Խորվաթական հանրագիտարան

Խորվաթական հանրագիտարան (խորվ.՝ Hrvatska enciklopedija), 11 հատորներից բաղկացած խորվաթական ազգային հանրագիտարան, որը հրատարակվել է Զագրեբի Միրոսլավ Կրլեժի անվան բառարանագրության ինստիտուտի կողմից[1]։

Խորվաթական հանրագիտարան
խորվ.՝ Hrvatska enciklopedija
ՀեղինակԴալիբոր Բրոզովիչ և Տոմիսլավ Լադան
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրազգային հանրագիտարան և հանրագիտարան
Բնօրինակ լեզուխորվաթերեն
Էջեր9272
Երկիր Խորվաթիա
ՀրատարակիչԶագրեբի Միրոսլավ Կռլեժայի անվան բառարանագրության ինստիտուտ
Հրատարակման տարեթիվ1999

Հանրագիտարանների տպագրությունը սկսվել է 1999 թվականից։ Այն թվով հինգերորդն էր՝ խորվաթական ազգային հանրագիտարանների շարքում։ Առաջինը եղել Մատե Ուժավիչի «Hrvatska enciklopedija»-ն (1941—1945), որի թողարկումը ընդհատվել է հինգերորդ հատորից հետո։ Դրան հաջորդել են «Հարավսլավիայի բառարանագրության ինստիտուտի ընդհանուր հանրագիտարանների» երեք հրատարակությունները (խորվ.՝ Opća enciklopedija Jugoslavenskog leksikografskog zavoda), որոնք թողարկվել են համապատասխանաբար 1955—1964 թվականներին 7 հատորներով (խորվ.՝ Enciklopedije Leksikografskog zavoda, գլխավոր խմբագիրներ Մարկո Կոստրենիչ, Միրոսլավ Կրլեժա և Միլենկո Պրոտեգա), 1966—1969 և 1977—1982 թվականներին՝ 8 հատորներով (խորվ.՝ Opće enciklopedije, գլխավոր խմբագիր Իոսիպ Շենտիա)[1][2]։ Մինչև 2009 թվականը թողարկվել են նախատեսված բոլոր 11 հատորները։ 2010 թվականին թողարկվել է հանրագիտարանի համացանցային տարբերակը՝ համալրված հավելյալ և շարժական անիմացիաներով և տեսագրություններով[3]։ 2013 թվականի սեպտեմբերից մուտքը համացանցային տարբերակին դարձավ անվճար։ Հետագայում ինստիտուտը նախատեսում է այլևս չթողարկել թղթային հանրագիտարաններ, այլ մասնագիտանալ համացանցային հանրագիտարանների զարգացման վրա[2]։

Հատորների ցանկ

ՀատորԳլխավոր խմբագիրՏարիԷջ
I. : A — BdԴալիբոր Բրոզովիչ1999674
II. : Be — Da2000723
III. : Da — Fo2001722
IV. : Fr — Ht2002753
V. : Hu — KmԱվգուստ Կովաչեկ2003725
VI. : Kn — Mak2004786
VII. : Mal — Nj2005814
VIII. : O — PreՍլավեն Ռավլիչ2006773
IX. : Pri — Sk2007842
X. : Sl — To2008830
XI. : Tr — Ž2009859

Ծանոթագրություններ