Խոտ (գյուղ)

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
(Վերահղված է Խոտ (Սյունիքի մարզ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոտ (այլ կիրառումներ)

Խոտ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տաթև համայնքում[1]։

Գյուղ
Խոտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Տաթև համայնք[1]
Մակերես17,97 կմ²
ԲԾՄ1470 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն942[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունխոտեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս3209[3]
Խոտ (գյուղ) (Հայաստան)##
Խոտ (գյուղ) (Հայաստան)
Խոտ (գյուղ) (Սյունիքի մարզ)##
Խոտ (գյուղ) (Սյունիքի մարզ)

Աշխարհագրություն

Գտնվում է Որոտան գետի ձախ կողմում՝ սարավանդի վրա, ծովի մակարդակից 1470 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 69 կմ։

Պատմություն

Ներկայիս Խոտ գյուղը հիմնվել է Հին Խոտ գյուղի տեղափոխումով։ Հին Խոտը գտնվում է ներկայիս գյուղի կողքին՝ առավել ցածրադիր վայրում։ Հին Խոտը Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից էր։ Այն տեղակայված է Որոտանի ձախ ափի խիստ զառիթափ լեռնալանջին՝ շրջապատված այգիներով և անմատչելի ժայռերով։ 1205 թվականին Խազբակի որդի Դլեն իշխանը Խոտ գյուղը և Խոտագետի մեծ այգին նվիրում է Տաթևի վանքին, որից հետագայում վերցնում են, իսկ 1274 թվականին կրկին վերադարձվում է վանքին։

Մինչև 1993 թվականը Խոտն ուներ սահմանամերձ գյուղի կարգավիճակ։

Պատմամշակութային հուշարձաններ

Հին գյուղի տեղում է գտնվում 1700 թվականին կառուցված «Մրգաձորի խաչ» եկեղեցին, նրա հյուսիսարևելյան մասում՝ բարձր ձորափին, գտնվում է Խոտի վանքը (V-VI դարեր)։

Գյուղի շրջակայքում կան մ.թ.ա. 2-1 հզ թվագրվող դամբարանադաշտեր, հին գերեզմանոցներ, որից մեկում պահպանված է Կարմիր եկեղեցու (XII դար) ավերակները։ Ըստ ավանդության այդ եկեղեցու զանգերը հայտնի են եղել իրենց զորավոր հնչեղությամբ և սրա հետ էլ կապում են Զանգեզուր անունը։ Ըստ մեկ այլ ավանդության՝ եկեղեցիներից մեկն էլ, հավանաբար Մրգաձորի Խաչ կոչվածը, կառուցել է Շահ-Աբասի հարեմից փախած մի կին։

Բնակչություն

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Խոտի մշտական բնակչությունը կազմել է 942, առկա բնակչությունը՝ 819 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4]։ Ստորև ներկայացված է Խոտ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5].

Տարի183118731897192619391959197019791989200120042011
Բնակիչ173739938788675600739830855890961942[2]

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, այգեգործությամբ և դաշտավարությամբ։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 80