Լուսին (մուլտֆիլմ)

«Լուսին» (իտալ.՝ La Luna), Pixar ստուդիայի կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն է, որն առաջին անգամ ցւցադրվել է 2011 թվականի հունիսի։ Ֆիլմի ամբողջական պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի հւնիսին Pixar-ի «Խիզախ սիրտը» լիամետրաժ ֆիլմի հետ։ «Լուսին» ֆիլմը մտնում է Pixar-ի կարճամետրաժ մուլտֆիլմերի հավաքածուի մեջ[2]։

Լուսին
անգլ.՝ La Luna español
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրդրամա և հեքիաթ
Գործողության վայրԼուսին
ՌեժիսորEnrico Casarosa?
ՍցենարիստEnrico Casarosa?
ՊրոդյուսերԿևին Ռեյեր
ԵրաժշտությունՄայքլ Ջակինո
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՊիքսար
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures և Դիսնեյ+
Տևողություն6 րոպե 53 վայրկյան
Թվականհունիսի 7, 2011[1]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
MPAA վարկանիշG
pixar.com/shorts/la_luna/index.html

Մուլտֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակի, որպես լավագույն կարճամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ[3]։

Սյուժե

Փոքրիկ տղա Բամբինոն իր հայրիկի և պապիկի հետ կեսգիշերին փայտե նավակով օվկիանոսով ուղևորվում են անսովոր ուղևորության։ Տղան առաջին անգամ տեղեկանում է, թե ինչ անսովոր աշխատանք է կատարում իր ընտանիքը[4]։

Հիմա Բամբինոն պետք է ընտրի կյանքի ճանապարհ. հետևի իր հորը և պապին, թե գտնի իր սեփական ուղին[5]։

Սյուժեի վրա ազդեցություն է գործել ոչ միայն ռեժիսորի անձնական ապրումները, այլև Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի և Իտալո Կալվինոյի արվեստը։

Հնչյունավորում

  • Բամբինո՝ Կրիստա Շեֆլեր (Krista Sheffler)
  • Հայր՝ Տոնի Ֆուչիլ (Tony Fucile)
  • Պապիկ՝ Ֆիլ Շերիդան (Phil Sheridan)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ