Խոնարհումը Ճապոնիայում

Խոնարհումը Ճապոնիայում (お辞儀, օձիգի), գլուխը կամ իրանի վերին հատվածն իջեցնելու գործողություն, որը սովորաբար օգտագործվում է որպես բարևի, հարգանքի, ներողության կամ երախտագիտության նշան սոցիալական կամ կրոնական իրադրություններում[1]։

Ճապոնիայում խոնարհվող մարդիկ

Պատմականորեն օձիգին սերտ կապեր է ունեցել սամուրայների հետ։ Ռազմիկ դասի վերելքը Կամակուրայի շրջանում (1185–1333) հանգեցրել է ռազմիկների վարվելակարգի մասին կարգապահ կանոնների ձևավորմանը, որոնք պարունակել են ցուցումներ սամուրայի համար խոնարհվելու պատշաճ եղանակների մասին[2]։ Ճապոնական «お辞儀 (Օձիգի)» բառն առաջացել է «お時宜» հոմոֆոնից, որն ի սկզբանե նշանակել է «ինչ-որ բան անելու պատեհ ժամանակը»։ Մինչև ուշ Էդոյի դարաշրջանը (1603–1868), երբ սամուրայների խոնարհման վարվելակարգը դեռ չէր տարածվել հասարակության մեջ, այն չէր նշանակում խոնարհման հատուկ արարք[2][3]։ Մեր օրերում մոտ 800 տարի առաջ հիմնադրված Օգասավարայի ռազմիկ վարվելակարգի դպրոցի վրա հիմնված օձիգի սովորույթները ամենատարածվածն են հասարակության մեջ[2]։

«Զարեյ» (խոնարհվելով ծնկել)

Ժամանակակից Ճապոնիայում խոնարհումը սոցիալական վարվելակարգի հիմնարար մասն է, որը ածանցյալ և ներկայացուցչական է ճապոնական մշակույթի համար, և ընդգծում է հարգանքն ու սոցիալական աստիճանները։ Ամենօրյա ողջույններից մինչև գործնական հանդիպումներ և հուղարկավորություններ օձիգին լայնորեն տարածված է ճապոնական հասարակության մեջ, և ճիշտ և էլեգանտ խոնարհվելու ունակությունը համարվում է չափահաս մարդու որոշիչ հատկանիշներից մեկը[4]։ Չնայած նրան, որ ճապոնացիների մեծ մասը սկսում է խոնարհվել շատ երիտասարդ տարիքում, Ճապոնիայում շատ ընկերություններ լրացուցիչ ջանքեր են գործադրում՝ հատուկ վերապատրաստելու իրենց աշխատակիցներին, թե ինչպես պետք է խոնարհվեն գործնական հանդիպումների ժամանակ[5][6]։

Ընդհանուր առմամբ, օձիգին Ճապոնիայում կարելի է բաժանել երկու կատեգորիաների՝ զարեյ (座礼)` ծնկի իջնել և ռիցուրեյ (立礼)՝ կանգնած կռանալ։ Ամեն դեպքում խոնարհվելու ընթացքում անհրաժեշտ է մարմինը ծալել միայն գոտկատեղին և մեջքը ամբողջովին ուղիղ պահել։ Դա անելու անկարողությունը, հաճախ դիտվում է որպես անտարբերության, կեղծավորության և նույնիսկ անհարգալից վերաբերմունքի նշան։ Օձիգիի տարբեր ենթակարգերը հիմնականում տարբերվում են մարմնի թեքության անկյուններից և ձեռքի դիրքից[4]։

Տես նաև

Ծանոթագրություններ

🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա