Լուիջի Լուկա Կավալլի Սֆորցա
- Հոդված
- քննարկում
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Լուիջի Լուկա Կավալլի Սֆորցա իտալ.՝ Luigi Luca Cavalli-Sforza | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1922(1922-01-25)[1] |
Ծննդավայր | Ջենովա, Իտալիա[2] |
Մահացել է | օգոստոսի 31, 2018(2018-08-31)[1] (96 տարեկան) |
Մահվան վայր | Բելունո, Վենետո, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Պավիայի համալսարան և Թուրինի համալսարան |
Մասնագիտություն | population geneticist, կենսաբան, մարդաբան, գենետիկ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Սթենֆորդի համալսարան, Պավիայի համալսարան և Պարմայի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Francesco Cavalli-Sforza? |
Luigi Luca Cavalli-Sforza Վիքիպահեստում |
Լուիջի Լուկա Կավալլի-Սֆորցա (իտալ.՝ Luigi Luca Cavalli-Sforza, հունվարի 25, 1922(1922-01-25)[1], Ջենովա, Իտալիա[2] - օգոստոսի 31, 2018(2018-08-31)[1], Բելունո, Վենետո, Իտալիա) իտալացի կենսաբան և գենետիկ։
Սթենֆորդ համալսարանի պրոֆեսոր էր (վերջին տարիներին որպես էմիրիտ պրոֆեսոր)։ Նաև Քեմբրիջի, Պարմայի և Պավիայի համալսարնների պրոֆեսոր է եղել։ Անդամակցել է Լինսեյի ազգային ակադեմիային, Պապական գիտությունների ակադեմիային, ԱՄՆ գիտությունների ակադեմիային, Լոնդոնի թագավորական ընկերությանը և Ֆրանսիայի գիտությունների ակադեմիային։
Կատալոնիայի ժեներալիտետի կողմից, ի թիվս այլոց, ստացել է «Կիստլերի մրցանակը» «Foundation for the Future»-ից, «Բալզանի մրցանակը» և 1993 թ․-ի «Կատալոնիայի միջազգային մրցանակը»։
Համարվում էր պոպուլյացիոն գենետիկայի ամենանշանավոր մասնագետներից մեկը։ Նրա հաջողություններից է մարդկային տեսակի տոհմաբանական ծառը և նրա կապը տարբեր լեզուների էվոլուցիայի հետ։ Նրա հետազոտությունը նվիրված էր ժամանակակից մարդկանց ծագման և նրանց էվոլյուցիոն պատմության ուսումնասիրությանը՝ օգտագործելով գենետիկ նշաններ։ Ներկայումս, նրա լաբարատորիան կենտրոնացված է Y քրոմոսոմների ուսումնասիրության վրա։ Նրա անձնական հետաքրքրությունը նույնպես երկար ժամանակ նվիրված էր անթրոպոգենեզի բազմամասնագիտական մոտեցմանը, ներառյալ ժողովրդագրությունը, հնագիտությունը, լեզվաբանությունը, մարդաբանությունը, ազգանունը, գենետիկայի և մշակութային էվոլյուցիայի փոխազդեցությունները[10]։
Հակառասիստ էր[11] հաշվի առնելով, որ մարդկային բազմազանության 90 % –ը համապատասխանում է խմբի ներսում առկա բազմազանությանը, և միայն 10 %–ը բաատրվում է որպես տարբերություն զանազան խմբերի միջև։ Այլ կերպ ասած, որոշակի խումբ վերլուծելուց հետո (օրինակ՝ երկրի ներսում բնակչությունը), այն ներկայացնում է մեծ գենետիկ բազմազանություն (ինչը, ոչ այլ ինչ է, քան խմբի հարմարեցումը, որն օգտակար է երկարատև գոյատևման համար, հատկապես, շրջակա միջավայրի փոփոխվող հանգամանքներում)։ Այլ խմբերի հետ տարբերությունը շատ ավելի փոքր է։
Գենետիկական տատանումները կարելի է բացատրել որպես ալիքներ, որոնք սկսվում են կետից։ Որքան հեռանում ենք կետից, այնքան մեծանում է տարբերությունը։ Մթնոլորտային իզոբարերին նման կարող է ստեղծվել բազմանդամ գեների հաճախականությունների համար (այսինքն՝ նրանք, որոնք մարդկային տեսակում մեկից ավելի ձև ունեն)։ Ամեն դեպքում․ ցանկացած խումբ պահպանում է գենետիկական մեծ բազմազանությունը։ Գենետիկական տարբերությունները, հատկապես, մակերեսային են և պայմանավորված են շատ տարբեր կլիմայական պայմաններին հարմարվելով։ Օրինակ, մաշկի մուգ գույնը կարելի է նկատել գրեթե բոլոր բնակչություններում, որոնք ապրում են արևի բարձր ճառագայթում ընդգրկող կլիմայական պայմաններում (աֆրիկյան նեգրոիդ բնակչություն, կովկասյան սահարներ, կովկասոիդ հնդիկներ, Ավստրալիայի բնիկներ, և այլն)։ Սակայն, կլիմայի հարմարվողականության հետ առնչություն չունեցող այլ գեներ կարելի է գտնել համեմատաբար նման համամասնություններ բոլոր «ցեղերի» մեջ։ Ժամանակակից մարդու տեսակը համեմատաբար, նոր է, որի հետևանքով գենետիկական տարբերությունները մարդկանց միջև փոքր են (1000–ից մեկը)։
Մյուս կողմից, Կավալլի–Սֆորցան ապագայում մարդկանց միջև մրցակցային խնդիրրներից խուսափելու համար պաշտպանել է բեղմնականխումը՝ ծնելիության կարգավորումը[12]։
Կյանքից հեռացել է 2018 թվականի օգոստոսի 31–ին Բելունոյումa 96 տարեկանում[13]։
Այն ամենը, ինչ գրված է գիտության մասին, կարող է փոփոխվել։ Մի՞թե գիտությունը չպետք է ապահովի փաստեր։ Միայն կրոնը կարող է ապացույցներ հաղորդել, ովքեր այն ընդունում են։ Այն փաստը, որ յուրաքանչյուր կրոն տարբեր ապացույց է առաջարկում, կարող է մտահոգիչ լինել, բայց կարծես այն չի անհանգստացնում հավատացյալներին։ Նույնը կարելի է ասել որոշակի քաղաքական համոզմունքների մասին։ Այլ կերպ ասած, միայն հավատը արտահայտում է որոշակիություն, բացառությամբ մաթեմատիկայի։ (Լուիջի Լուկա Կավալլի–Սֆորցա)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիջի Լուկա Կավալլի Սֆորցա» հոդվածին։ |
|