Լուկաշ Կրպալեկ

Լուկաշ Կրպալեկ(չեխ․՝ Lukáš Krpálek, նոյեմբերի 15, 1990(1990-11-15)[3][4], Jihlava, Հարավմորավյան երկրամաս, Չեխիայի Հանրապետություն, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]), չեխ ձյուդոիստ, օլիմպիական երկակի չեմպիոն (2016, 2020), աշխարհի երկակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 2015 թվականին Բաքվում կայացած Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, Կազանում 2013 թվականին կայացած ամառային Ունիվերսիադայի երկակի չեմպիոն։ Չեխական ձյուդոյի պատմության մեջ առաջին օլիմպիական չեմպիոնը և ձյուդոյի օլիմպիական մրցանակի երկրորդ դափնեկիրը Չեխիայի պատմության մեջ (մինչ այդ Վլադիմիր Կոտսմանը կարողացել էր Չեխոսլովակիայի առաջին բրոնզե մեդալը վերցնել 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերում)։ Ընհանուր առմամբ կարիերայի ընթացքում 21 անգամ հաղթել է խոշոր մրցաշարերում․ նրա հավաքածուում կա 2 օլիմպիական ոսկե մեդալ, աշխարհի առաջնությունների 2 ոսկի, Եվրոպայի առաջնությունների 3 ոսկի, Ունիվերսիադայի 2 ոսկի, ինչպես նաև երկու անգամ հաղթել է «Մեծ սաղավարտ» սերիայի մրցաշարերում, 3 անգամ՝ «Գրան պրի» մրցաշարերում և 7 անգամ՝ Աշխարհի գավաթում[5]։

Լուկաշ Կրպալեկ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1]
Մականուն(ներ)՝Krpi[1]
Մասնագիտացում՝ձյուդոիստ և ըմբիշ
Երկիր՝ Չեխիա[2]
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 15, 1990(1990-11-15)[3][4] (33 տարեկան)
Ծննդավայր՝Jihlava, Հարավմորավյան երկրամաս, Չեխիայի Հանրապետություն, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]
1,97 մետր
Քաշ՝105 կիլոգրամ

Կենսագրություն

Ծնվել է 1990 թվականին Յիհլավայում։ Լուկաշ Կրպալեկն ասել է, որ ինքն ի սկզբանե ցանկացել է զբաղվել կարատեով, սակայն նրա հորեղբայրը, որը նրան բերել էր այդ մարզաձևի համար պարապմունքի, պատահաբար շփոթել էր խմբակները[6]։  Անձնական մարզիչ Պետր Լացինան է[7][8]։

  • 2006 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր կադետների շարքում (մինչև 16 տարեկան)։
  • 2008 թվականին դարձել է Եվրոպայի[9] և աշխարհի[10] երիտասարդական առաջնությունների չեմպիոն (մինչև 20 տարեկան)։
  • 2009 թվականին դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն[11] և Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր[12]։
  • 2011 թվականին դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր[13]։
  • 2012 թվականին դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն (մինչև 23 տարեկան)[14] և զբաղեցրել 7-րդ տեղը Լոնդոնում անցկացված Ամառային օլիմպիական խաղերում[15]։
  • 2013 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն[16] և նվաճել աշխարհի առաջնության բրոնզե մեդալը[17]։ Նա նաև երկու ոսկե մեդալ է նվաճել Կազանի Ունիվերսիադայում, այդ թվում՝ բացարձակ քաշային կարգում[18][19][20]։
  • 2014 թվականին դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն[21][22][23]։
  • 2015 թվականին Եվրոպական խաղերում նվաճել է արծաթե մեդալ[24]։
  • 2016 թվականին դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի չեմպիոն մինչև 100 կգ քաշային կարգում՝ հաղթելով ադրբեջանցի ձյուդոիստ Էլմար Գասիմովին[25]։ Պարգևատրման արարողության ժամանակ հարգանքի տուրք է մատուցել իր մահացած ընկերոջը՝ ձյուդոիստ Ալեքսանդր Յուրկիին[26][27][28]։
  • 2017 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ հանդես գալով 100 կգ-ից ավելի ծանր քաշային կարգում[29]։
  • 2018 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն[30]։

2019 թվականի նախաօլիմպիական աշխարհի առաջնությունում, որն անցկացվել է Տոկիոյում, նվաճել է ոսկե մեդալ՝ չեմպիոնական տիտղոսի համար պայքարում հաղթելով ճապոնացի մրցակցին՝ Հիսայոշի Հարասավային[31]։

2021 թվականի ապրիլին Լիսաբոնում կայացած Եվրոպայի առաջնությունում Կրպալեկը նվաճել է բրոնզե մեդալ 100 կգ-ից ավելի քաշային կարգում[32]։

2021 թվականի հուլիսի 30-ին Տոկիոյի Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով չեմպիոն 100 կգ-ից ավելի քաշային կարգում[33]։ Եզրափակիչում Կրպալեկը հաղթել է վրացի ձյուդոիստ Գուրամ Տուշիշվիլիին։

Լուկաշ Կրպալեկը երկու անգամ ճանաչվել է Չեխիայի տարվա լավագույն մարզիկ (2016 և 2019 թվականներին)[34]։

Բացի միջազգային հաջողություններից, Կրպալեկը Չեխիայի 6-ակի չեմպիոն է՝ 2008, 2009, 2010 թվականներին՝ մինչև 100 կգ քաշային կարգում և 2011, 2012, 2013 թվականներին՝ 100 կգ-ից բարձր կարգում։ Ընդհանուր առմամբ, 7 անգամ մասնակցել է Չեխիայի ազգային առաջնությանը՝ 6 հաղթանակ (2008-2013) և արծաթե մեդալ՝ 2007 թվականին։

Ընտանիք

Ավագ եղբայրը՝ Միխալը, նույնպես ձյուդոիստ է[35]։

2015 թվականին Կրպալեկն ամուսնացել է Եվա Կադերկովայի հետ[36]։ 2016 թվականին ծնվել է նրանց որդին՝ Անտոնինը[37][38], իսկ 2018 թվականին դուստրը՝ Մարինան[39]։

Լուկաշ Կրպպալեկը մոտոցիկլետների կոլեկցիոներ է և ձկնորս[40][41]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաշ Կրպալեկ» հոդվածին։