Խառան
Խառան (եբրայերեն՝ חָרָן (Ḥaran), լատին․՝ Κάῤῥαι, հունարեն՝ ῾Ελληνὀπολις), պատմական քաղաք Հյուսիսային Միջագետքում, ներկայիս Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին մոտ։ Հիմնվել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակում։ Մ.թ.ա. XVII-XVIII-րդ դդ. եղել է Միտաննիի, մ.թ.ա. XIII-XII դդ.՝ Ասորեստանի կազմում։ Մ.թ.ա. 610-ին Հառանը նվաճել է Բաբելոնի թագավոր Նաբոպալասարը, մ.թ.ա. VI-րդ դ. 40-ական թթ.՝ Պարսկաստանը, այնուհետև գտնվել է Սելևկյանների, պարթևների, Հռոմի գերիշխանության տակ։ Մ.թ.ա. 53-ին Հառանի մոտ պարթևական զորքը ջախջախել է հռոմեական զորավար Մարկոս Կրասոսի զորքերին։ Մ.թ. 166-ին հայտարարվել է ազատ քաղաք՝ Հռոմի հովանավորության տակ։ Հետագայում գտնվել է Սասանյանների և արաբական տիրապետության տակ։ 13-րդ դարում մոնղոլների արշավանքների հետևանքով ավերվել է։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7e/Harranruins1.jpg/250px-Harranruins1.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 31)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խառան» հոդվածին։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա