Խաշուտ
գյուղ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաշուտ (այլ կիրառումներ)
Խաշուտ կամ Աբաթխև (վրաց.՝ აბათხევი), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխա քաղաքից 14 կմ հարավ-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 1340 մետր բարձրության վրա։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Խաշուտ | |||||
վրաց.՝ აბათხევი | |||||
| |||||
Երկիր | Վրաստան | ||||
Մարզ | Սամցխե-Ջավախք | ||||
Շրջան | Ախալցխայի | ||||
ԲԾՄ | 1340 մ | ||||
Բնակչություն | 185[1] մարդ (2014) | ||||
Ազգային կազմ | Հայեր 99,5 % | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Պաշտոնական կայք | խաշուտ.հայ | ||||
Բնակչությունը
1968 թվականին գյուղն ունեցել է 537 հայ բնակիչ։ 2002 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 330 մարդ, կրկին հիմնականում հայեր[2], իսկ 2014 թվականին գյուղն ուներ 185 բնակիչ, ովքեր զբաղվում են հացահատիկի, կարտոֆիլի, բանջարեղենի մշակությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ։
Պատմություն
Խաշուտը հիմնադրել են Էրզրումից գաղթած հայերը՝ 1830 թվականին։ Պահպանվել է Խաշուտի եկեղեցին (19-րդ դար)[3]։
Գրականություն
- Մկրտիչ Մարգարյանց, Իմ բնօրրան Խաշուտ, Ե., 2005։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Խաշուտ գյուղի կայքը Արխիվացված 2023-05-30 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա