Խայս Բլոմ

Խայսբրեխտ Թայմեն Մաթիաս "Խայս" Բլոմ (հոլ.՝ Gijsbrecht Thijmen Matthias (Gijs) Blom, հունվարի 2, 1997(1997-01-02), Ամստերդամ, Նիդերլանդներ[1], առավել հայտնի է որպես Խայս Բլոմ), հոլանդացի դերասան։ Առավել հայտնի է 2014 թվականին «Տղաներ» դրամատիկ ֆիլմում խաղացած Զայգելի դերով[2]։

Խայս Բլոմ
հոլ.՝ Gijs Blom
Ծնվել էհունվարի 2, 1997(1997-01-02) (27 տարեկան)
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ[1]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան
Ծնողներմայր՝ Մարլուս վան դեն Հյուվել

Գործունեություն

2007-2009 թվականներին նկարահանվել է Ciske de Rat մյուզիքլում։ 2011 թվականին Խայս Բլումը ստացել է իր առաջին կինոդերը Մարիա Պեետերսի «Որդի» լիամետրաժ ֆիլմում։ 2012 թվականին խաղացել է դերեր "Urfeld" և "Eine Frau verschwindet" ֆիլմերում։ Գլխավոր դերում է հանդես եկել նիդերլանդական «Jongens» (թարգմ․՝ «Տղաներ») ֆիլմում, որտեղ մարմնավորել է Զիգերին, և որի շնորհիվ էլ իր երկրում հայտնիություն է ձեռք բերել։ 2014 թվականին ընկերների և ընտանիքի հետ նկարահանել է «Արկած» կարճամետրաժ ֆիլմը[3], որտեղ խաղացել է Թայմենի դերը․ Խայսը այս անունը հետագայում սկսել է օգտագործել որպես միջին անուն։

Այլ նշանավոր գործերի մեջ են մտնում «Kankerlijers» ֆիլմից Օլիվիերի և «Նենա» ֆիլմից Կառլոյի դերերը, որի հեղինակը Սասկիա Դիսինգն է։ 2014 թվականին Խայս Բլոմը խաղացել է «Analgesics» ֆիլմում, որը հիմնված էր Քերի Սլիի գրքի հիման վրա։

Ֆիլմագրություն

ՏարիԱնվանումԴեր
2006Սուրբ ծնունդը Լինուսի հետԼինուս
2011ՈրդիՎիմ
2014ՏղաներԶայգել
2014KankerlijersՕլիվիեր
2014ԱրկածԹայմեն
2014ՆենաԿառլո
2014ՑավազրկողՔասպեր
20154ՋիմՋիմ
2016Գեղեցիկ կինըԽիել վան Ռայն
2016ԸնտանիքԱնգելո Էսպոսիտո
2014Մետաքսի ճանապարհՌայմոնդ
2014Տղամարդ փորձողըՆոահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայս Բլոմ» հոդվածին։