Խելրթվա

Խելրթվա (վրաց.՝ ხელრთვა, pronounced [χɛlrtʰvɑ]), վրացական գեղագրության ստորագրություն, մոնոգրամ կամ կնիք, որն ի սկզբանե օգտագործվել է վրաց միապետների, թագուհիների, պատրիարքների, թագավորական իշխանների և ազնվականության կողմից[1][2][3]։ Խելրթվա բառը վրացերենում ինքնին բառացի թարգմանությամբ նշանակում է ձեռքով զարդարելխելի (ხელი) նշանակում է ձեռքով, իսկ րթվա (რთვა)՝ զարդարել։ Խելրթվա ստորագրությունները հիմնականում արվել են վրացական երեք այբուբեններից մեկով, հիմնականում նուսխուրիով և մխեդրուլիով, չնայած մոնոգրամները, հատկապես թագավորական, գրվել են ասոմթավրուլի այբուբենով։ Յուրաքանչյուր վրացի միապետը ուներ իր անհատական խելրթվան։ Այդ ավանդույթը դեռևս պահպանվում է Վրաստանում[4]։

Գեորգի Լաշայի թագավորական հրովարտակը իր խելրթվայի հետ, 1222 թվական, պահվում է Թբիլիսիում՝ Վրաստանի ազգային արխիվում

Խելրթվաներ

Արքաներ


Դավիթ V-ի խելրթվա

Գեորգի Լաշայի խելրթվա

Արչիլ արայի խելրթվա

Վախթանգ VI-ի խելրթվա

Սոլոմոն I-ի խելրթվա

Գեորգի XII-ի խելրթվա,
վրացական վերջին միապետը

Թագուհի իշխողներ


Թամարա թագուհու խելրթվա

Ռուսուդան թագուհու խելրթվա

Թագուհի խնամակալներ


Ռուսուդան Չերքեզացու խելրթվա

Մարիամ Դադիանիի խելրթվա

Պատրիարքներ


Ասոմթավրուլի խելրթվա

Անտոն II պատրիարքի խելրթվա

Իլիյա պատրիարքի խելրթվա

Նախագահներ, վարչապետներ, խորհրդարանի նախագահներ


Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խելրթվա

Վարչապետ Գեորգի Գախարիայի խելրթվա

Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի խելրթվա

Տես նաև

  • Կաո (ճապ.՝ 花押), Ճապոնիայում օգտագործվող ոճավորված գեղագրության ստորագրություններ
  • Տուղրա (օսման.՝ طغرا‎), օսմանյան սուլթանների կողմից օգտագործվող ոճավորված արաբական ստորագրությունները

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ