Լորեն Լեպկուս

ամերիկացի դերասանուհի

Լորեն Լեպկուս (անգլ.՝ Lauren Lapkus, սեպտեմբերի 6, 1985(1985-09-06)[1][2], Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և կատակերգու[3]։

Լորեն Լեպկուս
Ի ծնե անուն՝Lauren Lapkus
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 6, 1985(1985-09-06) (38 տարեկան)
Ծննդավայր՝Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի
Կարիերա՝2005 թվականից մինչ մեր օրեր
IMDb։ID 1944055
laurenlapkus.com

Կենսագրություն

Լեպկուսը ծնվել է Էվանստոնում (Իլինոյս նահանգ) և 2008 թվականին ավարտել է ԴըՓոլի համալսարանը[3]։ Այդ ժամանակ նա սկսեց խաղալ տեղի բեմում[3]։ Լոս Անջելես տեղափոխվելուց հետո 2012 թվականին նկարահանվեց NBC սիթքոմներից մեկում՝ «Ու՞ր ես դու, Չեսլի»[4]։ Ինչպես նաև նա հյուրընկալվել է Լինում է ավելի վատ, «Գեղեցկուհին Կլիվլենդում» և «Ստերի կացարան»։ 2013 թվականին, Լեպկուսը նկարահանվեց «Ջո, Ջո և Ջեյն»–ում, իսկ հետո միացել է «Ծիրանագույն՝ ժամանակի հիթ» հեռուստասերիալին երկրորդական դերով[5]։

Անձնական կյանք

  • 2014 թվականի մայիսի 3–ից Լորենը ամուսնացած էր դերասան Կրիս Ալվարդոյի հետ։
    • 2016 թվականի հունվարին բաժանվեցին[6]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորեն Լեպկուս» հոդվածին։