Խիոսի իշխանություն

Խիոսի իշխանություն կամ Խիոսի սենյորություն, կարճատև կյանք ունեցած ֆեոդալական իշխանապետություն, որը հիմնադրվել է 1304 թվականին՝ Ջենովայի հանրապետությունում ազնվականական ձիրք ունեցող Ձակկարիաների հարստության կողմից Եգեյան ծովի Խիոս կղզու նվաճումից հետո։ Ձևականորեն Խիոսի իշխանությունը ճանաչում էր Բյուզանդական կայսրության սյուզերենությունը, սակայն փաստացիորեն Ձակկարիաների իշխանական ներկայացուցիչները լիրիշխան կառավարիչներ էին և գործնականում Կոստանդնուպոլսից կախում չունեին։

Խիոսի իշխանություն
Վասալական պետություն Բյուզանդիայի սյուզերենության ներքո

Ձակկարիաների հարստության խորհրդանշանը
Պետական կարգֆեոդալական իշխանություն
ՄայրաքաղաքԽիոս
Թագավորանիստ ոստանքաղաքամայր
Պետության գլուխԻշխան
ԱրքայատոհմՁակկարիաների հարստություն
Լեզուհունարեն, իտալերեն
Կրոնուղղափառություն, կաթոլիկություն
Դեպքեր և իրադարձություններ
Պատմական շրջանՄիջնադար
ՀասարակարգԱվատատիրական հասարակարգ
Հիմնադրում1304 թվական
Հզորության գագաթնակետՍկզբնական շրջանում
Անկում1329 թվական
Ժամանակագրական հաջորդականություն


Ներկայիս տարածքումՀունաստան Հունաստան
 
Պատմության պորտալ

Խիոսի իշխանությունը գոյատևում է մինչև 1329 թվականը․ այդ տարում տեղի հույն բնակչության գործուն աջակցությամբ բյուզանդական զորքերը կարողանում են վերանվաճել կղզին՝ տապալելով ջենովացիների վարչակարգը։

Պատմություն

Իշխանությունը հիմնադրվել է 1304 թվականին՝ ջենովացի ծովակալ Բենեդետտո I Զակկարիայի կողմից Խիոսի գրավումից հետո[1]։ Բենեդետտոն, որը նախքան Խիոսում իշխանության գալը տիրույթներ ուներ նաև Փոքր Ասիայի արևմտյան ափերին, կղզու զբաղեցումը Կոստանդնուպոլսի թագին հիմնավորում է թուրք ծովահենների շարունակական հարձակումների վտանգով պայմանավորված։ Բյուզանդիայի կայսր Անդրոնիկոս II Պալեոլոգոսը ընդառաջում է ջենովացիների պատրաստակամությանը և ընդունում fait accompli-ն, համաձայն որի, Խիոս կղզին նախնական 10 տարի ժամկետով բյուզանդական կայսրը որպես ֆեոդ հանձնում էր Ձակկարիաների իշխանական տանը։

Բենեդետտոն մահանում է 1037 թվականին և նրա իրավահաջորդությունը ստանձնում է վերջինիս որդին՝ Պալեոլոգո Ձակկարիան։ 1314 թվականին անժառանգ Պելեոլոգոյին փոխարինում է Մարտինո Ձակկարիան, որը խիոսյան գահը կիսում էր Բենեդետտո II-ի հետ։ Վերջիններիս իշխանավարման տարիներին իշխանությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Այս տարիներին Խիոսը դառնում է բարեբեր տիրույթ, որի տարեկան եկամուտը կազմում էր շուրջ 120 հազար ոսկե հիպերպիրոն։ Գահակիցներին հաջողվում է ընդարձակել իշխանապետության տարածքները՝ գրավելով նաև հարակից Սամոս և Կոս կղզիները։ Նավատորմի վերակազմակերպման շնորհիվ Ձակկարիաները կարողանում են արդյունավետ պայքար մղել թուրքական ծովահենների դեմ՝ արժանանալով Պապականության գովեստին։ Կոստանդնուպոլսի լատինական կայսր Ֆիլիպ II-ը Մարտինոյին շնորհում է «Փոքր Ասիայի արքա և դեսպոտ»։

Ծանոթագրություններ