Լորենցո Պելեգրինի

իտալացի ֆուտբոլիստ

Լորենցո Պելեգրինի (իտալ.՝ Lorenzo Pellegrini, հունիսի 19, 1996(1996-06-19)[1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ֆուտբոլիստը խաղում է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում և «Ռոմա»-ում։

Լորենցո Պելեգրինի
անգլ.՝ Lorenzo Pellegrini
Քաղաքացիությունը Իտալիա
Ծննդյան ամսաթիվհունիսի 19, 1996(1996-06-19)[1][2] (28 տարեկան)
ԾննդավայրՀռոմ, Իտալիա
Հասակ186 սանտիմետր
Քաշ77 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՌոմա
Համար7
Պատանեկան կարիերա
2005-2015Ռոմա
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2015Ռոմա1(0)
2015-2017Սասուոլո47(9)
2017-ն․ժ․Ռոմա0(0)
2015-ն․ժ․Ընդհանուր48(9)
Ազգային հավաքական
2014-2015Իտալիա (մինչև 19)15(1)
2015Իտալիա (մինչև 20)2(0)
2016-ն․ժ․Իտալիա (մինչև 21)11(4)
2017-ն․ժ․Իտալիա1(0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

Լորենցոն ծնվել է Հռոմում և համարվում է «Ռոմայի» ֆուտբոլային ակադեմիայի սան։ 2015 թվականի մարտի 22-ին իր նորամուտը «Սերիա Ա»-ում նշել է «Չեզենայի» դեմ խաղում փոխարինման դուրս գալով 67-րդ րոպեին փոխարինելով Սալիխա ՈՒչանին։

2015 թվականի հունիսի 30-ին Լորենցոն հեռացել է «Ռոմայից» և պայմանագիր է կնքել «Սասուոլո»-ի հետ։ Տրանսֆերի գինը կազմել է 1.25 մլն․ եվրո։ 2015 թվականի նոյեմբերի 8-ին իր նորամուտն է նշել նոր ակումբի կազմում՝ դուրս գալով դաշտ հիմնական կազմում «Կարպի»-ի հետ խաղում։ Այդ օրվանից հետո նա համարվում էր հիմնական կազմի խաղացող։ 2015-2016 մրցաշրջանում նա մասնակցել է 19 հանդիպման ևդարձել 3 գոլի հեղինակ։

2017 թվականի հունիսի 30-ին Պելեգրինին պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ, մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, տրանսֆերի գինը կազմել է 10 մլն․ եվրո։

Կարիերան ազգային հավաքականում

2014 թվականից խաղացել է Իտալիայի երիտարսադական հավաքականում։ 2016 թվականի հունիսի 2-ին իր նորամուտն է նշել Իտալիայի երիտասարդական հավաքականում՝ դաշտ դուրս գալով հիմնական կազմում Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի հետ ընկերական խաղում։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբ

27 սեպտեմբերի 2017-ի դրությամբ
ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթ1Մայրցամաքային2ԱյլԸնդհանուր
ԴիվիզոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Ռոմա2014–15Սերիա A1000000010
Ընդհանուր1000000010
Սասուոլու2015–16Սերիա A193100000203
2016–17276115100338
Ընդհանուր4692151005311
Ռոմա2017–18Սերիա A3000002050
Ընդհանուր3000002050
Ընդհանուր կարիերայում5092151205911

Հավաքականում

11 հունիս 2017-ի դրությամբ[3]
Ազգային թիմՏարիԽաղերԳոլեր
Իտալիա
201710
Ընդհանուր10

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորենցո Պելեգրինի» հոդվածին։