Լևանտե (ֆուտբոլային ակումբ)

(Վերահղված է Լևանտե ՖԱից)

Լևանտե (իսպ.՝ Levante Unión Deportiva), իսպանական ֆուտբոլային ակումբ Վալենսիայից։ Այն ստեղծվել է 1909 թվականին և ներկայումս հանդես է գալիս Լա Լիգայում

Լևանտե
Ամբողջական անունLevante Unión Deportiva, S.A.D.
Մականուն(ներ)Les Granotes (Գորտեր)
Հիմնադրումսեպտեմբերի 6, 1909
Երկիր Իսպանիա
ՄարզադաշտՍիուդադ դե Վալենսիա
Տարողունակություն26,354
ՆախագահԻսպանիա Կիկո Կատալան
ՄարզիչԻսպանիա Ալեսսիո Լիսցի
Կայք
ԼիգաԼա Լիգա
2016-17Սեգունդա Դիվիզիոն, 1-ին
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Պատմություն

Վաղ տարիներ

Լևեանտեն հիմնադրվել է 1909 թվականին որպես Լևանտե ֆուտբոլային ակումբ, անվանումը վերցնելով Լա Մալվարոսայի Լևանտե ափից և եղել է Վալենսիայի պիոներական ակումբներից մեկը։

Լևանտեն առաջին խաղերը անցկացրել է ամբարների մոտակայքում գտնվող Լա Պլատյետա վայրում։ Նրանց մյուս դաշտը նույնպես ափամերձ գոտում էր, որտեղ խաղում էին բանվորական դասի ներկայացուցիչները։ 1919 թվականին ակումբը առաջին անգամ խաղաց Վալենսիայի դեմ և պարտվեց 0-1 հաշվով, խաղը նաև հայտնի դարձավ նոր Ալգիրոսի դաշտում անցկացրած առաջին խաղով։ 1928 թվականին Լևանտեն նվաճեց առաջին տիտղոսը` նվաճելով Վալենսիայի չեմպիոնի տիտղոսը։

1935 թվականին Լևանտեն դարձավ Լևանտե-Սուր մրցույթի հաղթող, որում մասնակցում էին Վալենսիայի, Մուրսիայի և Անդալուսիայի լավագույն ակումբները[1] և միևնույն ժամանակ հասավ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ` հաղթելով Վալենսիային և Բարսելոնային, սակայն պարտվեց Սաբադելին։

Կոպա դե լա Էսպանա Լիբրե

Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում Լևանտեն խաղաց Միջերկրածովյան լիգայում և գրավեց հինգերորդ և վեցերորդ տեղերը, բացի այդ խաղաց Կոպա դե լա Էսպանա Լիբրեում ("Ազատ Իսպանիայի գավաթ"): Չնայած գավաթին մասնակցում էին լիգայի առաջին չորս ակումբները, սակայն Բարսելոնան մեկնեց Մեքսիկա ուսումնական հավաքների և փոխարենը մասնակցեց Լևանտեն։

Լևանտեն դուրս եկավ եզրափակիչ, որտեղ 1937 թվականի հուլիսի 18-ին հաղթեց Վալենսիային 1-0 հաշվով[2]։

Միավորում

Քաղաքացիական պատերազմի ընթացքում Լևանտեի դաշտը ավերվել էր, և քանի որ նույն քաղաքի Գիմնաստիկո ակումբը ուներ մարզադաշտ, սակայն կորցրել էր խաղացողների մեծ մասին, ակումբները 1939 թվականին միավորվեցին` անվանվելով Դեպորտիվա Լևանտե-Գիմնաստիկո Յունիոն, երկու տարի անց նորից անվանափոխվեցին Լևանտե Յունիոն Դեպարտիվա։

Նվաճումներ

Ներկա կազմ

2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ[3]։

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

ԴիրքԽաղացող
1 ԴՊՌաուլ Ֆերնանդես
2 ՊՇԻվան Լոպես
3 ՊՇՏոնյո Գարսիա
4 ՊՇՌոբեր Պիեր (վարձավճարով Դեպորտիվոյից)
5 ԿՊՇեյկ Դուկուրե
6 ՊՇՉեմա Ռոդրիգես
7 ՀՐՍամուել Գարսիա
8 ԿՊՋեֆերսոն Լերմա
9 ՀՐՌոխեր Մարտի
10 ԿՊԷնիս Բարդհի
11 ԿՊԽոսե Լուիս Մորալես
13 ԴՊՕյեր Օլասաբալ
ԴիրքԽաղացող
14 ՀՐԻվի Լոպես
15 ՊՇՍերխիո Պոստիգո
16 ՀՐՆանո Մեսա (վարձավճարով Էյբարից)
17 ՀՐԱլեքս Ալեգրիա (վարձավճարով Բետիսից)
18 ՊՇԷրիկ Կաբակո (վարձավճարով Նասիոնալից)
19 ՊՇՊեդրո Լոպես
20 ԿՊՍաշա Լուկիչ (վարձավճարով Տորինոյից)
21 ՀՐԷմանուել Բոատենգ
22 ՊՇԱնտոնիո Լունա
23 ԿՊՋեյսոն Ռեմեսեյրո
24 ԿՊԽոսե Կամպանյա
25 ԴՊՄիտչել Լանգերակ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևանտե (ֆուտբոլային ակումբ)» հոդվածին։