Լ’Աքվիլա

Լ’Աքվիլա (նաև՝ Աքվիլա, Լ’Ակվիլա, Ակվիլա իտալ.՝ L'Aquila - արծիվ), քաղաք և կոմունա կենտրոնական Իտալիայում՝ Աբրուցո մարզի Լ'Աքվիլա գավառում[2]։ Իտալական Աբրուցո տարածաշրջանի գլխավոր քաղաքը, Լ'Աքվիլա գավառի վարչական կենտրոնը։ Բնակչության թիվը՝ շուրջ 73,150 մարդ։ Յուրաքանչյուր օր շուրջ 100 հազար մարդ էլ այցելում է Լ’Աքվիլա՝ ուսանելու, աշխատելու, տեսարժան վայրերևը դիտելու, հանգստանալու (մերձակայքում գործում են լեռնադահուկային մի շարք առողջարաններ)։ Քաղաքը կառուցվել է Ատերնո գետի հովտում, բլրի վրա, շրջապատված է Ապենինյան լեռներով։ Քաղաքից հյուսիս-արևելք գտնվում է Ապենինների բարձրագույն գագաթը՝ Գրան-Սասսո լեռը։ Լ'Աքվիլան սահմանակից է Անտրոդոկո, Բարետե, Բարիշանո, Բորգոռոզե, Կանյանո Ամիտերնո, Կամպոտոստո, Կապիտինյանո, Կրոնյալետո, Ֆանո Ադրիանո, Ֆոսա, Իզոլա դել Գրան Սասո դ'Իտալիա, Լուկոլի, Մալիանո դե Մարսի, Օկրե, Պիետրակամելա, Պիցոլի, Ռոկա դի Կամբիո, Ռոկա դի Մեձո, Սանտո Ստեֆանո դի Սեսանիո, Սկոպիտո, Տոռնիմպարտե համայնքներին[3][4][5][6]։

Քաղաք
Լ’Աքվիլա
իտալ.՝ L'Aquila
ԴրոշԶինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզԱբրուցո
ԳավառԼ'Աքվիլա
Հիմնադրված է13-րդ դար, մայիսի 20, 1254 և 1266 թ.
Մակերես473,91 կմ²
ԲԾՄ714±1 մետր
Պաշտոնական լեզուիտալերեն
Բնակչություն69 558 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0862
Փոստային դասիչ67100
Պաշտոնական կայքcomune.laquila.it
Լ’Աքվիլա (Իտալիա)##
Լ’Աքվիլա (Իտալիա)
Լ’Աքվիլա (Աբրուցո)##
Լ’Աքվիլա (Աբրուցո)

Լ’Աքվիլայի պատմական կենտրոնում, որը շրջանակված է միջնադարյան պարսպով, պահպանվել են նեղլիկ փողոցներ, Վերածննդի և բարոկկո ոճերով կառուցված շինություններ, գեղատեսիլ հրապարակներ։ Քաղաքն ունի համալսարան, ուսանողական ավան, մշակութային բազմաթիվ հաստատություններ, այդ թվում՝ թատրոն, սիմֆոնիկ նվագախումբ, գեղարվեստի ակադեմիա, կոնսերվատորիա։

Բնակչություն

ՏարիԲնակչություն
200973 150 մարդ
201669 627 մարդ[7]
201769 605 մարդ[8]
201869 439 մարդ[9]
202369 558 մարդ[1]


Կլիմա

Լ’Աքվիլային բնորոշ է օվկիանոսային կլիման, որը Köppen climate classification-ի դասակարգմամբ նշագրվում է Cfb):

Լ’Աքվիլայի օդերևութաբանական կայան 42°22′ հս․ լ. 13°21′ ավ. ե.HGЯOի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Միջին բարձր °C (°F)6.4
(43.5)
8.5
(47.3)
12.3
(54.1)
16.3
(61.3)
20.9
(69.6)
25.3
(77.5)
29.0
(84.2)
29.1
(84.4)
24.7
(76.5)
18.4
(65.1)
12.2
(54)
7.4
(45.3)
17.54
(63.57)
Միջին օրական °C (°F)2.3
(36.1)
3.8
(38.8)
7.0
(44.6)
10.7
(51.3)
14.9
(58.8)
18.7
(65.7)
21.6
(70.9)
21.6
(70.9)
18.1
(64.6)
12.8
(55)
7.8
(46)
3.7
(38.7)
11.92
(53.45)
Միջին ցածր °C (°F)−1.8
(28.8)
−1.0
(30.2)
1.7
(35.1)
5.0
(41)
8.8
(47.8)
12.2
(54)
14.2
(57.6)
14.1
(57.4)
11.4
(52.5)
7.2
(45)
3.3
(37.9)
−0.1
(31.8)
6.25
(43.26)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ)66.1
(2.602)
64.5
(2.539)
51.2
(2.016)
56.6
(2.228)
51.0
(2.008)
46.1
(1.815)
34.7
(1.366)
37.7
(1.484)
52.8
(2.079)
66.3
(2.61)
91.3
(3.594)
83.7
(3.295)
702
(27.636)
Ձյան տեղումներ սմ (դյույմ)27
(10.6)
19.8
(7.8)
7.2
(2.83)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
13.8
(5.43)
67.8
(26.66)
Միջ. անձրևոտ օրեր 8889865568101091
Միջ. ձնառատ օրեր 32.21000000001.67.8
աղբյուր: [10]

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Roger Willemsen: Die Abruzzen. Das Bergland im Herzen Italiens. Kunst, Kultur und Geschichte. DuMont, Köln 1990, ISBN 3-7701-2256-9, S. 154.
  • Poland, Chris; Razzano, Holly; Scott, Andrew; Hernandez, Ricardo (2009). «L'Aquila, Italy: The Next Lesson». Civil Engineering. 79 (11): 46–53. doi:10.1061/ciegag.0000254. ISSN 0885-7024.
  • Bindi, V. (1889). Monumenti storici ed artistici degli Abruzzi. Naples. էջ 771 seq.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լ’Աքվիլա» հոդվածին։