Ծաղկաշեն (Արագածոտնի մարզ)

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկաշեն (այլ կիրառումներ)

Ծաղկաշեն, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում։ Արագածի արևելյան ստորոտին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 16 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1950 մ։

Գյուղ
Ծաղկաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ԲԾՄ1950 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն644 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ծաղկաշեն (Արագածոտնի մարզ) (Հայաստան)##
Ծաղկաշեն (Արագածոտնի մարզ) (Հայաստան)
Ծաղկաշեն (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)##
Ծաղկաշեն (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)

Անվանում

Նախկինում անվանվել է Արագածու, Թաքառլու։

Պատմություն

Գյուղը 1829 թվականին հիմնադրել են Ալաշկերտից և Դիադինից գաղթածները։ 1870-ական թվականներին այստեղ են բնակություն հաստատել Մուշի և Սասունի գաղթականները։

Բնակչություն

Ծաղկաշենի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

ՏարիԲնակչություն
1831118 մարդ[3]
1897427 մարդ[3]
1926565 մարդ[3]
1939629 մարդ[3]
1959388 մարդ[3]
1970457 մարդ[3]
1979503 մարդ[3]
1989597 մարդ[4]
2001600 մարդ[3]
2004596 մարդ[3]
2011644 մարդ[1]


Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային մշակաբույսերի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղի արևելյան մասում է գտնվում XII-XIII դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Տես նաև

Ծանոթագրություններ