Խարդվար (քաղաք)

Խար(ի)դվար, Գարդվար կամ Գուրդվար (հինդի՝ हरिद्वार भारत), քաղաք Հնդկաստանի Ուտարակխանդ նահանգում, Խարիդվարի վարչական կենտրոն։

Խարդվար
Տեսակքաղաք
Երկիր Հնդկաստան
ՎարչատարածքHaridwar district?
ԲԾՄ314 ± 1 մետր
Մակերես23,56 կմ²
Ջրլիցի ափինԳանգես
Քարտեզ
Քարտեզ
Խարդվար քաղաքը՝ վերևից

Գանգեսի ափերին փռված Խարիդվար քաղաքը հինդուիզմի յոթ գլխավոր սուրբ քաղաքներից մեկն է։ Քաղաքի անվանումը հինդիից թարգմանվում է «դարպաս և Աստված» (խարի նշանակում է «աստված», իսկ դվար՝ «դարպաս»)[1][2]։

Աշխարհագրություն

Խարդվարի շրջանում Գանգեսը Հիմալայներից թափվում է Ինդոս-Գանգեսյան հարթավայր[3]։ Այսպիսով, առաջացել է քաղաքի հին անվանումը՝ Գանգադվարա[4] (սանսկրիտ՝ गंगाद्वार), տեղանք, որտեղ Գանգեսը լեռներից թափվում է հարթավայր[5]։

Անվան ստուգաբանություն

Ըստ հինդուիստական առասպելի՝ Խարիդվարը մեկն է Հնդկաստանի չորս քաղաքներից, որտեղ առասպելական արքա Գարուդան թափել է անմահական նեկտարի կաթիլները, որոնք ասուրաները ստացել էին Կաթնային օվկիանոսը խառնելուց հետո[2]։

Այդ ժամանակներից ի վեր, հնդկական այդ չորս վայրերում՝ Խարիդվարում, Ուջայնում, Նասիկում և Իլահաբադում, երեք տարին մեկ անցկացվում է Կումբխա-մելա հինդուիստական փառատոնը, որին մասնակցում են միլիոնավոր ուխտավորներ և զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր կողմերից։

Գրականություն

  • Lochtefeld J. G. Haridwar // Brill’s Encyclopedia of Hinduism, Brill's Encyclopedia of Hinduism: Society, Religious Specialists, Religious Traditions, Philosophy. Vol. 1. (ed.). Leiden: Brill, 2009.
  • Haridwar — Gangadware Mahatirthe, Ed. Shalini Saran. Haridwar Development Authority, Govt. of Uttar Pradesh, 1992.
  • Rupinder Khullar, Reeta KhullarGateway to the Gods: Haridwar-Rishikesh. UBS Publishers, 2004. ISBN 81-7476-460-7.
  • Report, by Archaeological Survey of India, Alexander Cunningham. Published by Office of the Superintendent of Government Printing, 1871. Chapt 30: Haridwar or Gangadwara, p. 231-236.
  • Chapter XVII: Himalayas, Hardwar. // Charles Harcourt Ainslie Forbes-Lindsay. India, Past and Present. Published by J.C. Winston, 1903. Page 295.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարդվար (քաղաք)» հոդվածին։