Խորեն Սարգսյան

հայ գրականագետ, փիլիսոփա
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Խորեն Սարգսի Սարգսյան (դեկտեմբերի 2, 1891(1891-12-02)[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 4, 1970(1970-04-04)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1967), ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թ.-ից։

Խորեն Սարգսյան
Ծնվել էդեկտեմբերի 2, 1891(1891-12-02)[1]
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 4, 1970(1970-04-04)[1] (78 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ և գրական քննադատ
Հաստատություն(ներ)Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան[2] և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ[2]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան (1917)[2]
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[2] (1964)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Երեխա(ներ)Գագիկ Սարգսյան

Կենսագրություն

Ծնվել է Շուշիում։ Սկզբնական կրթությունը ստացել է Բաքվում։ 1917 թվականին ավարտել է Պետրոգրադի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը։ 1921 թվականին փոխադրվել է Երևան և աշխատանքի անցել Հայաստանի գիտական ինստիտուտում որպես գիտաշխատող։ 1922-1924 թվականներին եղել Է Երևանի պետական կենտրոնական թանգարանի արխիվային բաժնի վարիչը։ Այնուհետև ռուսերեն է դասավանդել Երևանի հայկական ռազմական դպրոցում և մանկավարժական տեխնիկումում։ 1930-1936 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում, միաժամանակ պետական թանգարանում աշխատել է որպես գրական կապերի բաժնի վարիչ։ Հետագայում աշխատել է որպես գրական թանգարանի տնօրեն, Արմֆանի գրականության և լեզվի ինստիտուտի գիտաշխատող, գիտական քարտուղար, ապա նույն ինստիտուտի տնօրեն, 1943-1947 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, 1947 թվականից մինչև մահը՝ նույն ինստիտուտի հայ հին գրականության սեկտորի վարիչ։ 1964 թվականին, առանց դիսերտացիայի պաշտպանության, նրան շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Նալբանդյանը և լեզվի հարցերը» (Երևան, 1956 թ.), «Գրականության և կյանքի արահետներով» (Երևան, 1974 թ.) գրքերը։ Մահացել է Երևանում[3]։

Խ. Սարգսյանի երկերի մատենագրությունը

Ծանոթագրություններ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորեն Սարգսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 222