Լոուրենս Ֆինկ

Լոուրենս Դուգլաս Ֆինկ, Լարի Ֆինկ (անգլ.՝ Laurence Douglas Fink, Larry Fink, նոյեմբերի 2, 1952, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ)[2][3], ամերիկացի ֆինանսական գործադիր տնօրեն, ամերիկյան ԲլեքՌոք ներդրումների կառավարման բազմազգ կորպորացիայի նախագահ[4]։ ԲլեքՌոքն աշխարհի ամենամեծ փողի կառավարման ընկերությունն է[5]։

Լոուրենս Ֆինկ
անգլ.՝ Laurence Douglas Fink
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 2, 1952(1952-11-02)[1] (71 տարեկան)
ԾննդավայրՎան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և UCLA Anderson School of Management?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, մենեջեր, տնտեսագետ և ֆինանսիստ
ԱշխատավայրBlackRock և First Boston?
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
ԱնդամությունKappa Beta Phi?
Կայքblackrock.com/corporate/about-us/leadership/larry-fink
 Laurence Douglas Fink Վիքիպահեստում

Վաղ կյանք և կրթություն

Ֆինկը մեծացել է հրեաների ընտանիքում[6] Լոս Անջելեսի Վան Նայս թաղամասում, որտեղ մայրը անգլերենի պրոֆեսոր էր, իսկ հայրը՝ կոշիկի խանութ ուներ[5]։ 1974 թվականին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում ստացել է քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան[3]։ 1976 թվականին նույն համալսարանի ավարտական դպրոցում ստացել է մագիստրոսի աստիճան[3][7]։

Անձնական կյանք

Ֆինկը կնոջ՝ Լորիի հետ ամուսնացել է 1970 թվականների կեսերին։ Զույգն առանձնատներ ունի Մանհեթենում[8], Նյու Յորքի Հյուսիսային Սալեմ հատվածում, Կոլորադոյի Վեյլ համայնքում։ Ունի 3 զավակ։ Ավագ որդին՝ Ջոշուան, Էսնո Կապիտալի գործադիր տնօրենն է, որտեղ Ֆինկը մասնաբաժին ունի[9][10]։ Դեմոկրատական կուսակցությունից է[5]։

Ծանոթագրություններ