Լուիս Էնրիկե

իսպանացի ֆուտբոլիստ

Լուիս Էնրիկե Մարտինես Գարսիա (իսպ.՝ Luis Enrique Martínez García), ավելի հայտնի է Լուիս Էնրիկե անունով (իսպ.՝ Luis Enrique; Մայիսի 8, 1970Խիխոն), նախկին իսպանացի ֆուտբոլիստ, 2011-2012 մրցաշրջանում մարզել է իտալական Ռոման։ Բարսելոնայի գլխավոր մարզիչ։ Մարզչական կարիերան սկսել է 2008 թվականին Բարսելոնա Բ-ից այնուհետև Ռոմա, Սելտա և Բարսելոնա։

Լուիս Էնրիկե
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԼուիս Էնրիկե Մարտինես Գարսիա
Քաղաքացիությունը Իսպանիա
Ծննդյան ամսաթիվմայիսի 8, 1970(1970-05-08)[1] (54 տարեկան)
ԾննդավայրԽիխոն, Իսպանիա Իսպանիա
Հասակ180 սմ
Քաշ73 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան, հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԲարսելոնա
ՀամարԳլխավոր մարզիչ
Պատանեկան կարիերա
1981–1988
1984–1988
Սպորտինգ Խիխոն
  Դեպորտիվո Լա Բրանյա
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1988–1990
1989–1991
1991–1996
1996–2004
Ընդհանուր
Սպորտինգ Խիհոն B
Սպորտինգ Խիխոն
Ռեալ Մադրիդ
Բարսելոնա
? (?)
36 (14)
157(15)
207 (73)
400 (102)
Ազգային հավաքական
1990–1991
1991–1992
1991–2002
Իսպանիա Մ-21
Իսպանիա Մ-23
Իսպանիա
5 (0)
14 (3)
62 (12)
Մարզչական կարիերա
2008–2011
2011–2012
2013-2014
2014-
Բարսելոնա B
Ռոմա
Սելտա
Բարսելոնա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

Ակումբային

Լուիս Էրիկեի ակումբային կարիերան սկիզբ է առել խիխոնյան «Սպորտինգ» ակումբում, որից հետո նա հանդես է գալիս երկու աշխարհահռչակ իսպանական ակումբներում՝ «Ռեալ Մադրիդ» (1991—1996) և այդ ակումբի գլխավոր մրցակից կատալոնական «Բարսելոնայում», որտեղ եկել է ազատ տրասֆերի միջոցով։

Կապտանռնագույնի երկրպագունները շատ զգույշ էին խոսում նոր տրասֆերի մասին, սակայն արդեն Լուիս Էնրիկեն հասցրել էր նվաճել նրանց սրտերը և ակումբում մնաց ևս 8 տարի (1996—2004), նույնիսկ դարձավ թիմի ավագը։ 2004 թվականի օգոստոսի 10-ին, 34 տարեկան հասակում, նա հայտարարեց իր կարիերայի ավարտի մասին, զգալով, որ այլևս չի կարողանում խաղալ այսպիսի բարձր մակարդակի ակումբում և ավագի կոչումը հանձնեց Կառլես Պույոլին։

Խաղացել է աջև հարձակվողական կիսապաշտպանի դիրքում, սակայն նա եղել է ունիվերսալ խաղացող, այսինքն կարող է խաղալ ցանկացած դիրքում, բացի կենտրոնական պաշտպանի և դարպասապահի։

Լուիս Էնրիկեն իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է 400 խաղ և խփել է 102 գոլ։

Լուիս Էնրիկեն ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո որոշ ժամանակ ապրել է Ավստրալիայում, զբաղվել է արշավով։ Նա նաև մասնակցել է մի շարք փառատոննների՝ Նյու Յորքում (2005), Ամստերդամում (2006), Ֆլորենցիայում (2007) և Մարոկկոյում անցկացվող ավազային մարաթոնին։

Հավաքականում

Իսպանիայի ազգային հավաքականում Լուիս Էնրիկեն մասնակցել է երեք աշխարհի առաջնություններին (1994, 1998 и 2002) և 1996 թվականի Եվրոպայի առաջնությանը։ 62 ազգային թիմի խաղերում նա խփել է 12 գոլ։ Նա նաև եղել է օլիմպիական թիմի կազմի մեջ, և մեկ անգամ Բարսելոնայի կազմում խաղալով դարձել է 1992 թվականի ամառային Օլիմպիական խաղերի հաղթող։

1994 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի ժամանակ, երբ նա խաղում էր Իտալիայի դեմ, Մաուրո Տասոթին արմունկով հարվածում է նրա դեմքին։ Էնրիկեն տեղեկությունների համաձայն կորցրել է ավելի քան կես լիտր արյուն։ Տասոթին այդ խաղի ժամանակ ոչ մի տեսակի նկատողություն չի ստանում, սակայն հետագայում նրան որակազրկում են վեց խաղով։

Մարզչական

2008 թվականի հունիսին վերադառնում է «Բարսելոնա» արդեն, որպես մարզիչ, սակայն մարզում է ակումբի երկրորդ կազմը։ 2011 թվականի ամռանը ԶԼՄ-ները սկսում են ակտիվորեն Լուիսին կապել իտալական «Ռոմայի» և իսպանական «Ատլետիկո Մադրիդ»-ի հետ։

2011 թվականի հունիսի 8-ին Լուիս Էնրիկեն պաշտոնապես դառնում է «Ռոմայի» գլխավոր մարզիչը։ Պայմանագիրը կնքվում է 2 տարվա ժամկետով[2][3]։ Արդյունքում 2011-12 թվականների մրցաշարում «Ռոման» զբաղեցնում է ընդամենը 7-րդ տեղը, և Լուիս Էնրիկեն հեռանում է իր պաշտոնից[4]։ 2013 թվականի հունիսի 8-ին դառնում է իսպանական «Սելտայի» գլխավոր մարզիչ, ստորագրելով 2 տարվա պայմանագիր[5][6]։ Մրցաշարի վերջնական արդյունքով «Սելտա»ն զբաղեցնում է Պրիեմերայի 9-րդ հորիզոնականը, իսկ Լուիս Էնրիկեն հայտարարում է, որ նա կլքի ակումբը[7]։

2014 թվականի մայիսի 19-ին Լուիս Էնրիկեն դառնում է իսպանական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը[8]։ Պայմանագիրը կնքվում է 3 տարվա ժամկետով, Էնրիկեն իր աշխատանքը թիմում սկսում է հունիսի 7-ից։ Առաջին իսկ մրցաշարը դառնում է ավելի քան հաջողությունը. թիմը կարողանում է հաղթել թրեբլ, հերթական անգամ հաղթելով Լա Լիգան և Իսպանիայի գավաթը, ինչպես նաև Չեմպիոնների Լիգան։

Մարզչական վիճակագրություն

ԹիմԵրկիրԱշխատանքի սկիզբԱշխատանքի ավարտԱրդյունքներ
ԽՀՈՊՊ %
Ռոմա 2011 թվականի հունիսի 82012 թվականի մայիսի 10401781542.50
Սելտա 2013 թվականի հունիսի 82014 թվականի մայիսի 16401571837.50
Բարսելոնա 2014 թվականի մայիսի 19ներկա ժամանակ997911979.79
Ընդհանուր179111264262.01

2016 թվականի փետրվարի 3-ի տվյալներով

Պարգևներ

Պարգևներ խաղացողի կարգավիճակում

Ռեալ Մադրիդ
Բարսելոնա
Իսպանիայի հավաքական
Անձնական
  • Իսպանիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ «Don Balon»-ի կարծիքով։ 1990/91
  • Իսպանիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ «El Pais»-ի կարծիքով։ 1990/91
  • Իսպանիայի լավագույն ֆուտբոլիստ «El Pais» թերթի կարծիքով։ 1997/98
  • ՖԻՖԱ 100-ի անդամ

Պարգևներ մարզչի կարգավիչոկում

Բարսելոնա
Անձնական

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Էնրիկե» հոդվածին։