Ծաղկահովիտ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկահովիտ (այլ կիրառումներ)
Ծաղկահովիտ, գյուղական համայնք Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռնազանգվածի հյուսիսային ստորոտին, Ծաղկահովիտ գետի ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 51 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2100 մ։
Գյուղ | ||
---|---|---|
Ծաղկահովիտ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արագածոտն | |
Հիմնադրված է | 1850 թ. | |
Այլ անվանումներ | Հաջի-Խալիլ | |
ԲԾՄ | 2100 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1611[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային դասիչ | 0401 | |
| ||
Անվանում
Մինչ 1946 թվականը անվանվել է Հաջի-Խալիլ։
Պատմություն
1850-ական թվականներին գյուղը հիմնադրել են Անիի շրջակա գյուղերից եկածները։
Բնակչություն
Ծաղկահովիտի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 298 | 535 | 1145 | 1241 | 1016 | 811 | 1279 | 2748[3] | 1706 | 1611[1] |
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
Գյուղում է գտնվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (XIX դար) և «Թուխ Մանուկ» մատուռը (19-XX-րդ դդ.)։ Ծաղկահովիտի հարավարևելյան մասում պահպանվել է մ.թ.ա. 3-րդ-1-ին հազարամյակի «Ծաղկահովիտ» քաղաքատեղին[4]։ Գյուղի շրջակայքում հայտնաբերվել են նաև բազմաթիվ Ուրարտական դամբարաններ և բնակատեղիներ։
Հայտնի ծաղկահովիտցիներ
- Արայիկ Խանդոյան, հայ ազատամարտիկ։
Տես նաև
Ծանոթագրություններ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծաղկահովիտ» հոդվածին։ |