամուտ ունեցող կատակերգության շարունակության բյուջեն 768 միլիոն ռուբլի է[7]։

Թողարկում

Մարքեթինգ

Հրապարակվել են ամանորյա կատակերգության առաջին թրեյլերը և թիզերային պաստառը՝ դրա թողարկման ամսաթվով[8]։

Թատերական ցուցադրություն

«Ծառա 2» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2023 թվականի դեկտեմբերի 21-ին Մոսկվայի Նովի Արբատի «Հոկտեմբեր» կինոկենտրոնում։ ֆիլմի վարձակալության իրավունքները պատկանում են «Central Partnership» ընկերությունը[9]։

Քննադատություն

«Ծառա 2»-ը չկարողացավ լիովին արդարացնել քննադատների սպասելիքները։ Չնայած առաջին մասի հաջողությանը, երկրորդ մասը հակասական արձագանքներ ստացավ քննադատների կողմից, ովքեր բարձր գնահատեցին ֆիլմի դերասանական խաղն ու մասշտաբները, սակայն քննադատեցին նախագծի անօրիգինալությունն ու անհոգիությունը։ Սյուժեն, որը նախորդ ֆիլմի ամբողջական կրկնօրինակն է, նույնպես արժանացավ որոշ քննադատությունների։ «Կրիտիկանստվո» կայքում ֆիլմը ստացել է 54% հավանության վարկանիշ՝ հիմնված 6 գրախոսականների վրա, ինչը զգալիորեն պակաս է առաջին մասից[10]։

Ծանոթագրություններ