Լուիզա Աստոն
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Լուիզա Աստոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 26, 1814(1814-11-26)[1] |
Ծննդավայր | Gröningen, Börde, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա[1] |
Մահացել է | դեկտեմբերի 21, 1871(1871-12-21)[2] (57 տարեկան) |
Մահվան վայր | Wangen im Allgäu, Ռավենսբուրգ, Տյուբինգեն, Գերմանիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Մասնագիտություն | գրող և խմբագիր |
Ծնողներ | հայր՝ Johann Gottfried Hoche? |
![]() |
Լուիզա Աստոն (գերմ.՝ Louise Franziska Aston, նոյեմբերի 26, 1814(1814-11-26)[1], Gröningen, Börde, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա[1] - դեկտեմբերի 21, 1871(1871-12-21)[2], Wangen im Allgäu, Ռավենսբուրգ, Տյուբինգեն, Գերմանիա[1]), գերմանացի գրող և քաղաքական գործիչ։ Կոչել են «գերմանական Ժորժ Սանդ»։ Նա հայտնի ֆեմինիստ էր, ժողովրդավարության, ազատ սիրո և սեքսուալության պաշտպան և հայտնի է դարձել տղամարդու հագուստի ցուցադրական կրմամբ։
Լուիզա Աստոնը ծնվել է 1814 թվականի նոյեմբերի 26-ին Գրինենգեն քաղաքում։
1846 թվականին վտարվել է Բեռլինից՝ հեղափոխական գործիչների հետ շփվելու համար. նա բնակություն է հաստատել Շվեյցարիայում։
1848 թվականին Շլեզվիգում անցկացվող արշավի ընթացքում նա գնաց այնտեղ որպես բուժքույր, և այնուհետև սկսեց խմբագրել հեղափոխական «Der Freischärler» թեթրը Բեռլինում։ Այս թերթն արգելված էր, և ինքը՝ Լուիզա Աստոնը, վտարվեց Գերմանիայից։
1850 թվականին ամուսնացել է դոկտոր Էդվարդ Մեյերի հետ։ Երբ վերջինս Ղրիմի պատերազմի ընթացքում որպես բժիշկ գնաց ռուսական բանակ, Լուիզա Աստոնը նրա հետ գնաց Ռուսական կայսրություն և պատերազմից հետո նրա հետ հաստատվեց Խարկով քաղաքում, որտեղ նա բնակվում էր մինչև 1857 թվականը[3]։
Լուիզա Աստոնը մահացել է 1871 թվականի դեկտեմբերի 21-ին Վանգեն քաղաքում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Աստոն» հոդվածին։ |
|