Խաչիսար

Խաչիսար, նաև՝ Չարդախլու (ադրբ.՝ Çardaqlı), գյուղ Արևելյան Հայաստանում, Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում, ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Շամխորի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Շակաշեն գավառում։ Գտնվում է Շամխոր քաղաքից դեպի արևմուտք։ Մինչև Արցախյան հակամարտությունը այն ունեցել է բացառապես հայկական բնակչություն։

Գյուղ
Խաչիսար
ռուս.՝ Чардахлы
ադրբ.՝ Çardaxlı
ադրբ.՝ Çənlibel
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/ադրբեջան
ՇրջանՇամքիրի
Այլ անվանումներՉարդախլու, Չարդախլի, Չարդակլու, Չարտախլու
ԲԾՄ1289 մետր
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Տեղաբնականունչարդախլեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչAZ5700
Ավտոմոբիլային կոդ57
Խաչիսար (Աշխարհ)##
Խաչիսար (Աշխարհ)

Գյուղը նախկինում գտնվում էր Խաչասար լեռան արևելյան լանջին, իսկ այնուհետև տարածվել է նաև արևմտյան լանջի վրա։

Ըստ ավանդության Խաչասար լեռան վրա եղել է մի մեծ զանգ, որով շրջակա բնակիչներին նախազգուշացրել են թշնամիների հարձակումների մասին։

Խաչիսարը հին, բազմադարյան մշակույթ ունեցող գյուղ է։ Այն եկել է դարերի խորքերից։ Դա են վկայում նրա բազմաթիվ հուշարձանները՝ խաչքարերը, տապանաքարերը, մատուռները, եկեղեցին։

Անվան ստուգաբանություն

Գյուղի անվանումը ժողովրդական ստուգաբանությամբ նշանակում է «չորս լեռների միջև ընկած բնակավայր»։

Հայերի բռնագաղթը

Չարդախլու գյուղը 1988 թվականին հայաթափվել է Շամխորի շրջանի առաջին քարտուղար Ասադովի անմիջական ջանքերով։ Նա նաև բռնություն է կիրառել գյուղի հայ տղամարդկանց ու ձերբակալել վերջիններիս[1]։Գյուղի տեղահանված բնակչությունից 310 ընտանիքը, ինչպես նաև 12 ընտանիք Շահումյանի շրջանից ապաստան գտան Տավուշի Զորական գյուղում[2]։

Բնակչություն

1907 թվականին ուներ 1863 , իսկ 1975 թվականին՝ 4000 բնակիչ։

Տնտեսություն

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, անասնապահություն, հացահատիկային կուլտուրաների մշակությունն էր։

Օգտակար հանածոներ

Գյուղի մոտակայքում կան մետաղի պաշարներ։

Պատմամշակութային կառույցներ

Չարդախլուի մոտակայքում կան բազմաթիվ հնություններ` վանքերի, մատուռների և բերդերի ավերակներ, բնակատեղիներ։ Գյուղում է գտնվում Վահրամ իշխանի 2 բերդերը (XIII-XVI դարեր)։

Հասարակական կառույցներ

Գյուղն ուներ միջնակարգ և ութամյա դպրոցներ, մշակույթի տուն, կինոյի տուն, 2 գրադարան, կենցաղսպասարկման տաղավարներ և հիվանդանոց։ Ծխական դպրոցը գործել է դեռևս 1960-ական թվականներին[3]։

Հայտնի անձինք

Տես նաև

Ծանոթագրություններ