Խիզախության ուղի
Խիզախության ուղի, Արիության ճանապարհ (լիտ.՝ Drąsos Kelias), պոպուլիստական ուղղվածությամբ[1] լիտվական քաղաքական կուսակցություն, որը հիմադրվել է 2012 թվականին։ 2017 թվականի տվյալներով անդամների թիվը 2499 է[2]։
Խիզախության ուղի լիտ.՝ Drąsos Kelias | |
---|---|
![]() | |
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | ![]() |
Առաջնորդ | Jonas Varkala? |
Կարգախոս | Ինչքա՞ն խիզախություն ունես դու։ |
Հիմնադրված | 2012 |
Գաղափարախոսություն | պոպուլիզմ |
Շտաբ | Գարլյավա, Kaunas District Municipality, Լիտվա |
Կայք | dkpartija.lt |
Պատմություն
Կուսակցությունը հիմնել են Դրասյուս Կեդիսի (1971—2010) համախոհները, որը սկանդալային ճանաչման էր հասել՝ կապված երկու մարդկանց սպանության մեղադրանքի հետ, որոնք իբր բռնաբարել էին նրա փոքրահասակ դստերը՝ Դեյմանտեին։ Կեդիսը մահացել է անհայտ հանգամանքներում 2010 թվականին։ Լրատվամիջոցները ենթադրում էին, որ սպանվածների հարազատները և ընկերները վրեժ են լուծել նրանից։ Կուսակցության կողմնակիցները և հիմնադիրներն էին Դրասյուսի քույրը, դատավորը, Նյարինգա Վյացկենեն։ Կուսակցության անվանումը համահունչ էր Դրասյուսի անվան հետ, որը լիտվերենից թարգմանվում է «խիզախություն»[3]։
Կուսակցության ծրագիրն իրենից ենթադրում էր Լիտվայում կաշառակերության դեմ պայքար[4] և դատական համակարգի փոփոխություն։ Կուսակցության ղեկավարը Գարլյավա քաղաքի նախկին կրոնական Իոնաս Վարկալան է։ Կուսակցությունը 2012 թվականի ընտրությունների ժամանակ անսպասելիորեն հավաքել է ձայների 8 %-ը և Լիտվայի Սեյմում ստացել է 7 տեղ, սակայն կորցրել է բոլոր տեղերը հաջորդ ընտրության ժամանակ։ Պառլամենտում եղած ժամանակ կուսակցությունը նախաձեռնել է խոշոր պաշտոնյանի հետ կապված հետաքննություններ, որին պատասխան հաճախ մեղադրվել է ռուսամետ և կրեմլյան քարոզչության մեջ[5]։
Սեյմի անդամ պատգամավորներ (2012–2016)
- Նյարինգա Վյացկենե (ծնված 1971 թվականին), իրավաբան,
- Իոնաս Վարկալա (1951), քահանա,
- Աուրելիա Ստանչիկենե (1966), ճարտարապետ,
- Ալգիրդաս Վացլովաս Պատացկաս (1943), քաղաքական գործիչ,
- Վիտաուտաս Անթանաս Մատուլյավիչյուս (1952), լրագրող,
- պրոֆ. Պովիլաս Գիլիս (1948), տնտեսագետ,
- Վալդաս Վասիլյաուսկաս (1951), լրագրող[6]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք (լիտվ.)