Խոտհունձ

Խոտհունձ, անասնապահության համար խոտը հնձելու գործընթաց[1]։ Մեկ այլ կիրառմամբ` տեղ (մարգագետին), որը նախատեսված է խոտհունձի համար։

«Խոտհունձ»: Նկարիչ՝ Նիկոլայ Սերգեև

Խոտհունձը սկսվում է տարվա որոշ եղանակներին, ընտրվում է լավ ժամանակը, երբ խոտը հասնում է պահանջվող բարձրության և քաշի[2]։

Չորացման մեթոդներ

Տրակտորին կից մեխանիկական հնձիչ մեքենա

Խոտը ձեռքերի կամ մանգաղի միջոցով պետք է միացնել իրար։ Ձեռքի քաղի մեթոդները և նախնական չորացմումը՝ փռված կամ հավաքված վիճակում։

Խոշոր տնտեսություններում խոտհունձի համար օգտագործվում են մեքենայացված մեթոդներ, այդ հատուկ սարքը կցորդիչով մեքենա է[3]։

Խոտհունձի փուլեր

Խոտի դեզ

Նախապատրաստական գործընթացը պահեստավորման համար ներառում է՝ խոտի հնձման, չորացման (արևի և քամու ազդեցությամբ) և մամլելու գործընթացները (հարմար դարձնելու և տեղ խնայելու համար)[4]։ Խոտհունձը պետք է արվի առավոտյան ժամերին` 8-ից մինչև 9-ը, որի բարձրությունը պետք է լինի 4-6 սմ։ Կանաչ խոտը պարունակում է զգալի քանակությամբ ջուր։ Չորացման ընթացքը համեմատաբար դանդաղ է ընթանում։ Չոր և հովտային մարգագետինների խոտերը կարող են 5-6 ժամ հետո հավաքել, իսկ ողողվող մարգագետիններում` 10-12 ժամ հետո։

Տես նաև

Ծանոթագրություններ

Ընթերցե՛ք «խոտհունձ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոտհունձ» հոդվածին։