Լուլյետա Լեշանակու

Լուլյետա Լեշանակու (ալբ․՝ Luljeta Lleshanaku, ապրիլի 2, 1968(1968-04-02)[1], Էլբասան, Elbasan municipality), ալբանացի բանաստեղծուհի։

Լուլյետա Լեշանակու
Դիմանկար
Ծնվել էապրիլի 2, 1968(1968-04-02)[1] (56 տարեկան)
ԾննդավայրԷլբասան, Elbasan municipality
Քաղաքացիություն Ալբանիա
ԿրթությունՏիրանայի համալսարան
Ազդվել էԻսմայիլ Քադարե
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծուհի և գրող
Ստորագրություն
Изображение автографа
 Luljeta Lleshanaku Վիքիպահեստում

Կենսագրություն

Մեծացել է Էնվեր Խոջայի ստալինյան ռեժիմի պայմաններում, սկսել է հրատարակվել դրա անկումից հետո։ Ավարտել է Տիրանայի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Եղել է Երիտասարդական ձայն (Zëri i rinisë) շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ Համագործակցել եմ Drita գրական թերթի հետ։

Լեշանակուն ապրում է Տիրանայում[2]։

Ստեղծագործություն

Սկսած 1990 թվականից` նա հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուներ, որոնք թարգմանվել են մի քանի լեզուներով։

Եվրոպայում և ԱՄՆ-ում գրական փառատոնների ակտիվ մասնակից է, նրա բանաստեղծությունները հրապարակվում են աշխարհի տարբեր երկրների գրական ամսագրերում։ 1999 թվականին մասնակցել է Այովայի համալսարանի միջազգային գրական ծրագրին։ Թարգմանում է ամերիկյան պոեզիա։ Նրա բանաստեղծությունները առանձին գրքերով լույս են տեսել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում, դրանք թարգմանվել են նաև ֆրանսերեն և իտալերեն։

2010 թվականին գերմաներենով լույս է տեսել նրա «Kinder der Natur» բանաստեղծությունների ժողովածուն[3]։

Բանաստեղծությունների ժողովածուներ

  • Preludë poetike (1990)
  • Sytë e somnambulës (1992)
  • Կիրակնօրյա զանգեր/ Këmbanat e së dielës (1994)
  • Gjysëmkubizëm (1996)
  • Հովվերգություն/ Antipastorale (1999)
  • Palca e verdhë (2000)
  • Բնության զավակները/ Fëmijët e natyrës (2006)

Այլալեզու հրատարակություններ

Անգլերեն

  • Fresco: Selected Poems (2002, рец.: [1])
  • Child of Nature (2010)
  • Haywire: New & Selected Poems (2011, рец.: [2], [3])

Գերմաներեն

  • Kinder der Natur (2010)

Լեհերեն

  • Dzieci natury (2011, билингва)

Ճանաչում

  • 2000 թվականին ստացել է Ալբանիայի «Արծաթե գրիչ» պետական գրական մրցանակ[4]։
  • 2009 թվականին Սլովենիայում կայացած «Kristal Vilenica» գրական փառատոնում պոեզիայի համար արժանացել է մրցանակի[5]։
  • 2013 թվականին Տիրանայի գրքի ցուցահանդեսում նա ճանաչվել է «Տարվա հեղինակ» և հաղթել է Պրիշտինայի գրքի ցուցահանդեսում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուլյետա Լեշանակու» հոդվածին։