Խաչենի իշխանական տուն

Խաչենի իշխանական տունը իշխել է Արցախում 9-րդ դարից մինչև 19-րդ դարի սկիզբ։ 12-րդ դարում Խաչենի իշխանությունը բաժանված է եղել երեք ճյուղերի՝ Հաթերք, Ծար (կամ Վերին-Խաչեն) և Ներքին-Խաչեն (Գանձասար կենտրոնով)։ Սկզբնապես գահերեց են եղել Հաթերքի իշխանները։ Սակայն Հասան Բ-ի մահից հետո Հաթերքի ճյուղը սպառվել է և նրա տիրույթները բաժանվել են Ծարի ու Ներքին Խաչենի միջև։ Իսկ 13-րդ դարի սկզբից գահերեցությունը մեկընդմիշտ անցել է Ներքին-Խաչենի իշխանները։ Հետագա դարերում Խաչենի իշխանությունը կազմված է եղել երկու նշանավոր տոհմերից՝ Դոփյաններ (Ծարում կամ Վերին-Խաչեն) և Հասան-Ջալալյաններ (Ներքին Խաչեն)։ Հասան-Ջալալյանները իշխել են Խաչենի մելիքությունում մինչև 1827 թվականը, որից հետո ավարտվել է Խաչենի իշխանական տունը։

Ստորև ներկայացված է Խաչենի իշանների ցանկը։

Տոհմաբանություն

Խաչենի իշխանական տան տոհմակունքները ձգվում են մինչև Հայկ Նահապետը և նրա սերունդնեը։ Ըստ Խորենացու և Կաղանկատվացու, Արցախի ու Գարդմանքի իշխանատների հիմնադիրն է եղել Առանը, որդի Սիսակի "ի տոհմէն Հայկայ"[1]։ Խորենացին մասնավորապես գրում է․ "Այս Սիսակի սերնդից էր և․․․ անվանի և քաջ Առանը, որ պարթև Վաղարշակի կողմից բյուրավոր կողմնակալ նշանակվեց"[2]։ Կաղանկատվացու վկայությամբ, Առան Սիսակյան նահապետից են սերել հայոց Արցախ-Աղվանքի Առանշահիկ արքայատոհմի թագավորները՝ ընդհուպ մինչև հայ Աղվանքի Վաչագան Բարեպաշտ արքան[3]։ Հիմնվելով Խորենացու, Կաղանկատվացու, Գանձակեցու և այլ պատմաբանների ու սկզբնաղբյուրների վրա, պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը ապացուցել է Հայկազնունի, Սիսակյան (Սյունի), Առանշահիկ, Վախտանգյան և Հասան-Ջալալյան ազնվական տոհմերի անմիջական-արյունակցական կապը[4]

Խաչենի իշխանական տան տոհմաբանություն.

Հաթերք

  • Վախտանգ-Սակառ (†1190) ∞ Շուշիկ
  • Հասան Կրոնավորյալ (1142-1182) ∞ Մամա

(1182 թ քառասուն տարի իշխելուց հետո Հասան Կրոնավորյալը իր իշխանությունը թողնում է վեց որդիներին, և կնոջ՝ Մամայի հետ կրոնավորելու է գնում Դադիվանք։)

  • Վախտանգ Թագավորազն (1182-1214) ∞ Արզու-խաթուն
  • Հասան Բ (1214-1216)

(1216 թ սելջուկ-թուրքերի դեմ պատերազմին զոհվում է Հասան Բ-ն, որով ավարտվում է Հաթերքի ճյուղը և նրա տարածքը միանում է Ծարին։

Ծար (Վերին-Խաչեն)

  • Վախտանգ-Սակառ (†1190) ∞ Շուշիկ
  • Հասան Ա ∞ Դոփի (Զաքարե և Իվանե Զաքարյանների քույր)

(Դոփի իշխանուհին նշանավոր դեր է խաղում Վերին-Խաչենում և նրա մահից հետո այստեղի տոհմը կոչվում է Դոփյան)

  • Գրիգոր Ա Դոփյան
  • Հասան Բ (†1298) ∞ Մամքան (Քուրդ Ա Վաչուտյանի դուստր)
  • Գրիգոր Բ (13-րդ դարի երկրորդ կես, 14-րդ դարի սկիզբ) ∞ Ասփա
  • Հասան Գ (†1383)
  • Վահրամ
  • Ջհանշե Ա
  • Հասան Դ ∞ Թաթուն (Քուրդ Բ Վաչուտյանի դուստր)
  • Ջհանշե Բ (15-րդ դարի երկրորդ կես)
  • Միրզաջան
  • Մէլքոն

Ներքին-Խաչեն

  • Վախտանգ-Սակառ (†1190) ∞ Շուշիկ
  • Գրիգոր Ա
  • Վախտանգ Ա (12-րդ դարի երկրորդ կես) ∞ Թագուհի (Սյունիքի արքայադուստր)
  • Հասան Մեծ∞ Մամքան
  • Վախտանգ Տանգիկ ∞ Խորիշահ (Զաքարե և Իվանե ամիրսպալասարների քույր)
  • Հասան-Ջալալ, Խաչենի և Առանի իշխան, Արցախի թագավոր (1214-1261) ∞ Մամքան (Սյունիքի արքայադուստր)

(նշանավոր Հասան-Ջալալից հետո Ներքին-Խաչենի տոհմը կոչվում է Հասան-Ջալալյան)

  • Աթաբակ Իվանե Ա (1261-1287)
  • Ջալալ Բ (1287-մոտ1318)
  • Աթաբակ Իվանե Բ (†1361)
  • Ջալալ Գ (†1431)
  • Աղբաստ (15-րդ դարի կես)
  • Սայտուն
  • Վելիճան (մինչև 16-րդ դարի սկիզբ)
  • Մեհրաբ ∞ Շահում
  • Ջալալ Դ, Խաչենի թագավոր (մինչև 17-րդ դարի սկիզբ)
  • Մեհրաբ Բ
  • Վելիճան Գ (†1686)
  • Մուլքի Բեկ (†1716)
  • Մելիք-Գրիգոր Բ
  • Մելիք-Ալավերդի Ա
  • Մելիք Բեկ
  • Մելիք Դանիել Բեկ (†1797)
  • Մելիք-Ալավերդի Բ(†1827)

Մելիք Ալավերդու մահից հետո ավարտվում է Խաչենի իշխանությունը։[5]

Ծանոթագրություններ

Աղբյուրներ