Լև Վիգոտսկի

Լև Սեմյոնովիչ Վիգոտսկի (Лев Семёнович Выготский, ի ծնե անուն՝ Լև Սիմխովիչ Վիգոդսկի[6][7][8], 5 (17) նոյեմբերի, 1896, Օրշա, Ռուսական կայսրություն, - 11 հունիսի, 1934, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հոգեբան, պատմամշակութային տեսության հիմնադիր[9][10][11][12], հոգեբանության ինստիտուտի պրոֆեսոր։

Լև Վիգոտսկի
Лев Выготский
Ծնվել էնոյեմբերի 17, 1896(1896-11-17)[1]
Օրշա, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 10, 1934(1934-06-10)[2][3][4] (37 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
բնական մահով
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունփիլիսոփա, հոգեբան, մանկավարժ, ոչ գեղարվեստական գրող, համալսարանի դասախոս և մարդաբան
Հաստատություն(ներ)Մոսկվայի փորձարարական հոգեբանության պետական համալսարան, Արատաբանության փորձարարական ինստիտուտ
Գործունեության ոլորտհոգեբանություն, Դեֆեկտոլոգիա, Մանկաբանություն և գրականագիտություն
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան և Մոսկվայի Ա. Շանյավսկու անվան քաղաքային ժողովրդական համալսարան
Տիրապետում է լեզուներինռուսերեն[5]
Եղել է գիտական ղեկավարԱլեքսեյ Լեոնտև, Lidiya Bozhovich?, Leonid Zankov?, Natalia Grigorevna Morozova?, Mariya Pevzner?, Ivan Solovyov? և Alexander Zaporozhets?
Հայտնի աշակերտներԱ. Ն. Լեոնտև, Ա. Ռ. Լուրիա, Ա. Վ. Զապորոժեց, Լ. Ի. Բոժովիչ և ուրիշներ
Ինչով է հայտնիՊատմամշակութային տեսության հիմնադիր
Ազդվել էԲենեդիկտ Սպինոզա
Ամուսին(ներ)Roza Noevna Vygodskaya?
 Lev Vygotsky Վիքիպահեստում
Լև Վիգոտսկու մեդալ

Կենսագրություն

Լև Սիմխովիչ Վիգոդսկին (1917 թվականին փոխել է հայրանունը, 1923 թվականին՝ ազգանունը) ծնվել է 1896 թվականի նոյեմբերի 5 (17)-ին Ռուսական կայսրության Օրշա քաղաքում։ Նա ընտանիքի ութ երեխաներից երկրորդն էր։ Հայրը Խարկովի առևտրական ինստիտուտի շրջանավարտ, առևտրական Սիմխա (Սեմյոն) Լվովիչ Վիգոդսկին էր (1869-1931), մայրը՝ ուսուցչուհի Ցիլա (Ցեցիլյա) Մովսեսի Վիգոդսկայան (1874-1935)[13][14][15]։

Վիգոտսկու ծնունդից մեկ տարի անց նրանց ընտանիքը տեղափոխվում է Գոմել (մոտ 400 մղոն Մոսկվայից արևմուտք)։ Սկզբնական կրթությունը հիմնականում ստացել է տանը։ Նրա և ընտանիքի մյուս երեխաների կրթությամբ զբաղվել է մասնավոր ուսուցիչ Շոլոմ Մորդուխովիչ (Սողոմոն Մարկովիչ) Աշպիզը (1876-1940-ից հետո), ով հայտնի է սոկրատյան երկխոսություն մեթոդի կիրառմամբ և Գոմելյան սոցիալ-դեմոկրատական կազմակերպության կազմում ծավալած հեղափոխական գործունեությամբ[16][17][18][19]։

Տանը ստանալով տարրական կրթություն՝ Վիգոտսկին Գոմելի մասնավոր գիմնազիայում հանձնում է հինգերորդ դասարանի քննությունները և ընդունվում վեցերորդ դասարան։ Վերջին երկու դասարանները հաճախել է Ա.Ե. Ռատների հրեական մասնավոր արական գիմնազիան[16][18][20]։ Մասնավոր ուսուցիչների հետ շարունակում է ուսումնասիրել հին հրեերեն, հին հունարեն, լատիներեն, անգլերեն լեզուները, ինքնուրույն ուսումնասիրում էսպերանտոն։ 1931 թվականին ընդունվում է Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը, բայց շուտով տեղափոխվում է իրավաբանական ֆակուլտետ։ Որպես ուսանող՝ գրում է «Շեքսպիրի ողբերգությունը Համլետի՝ Դանիայի արքայազնի մասին» 200 էջանոց ուսումնասիրությունը (1916), որը համալսարանն ավարտելիս ներկայացնում է որպես դիպլոմային աշխատանք (հրատարակվել է 1968 թ.)։ 1916 թվականին «Նոր ուղի» շաբաթաթերթում (այնտեղ աշխատում էր որպես տեխնիկական քարտուղար) տպագրում է հրեաների կյանքին վերաբերող հոդված՝ գրականության թեմայով։

1917 թվականին՝ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Վիգոտսկին կարճ ժամանակով մեկնում է Սամարա, որից հետո վերադառնում է Գոմել, որտեղ այդ ժամանակ բնակվում էին նրա ծնողները[21]։ Այստեղ նա զբաղվում է սոցիալական և մանկավարժական գործունեությամբ։ Դերասանների համար գրված նրա նշումներն օգտագործել է իր «Մտածողությունը և լեզուն» գրքում։ Յոթ տարի շարունակ գրականություն է դասավանդում երեկոյան բանվորական դպրոցներում, այնուհետև՝ ուսուցչական քոլեջում։

1924 թվականին Լենինգրադում կայացած «Ռեֆլեքսիային և հոգեբանական մեթոդաբանությանը» նվիրված հոգեբանական երկրորդ վեհժողովում 27-ամյա Վիգոտսկու ելույթը ցնցեց Ալեքսանդր Լուրիային, որն այդ ժամանակ Մոսկվայի հոգեբանության ինստիտուտի գիտական քարտուղարն էր։ Վերջինս Վիգոտսկուն հրավիրում է Մոսկվա՝ միանալու իր հետազոտական խմբին։ 1925 թվականի ամռանը կատարում է իր միակ արտասահմանյան ճանապարհորդությունը. որպես Ժողկոմատի պատասխանատու աշխատող մասնակցում է խուլ ու համր երեխաների լուսավորությանը վերաբերող միջազգային գիտաժողովին, որը տեղի է ունեցել հունիսի 20-24-ին Լոնդոնում[22][23]։ Աշխատել է նաև Մոսկվայի, Լենինգրադի, Խարկովի պետական, կրթական, բժշկական, գիտահետազոտական մի շարք կազմակերպություններում։

Վիգոտսկին մահացել է 1934 թվականի հունիսի 11-ին Մոսկվայում տուբերկուլյոզից։ Թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը 1934 թվականի հունիսի 13-ին։

Տեսությունը

Ակտիվորեն մասնակցել է սովետական հոգեբանությունը մարքսիստական մեթոդոլոգիայի հիման վրա վերակառուցելու գործին։ Հոգեկան գործունեության բարդ ձևերը և անձի վարքն ուսումնասիրելու օբյեկտիվ մեթոդներ որոնելիս՝ Վիգոտսկին քննադատական վերլուծության է ենթարկել մի շարք փիլիսոփայական և իր ժամանակի հոգեբանական կոնցեպցիաների մեծ մասը։ «Բարձրագույն հոգեկան ֆունկցիաների զարգացման պատմությունը» (1930-1931, հրատարակություն 1960) գրքում տրված է հոգեկանի զարգացման պատմամշակութային տեսության լայն շարադրանքը։ Ըստ Վիգոտսկու անհրաժեշտ է տարբերել վարքի երկու կողմ՝ բնական (որ կենդանական աշխարհի կենսաբանական էվոլյուցիայի արգասիք է) և կուլտուրական (որ հասարակության պատմական զարգացման արգասիք է), որոնք ձուլվել են հոգեկանի զարգացման ընթացքում։ Կյանքի վերջին տարիներին Վիգոտսկին հիմնականում զբաղվել է գիտակցության կառուցվածքի ուսումնասիրությամբ («Մտածողություն և խոսք», 1934)։ Մանկան հոգեբանության, դեֆեկտոլոգիայի և հոգեբուժության հիման վրա, ուսումնասիրելով բարձրագույն ֆունկցիաների զարգացման ու անկման ընթացքը, հանգել է այն եզրակացության, որ գիտակցության կառուցվածքն իրենից ներկայացնում է միասնության մեջ գտնվող աֆեկտիվ, կամային և ինտելեկտուալ պրոցեսների իմաստային դինամիկ համակարգ։ Նրա կուլտուր-պատմական տեսության հիմքի վրա սովետական հոգեբանության մեջ ստեղծվել է խոշորագույն դպրոց, որի ներկայացուցիչներն են Ա․ Ն․ Լեոնտևը, Ա․ Ռ․ Լուրիան, Պ․ Գալպերինը, Ա․ Վ․ Զապորոժեցը, Պ․ Ի․ Զինչենկոն, Դ. Էլկոնինը և ուրիշներ։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Վիգոտսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։