Խայմե Մատա

իսպանացի ֆուտբոլիստ

Խայմե Մատա (իսպ.՝ Jaime Mata, հոկտեմբերի 24, 1988(1988-10-24)[1][2], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Խետաֆեի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։

Խայմե Մատա
Jaime Mata
Մատան Ժիրոնայի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունJaime Mata Arnaiz
ՔաղաքացիությունըԻսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 24, 1988(1988-10-24)[1][2] (35 տարեկան)
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Հասակ185 սմ
Քաշ79 կգ
Դիրքկենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻսպանիա Խետաֆե
Համար7
Պատանեկան կարիերա
1998-2000Իսպանիա Տրես Կանտոս
2000-2007Իսպանիա Գալակտիկո Պեգասո
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2007-2008Իսպանիա Պեգասո B
2008-2010Իսպանիա Գալակտիկո Պեգասո42(17)
2010-2012Իսպանիա Ռայո Վալեկանո B37(9)
2010  Իսպանիա Սոկուելյամոս20(9)
2010-2011  Իսպանիա Մոստոլես37(25)
2012-2014Իսպանիա Լյեյդա Էսպորտիու70(29)
2014-2016Իսպանիա Ժիրոնա76(19)
2016-2018Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ67(38)
2018-ներկաԻսպանիա Խետաֆե42(18)
Ազգային հավաքական
2019-ներկաԻսպանիա Իսպանիա1(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 10-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 10-ի, 2019

Ակումբային կարիերա

Վաղ կարիերա

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Մատան սկսել է Գալակտիկո Պեգասոյի կազմում[4][5]։ Իր դեբյուտը Տերսերա Դիվիզիոնում նշելուց հետո, 2009 թվականի դեկտեմբերին իսպանացին միացավ Ռայո Վալեկանոյին, ինչից միանգամից հետո վարձավճարով տեղափոխվեց Սոկուելյամոս, որը նույնպես հանդես էր գալիս Իսպանիայի չորրորդ դիվիզիոնում։ 2010-11 մրցաշրջանը Մատան վարձավճարով անցկացրեց Մոստոլեսում[6]։ 2011 թվականի ամռանը նա վերադարձավ Ռայո Վալեկանո՝ հանդես գալով ակումբի երկրորդ թիմի կազմում։ 2012 թվականի հուլիսի 5-ին Մատան տեղափոխվեց Լյեյդա Էսպորտիու[7], որի կազմում անցկացրեց 2 մրցաշրջաններում անցկացրեց 78 հանդիպում՝ դառնալով 33 գոլի հեղինակ։

Ժիրոնա

2014 թվականի հունիսին Մատան տեղափոխվեց Ժիրոնա[8][9]։ Իր առաջին հանդիպումը Սեգունդա Դիվիզիոնում անցկացրեց օգոստոսի 24-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռասինգ Սանտանդերի դեմ խաղում[10][11]։ Ժիրոնայի կազմում առաջին գոլը խփեց օգոստոսի 30-ին՝ Ալկորկոնի դեմ խաղում[12][13]։ 2015 թվականի հունիսի 11-ին Մատան դուբլ ձևակերպեց Սեգունդա Դիվիզիոնի տեղափոխության կիսաեզրափակչի Ռեալ Սարագոսայի դեմ խաղում[14][15], սակայն Ժիրոնան պարտվեց երկու խաղերի արդյունքում[16]։ 2016 թվականի ապրիլի 23-ին նա 2 գոլ խփեց Ալբասետեի դեմ խաղում[17]։ Ժիրոնայի կազմում Մատան անցկացրեց 82 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Ռեալ Վալյադոլիդ

2016 թվականի հունիսի 30-ին Մատան 2 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Վալյադոլիդի հետ[18]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց սեպտեմբերի 3-ին՝ Ժիրոնայիդեմ խաղում[19]։ 2017 թվականի օգոստոսի 26-ին իսպանացին դուբլի հեղինակ դարձավ Սևիլյա B-ի դեմ խաղում[20]։ Հոկտեմբերի 22-ին Մատան գոլ խփեց Լուգոյի դեմ խաղի վերջին րոպեին՝ փրկելով Վալյադոլիդին պարտությունից[21]։ 2018 թվականի հունվարի 13-ին նա խփեց Բարսելոնա B-ի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[22]։ Փետրվարի 16-ին Մատան 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հուեսկայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով[23]։ Մայիսի 19-ին իսպանացին հեթ-տրիկ ձևակերպեց Լորկայի դեմ խաղում[24][25]։ 2017-18 մրցաշրջանում Մատան դարձավ 33 գոլի հեղինակ առաջնությունում[26]՝ դառնալով Սեգունդա Դիվիզիոնի լավագույն ռմբարկուն[27] և օգնելով Վալյադոլիդին տեղափոխվել Լա Լիգա[28][29]։

Խետաֆե

2018 թվականի հուլիսի 2-ին Մատան որպես ազատ գործակալ տեղափոխվեց Խետաֆե՝ ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր[30][31][32]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 19-ին՝ 29 տարեկան հասակում՝ փոխարինման մտնելով Ռեալ Մադրիդի դեմ խաղում[33][34]։ Իսպանիայի առաջնությունում առաջին գոլը խփեց հոկտեմբերի 1-ին՝ Սելտա Վիգոյի դեմ խաղում[35][36]։ Հոկտեմբերի 31-ին Մատան դուբլ ձևակերպեց Իսպանիայի գավաթի Կորդովայի դեմ խաղում[37]։ 2019 թվականի հունվարի 18-ին նա 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ալավեսի դեմ խաղում[38]։ Փետրվարի 9-ին՝ Սելտա Վիգոյի դեմ խաղում իսպանացին դարձավ 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Խետաֆեին հաղթել 3-1 հաշվով[39][40]։ Փետրվարի 23-ին Մատան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռայո Վալեկանոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[41]։ Փետրվարին նա ճանաչվեց Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[42][43]։ Մարտի 9-ին իսպանացին դուբլ ձևակերպեց Հուեսկայի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[44]։ Իր առաջին մրցաշրջանում Մատան անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[45], իսկ Խետաֆեն զբաղեցեց 5-րդ հորիզոնականը առաջնությունում[46][47]։

2019 թվականի օգոստոսի 24-ին Մատան գոլի հեղինակ դարձավ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[48]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 19-ին՝ փոխարինման մտնելով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Տրաբզոնսպորի դեմ խաղում[49][50]։ Հոկտեմբերի 6-ին նա գոլ խփեց Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[51]։

Միջազգային կարիերա

Իսպանիայի ազգային հավաքական Մատան առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի մարտի 15-ին՝ Նորվեգիայի և Մալթայի դեմ խաղերի համար[52][53][54][55]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 23-ին՝ փոխարինելով Ալվարո Մորատային Նորվեգիայի դեմ խաղում[56][57]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ[58]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Ռայո Վալեկանո B2011–12Սեգունդա Դիվիզիոն B379379
Լյեյդա Էսպորտիու2012–13341400423816
2013–14361542404417
Ընդհանուր70294200828233
Ժիրոնա2014–15Սեգունդա Դիվիզիոն381010224112
2015–164389003419
Ընդհանուր76191000528221
Ռեալ Վալյադոլիդ2016–17Սեգունդա Դիվիզիոն28531316
2017–18393320424535
Ընդհանուր67385100427641
Խետաֆե2018–19Լա Լիգա3414423816
2019–2084001094
Ընդհանուր42184210004720
Կարիերայի ընդհանուր29211314510176324124

Միջազգային վիճակագրություն

2019 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ[58]

Իսպանիա
ՏարիԽաղերԳոլեր
201910
Ընդհանուր10

Նվաճումներ

Անհատական

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայմե Մատա» հոդվածին։