Լոն Չեյնի

Լոն Չեյնի (անգլ.՝ Lon Chaney, Sr., ապրիլի 1, 1883(1883-04-01)[1][2][3][…], Կոլորադո Սպրինգս, Կոլորադո, ԱՄՆ - օգոստոսի 26, 1930(1930-08-26)[1][2] կամ ապրիլի 26, 1930(1930-04-26)[3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ի ծնե՝ Լեոնիդաս Ֆրենկ Չեյնի (անգլ.՝ Leonidas Frank Chaney), ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և համր կինոյի դիմահարդարիչ[5]։ Նա համարվում է վաղ կինեմատոգրաֆի ամենահզոր և բազմաբնույթ դերասաններից մեկը։ Հայտնի է դարձել իր արտաքինը մինչև անճանաչելիություն փոխելու ունակությամբ, ինչի շնորհիվ ստացել է «Հազարավոր դեմքերով մարդ» մականունը[6]։ Չեյնիին առավել մեծ ճանաչում են բերել «Կուզիկը Նոտր Դամից» (1923), «Օպերայի ուրվականը» (1925) և «Լոնդոնը կեսգիշերն անց» (1927) ֆիլմերը։

Լոն Չեյնի
Ծննդյան թիվ՝ապրիլի 1, 1883(1883-04-01)[1][2][3][…]
Ծննդավայր՝Կոլորադո Սպրինգս, Կոլորադո, ԱՄՆ
Վախճանի թիվ՝օգոստոսի 26, 1930(1930-08-26)[1][2] (47 տարեկան) կամ ապրիլի 26, 1930(1930-04-26)[3] (47 տարեկան)
Վախճանի վայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն՝ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, կինոռեժիսոր, թատրոնի դերասան, սցենարիստ, կինոդերասան և դիմահարդար
Պարգևներ՝
IMDb։ID 0151606
lonchaney.com

Կենսագրություն

Վաղ տարիներ

Լեոնիդաս Ֆրենկ Չեյնին ծնվել է Կոլորադո Սփրինգսում (Կոլորադո, ԱՄՆ) Ֆրենկ Չեյնիի և Էմմա Ալիսիա Քենեդիի ընտանիքում։ Նրա հայրն ունեցել է անգլիական և ֆրանսիական ծագում, իսկ մայրը շոտլանդական, անգլիական և իռլանդական արմատներ։ Դերասանի նախապապը կոնգրեսական Ջոն Չեյնին էր։ Չեյնիի մայրական գծով պապը՝ Ջոնաթան Ռալսթոն Քենեդին, 1874 թվականին հիմնել է Կոլորադոյի դպրոց խուլ համրերի համար, որտեղ ավելի ուշ հանդիպել են Չեյնիի ծնողները[7] (երկուսն էլ խուլ ու համր էին, այդ հատկությունը դեռ մանուկ հասակում օգնել է Լեոնիդասին փորձ ձեռք բերել մնջախաղում)։ Մանկուց աշխատել է Կոլորադո Սփրինգսի օպերային թատրոնում որպես բեմի աշխատող, դեկորատոր և ռեկվիզիտոր, երբեմն էլ թատրոնում ստացել է թռուցիկ դերեր։ 1902 թվականին սկսել է աշխատել Վոդեվիլ թատրոնում և ճամփորդել դերասանների հետ։ 1905 թվականին՝ երբ Չեյնին դարձել է 22 տարեկան, ծանոթացել և ամուսնացել է տասնվեցամյա երգչուհի Կլևա Կրեյթոնի հետ (Ֆրենսիս Քլիվլենդ Կրեյթոն), իսկ 1906 թվականին ծնվել է նրանց միակ երեխան՝ Թուլ Չեյնին (հետագայում հայտնի՝ որպես Լոն Չեյնիի կրտսեր)։ Չեյնին շարունակել է շրջագայություններով հանգես գալ։ 1910 թվականին Չեյնիի ընտանիքը բնակություն է հաստատել Կալիֆորնիայում։

Չեյնիի հարաբերությունները կնոջ հետ վատացել են։ 1913 թվականի ապրիլի 30-ին Կլևան գնացել է Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Մաջեստիկ (Majestic Theater) թատրոն, որտեղ Լոնը ղեկավարել է «Կոլբ և Դիլլ» (Kolb and Dill) շոուն, և փորձել է ինքնասպան լինել՝ սնդիկի դիքլորիդ խմելով[8]։ Նա ողջ է մնացել, բայց երգել այլևս չի կարողացել։ Հաջորդել է սկանդալը, որի արդյունքում ամուսնալուծությունը տեղի է ունեցել նույն տարում, Լոնը ստիպված է եղել լքել թատրոնը և սկսել աշխատել կինոյում։ 1912 և 1917 թվականների միջև ընկած ժամանակահատվածի Չեյնիի գործունեության մասին ոչինչ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ նա սկսել է դիմահարդարում անել Universal ստուդիայի համար, որտեղ խիստ աչքի է ընկել նույնիսկ ուժեղ մրցակցության պայմաններում։ Դրանից հետո նա սկսել է նկարահանվել կարճամետրաժ կատակերգություններում և ծանոթացել ռեժիսորների ամուսնական զույգի՝ Ջո Դե Գրասի և Իդա Մայ Պարկերի հետ, որոնք նրան նշանակալի դեր են տվել իրենց ֆիլմերում և դրդել նրան խաղալու ահարկու կերպարներ։ Հետագայում Լոնը գրել է սցենարներ և ռեժիսավորել որոշ ֆիլմեր, որոնցում նկարահանվել է։

Չեյնին ամուսնացել է Կոլբ և Դիլլ բեմադրող իր նախկին գործընկերներից մեկի՝ Հեյզել Գաստինգսի հետ։ Ամուսնությունից հետո զույգը խնամակալություն է ստացել 10-ամյա որդու՝ Չեյնի Կրեյթոնի նկատմամբ, ով մինչ այդ ապրել է տարբեր մանկատներում և գիշերօթիկ դպրոցներում՝ Կլևայի և Լոնի ապահարզանի պահից ի վեր[9]։

Կարիերա

1917 թվականին Լոն Չեյնին արդեն հայտնի է եղել և նրան հաճախ են հրավիրել կինո, բայց աշխատավարձի վրա, որը նա ստացել է, դա չի արտացոլվել։ Երբ նա որոշել է այդ մասին խոսել ստուդիայի ղեկավար Ուիլյամ Սիսթերի հետ, վերջինս ասել է. «Դու երբեք չես ստանա շաբաթական հարյուր դոլարից ավելի»։ Դրանից հետո Չեյնին հեռացել է ստուդիայից և մեկ տարվա ընթացքում փոքր դերերով է զբաղվել։ Միայն 1918 թվականին, Ուիլյամ Հարթի «Գաունի հաղթանակը» ֆիլմում զգալի դեր խաղալով, Չեյնիի տաղանդը ճանաչվել է քննադատների կողմից։

1917 թվականին Universal-ը թողարկել է «Պարկապզուկ նվագողի գինը» ֆիլմը, որի գլխավոր դերերում էին Լոն Չեյնին, Դորոթի Ֆիլիպսը և Ուիլյամ Սթոուելը։ Այնուհետև հաջորդել են մի քանի ֆիլմեր, որտեղ այդ նույն երեք դերասանները խաղացել են հերթափոխով դրական և բացասական կերպարների։ Երբեմն տրիոին միացել է դերասանուհի Քլեր Դյու Բրեյը։ Չեյնին, Սթոուելը և Ֆիլիպսն այնքան հայտնի էին, որ 1917 թվականից մինչև 1919 թվականը Universal ընկերությունը թողարկել է նրանց հետ տասնչորս ֆիլմ։ Այդ ֆիլմերի ռեժիսորները հիմնականում Չեյնիի ընկերներն էին՝ Ջո Դե Գրասը և Իդա Մայ Պարկը։ Երբ Չեյնին նկարահանվել է այլ ֆիլմերում, օրինակ՝ «Գաունի հաղթանակը» կամ «Կայզեր։ Բեռլինի կենդանին», Սթոուելն ու Ֆիլիպսը նկարահանվել են դուետով՝ սպասելով նրա վերադարձին։ Չեյնիի նման բացակայության հետևանքով չարագործի դերը «Մարդկության սիրտը» (1918) ֆիլմում, որն ի սկզբանե նախատեսված էր նրա համար, բաժին է հասել Էրիխ ֆոն Շտրոհայմին։ «Վճարված է նախօրոք» (1919) ֆիլմը վերջինն է, որտեղ երեքն էլ միասին խաղացել են. Universal ստուդիան Սթոուելին Աֆրիկա է ուղարկել՝ նկարահանումների համար վայրեր ընտրելու համար։ Ճանապարհին մեկ այլ գնացք հարվածել է այն վագոնին, որով մեկնում էր դերասանը, ինչի հետևանքով նա զոհվել է։ Այդ ֆիլմերի մեծ մասը կորել են, բայց որոշները, ինչպիսիք են «Հաղթանակ» և «Վճարված է նախօրոք» ֆիլմերը, արդեն վերականգնվել են և այժմ պատկանում է կոլեկցիոներին։ Բեկումնային էր Չեյնիի Ջորջ Լոգան Տակերի ֆիլմում գլխավոր դերերից մեկը խաղալը։ «Հրաշագործ» (1919) Ֆիլմում Լոն Չեյնին ցուցադրել է վարպետորեն վերամարմնավորում և այդ ժամանակներում աչքի ընկնող գրիմ։ Քննադատների դրական արձագանքները և ֆիլմի ավելի քան 2 միլիոն դոլարի հասույթային վճարները Լոն Չեյնիին դարձրել են Ամերիկայի ամենանշանավոր բնահատուկ դերեր կատարող դերասաններից մեկը։

Էթել Գրեյ Թերին և Լոն Չեյնին «Պատիժ» ֆիլմում (1920)

Ավելի ուշ Չեյնին հաստատել է իր ժամանակի լավագույն դերասաններից մեկի կոչումը՝ գերազանց կատարելով ռեժիսոր Ուոլես Ուորսլիի գանգստերական և արկածային «Պատիժ» (1920) ֆիլմում գրիմավորման աշխատանքը, որում նա խաղացել է անդամահատված ոտքերով գանգստերի դեր։ Այդ դերի համար Չեյնին ստիպված է եղել ամուր կապել իր ոտքերը և հագնել հատուկ սարք, որը տպավորություն է ստեղծում, որ դերասանը ծնկից ներքև ոտքեր չունի. զարկերակային ճնշման պատճառով այդ սարքերը պետք է հանվեին յուրաքանչյուր 10 րոպեն մեկ։«Պատիժ» ֆիլմի կոմերցիոն հաջողությունը Չեյնիին դարձրել է համր կինոյի ամենապահանջված դրամատիկ դերասաններից մեկը։ Չեյնին նկարահանվել է ռեժիսոր Թոդ Բրաունինգի 10 ֆիլմերում՝ հաճախ պատկերելով տգեղ և/կամ խեղված կերպարներ, օրինակ՝ կրկեսում դանակներ նետող ձեռնատ Ալոնզոյի դերը Ջոան Քրոուֆորդի հետ «Անհայտը» (1927) ֆիլմում։ Ավելի ուշ Ջոան Քրոուֆորդն ասել է, որ Լոն Չեյնիի հետ նկարահանումների ժամանակ դերասանական վարպետության մասին ավելին է իմացել, քան ցանկացած այլ գործընկերից իր երկարամյա կինոկարիերայի ընթացքում։ Բերտ Լանկաստերը պնդել է, որ Չեյնիի խաղն այս ֆիլմում գերազանցել է այն ամենը, ինչ նրան հաջողվել էր տեսնել։ 1927 թվականին Չեյնին նկարահանվել է Քոնրադ Նայջելի, Մարսելին Դեյի, Հենրի Բրեզիլ Վոլտհոլի և Փոլի Մորանի հետ Թոդ Բրաունինգի «Լոնդոնը կեսգիշերից հետո» սարսափ ֆիլմում, որը պատմության մեջ ամենանշանավոր կորած ֆիլմերից մեկն է։ Այսօրվա դրությամբ հայտնի է Լոն Չեյնիի մասնակցությամբ ֆիլմի միայն ինը վայրկյանանոց պահպանված հատված։ Հնչյունային կինոյում Լոն Չեյնիի վերջին դերը և միակ աշխատանքը դարձել է «Ոչ սուրբ երրորդություն» (1930) ֆիլմի ռեմեյքը (օրիգինալ ֆիլմում, որը 1925 թվականին նկարահանել է Թոդ Բրաունինգը, նույնպես նկարահանվել Է Չեյնին)։ Չեյնին պնդել է, որ ֆիլմում հնչեցրել է հինգ առանցքային ձայն (որովայնախոսի, ծեր կնոջ, թութակի, մանեկենի և աղջկա)։

Կինոարվեստի զարգացման վաղ փուլերում գրիմն ընդհանրապես գոյություն չի ունեցել, դերասաններն առավելագույնը կրել են վերադիր մորուքներ և բեղեր, որպեսզի նշանակեն չարագործին կամ կերպարի հակադրություն։ Այն ամենի մեծ մասը, ինչը հոլիվուդյան դերասաններն իմացել են գրիմի մասին, եկել է թատրոնում իրենց փորձից, բայց թատերական գրիմը միշտ չէ, որ լավ է նայվել ֆիլմերում, հաշվի առնելով, որ դրա որակը ժամանակի ընթացքում բարելավվել է։ Հարկ է նաև նշել, որ Չեյնիի օրոք դեռ չեն եղել գրիմ անողներ, որոնց հիմնական պարտականությունը կլիներ գրիմ ստեղծելն ու գրիմավորումը։ Մինչև 20-ական թվականների կեսերը դերասաններն իրենք են գրիմավորել իրենց։ Գրիմ անողների բացակայության պայմաններում, որպես մասնագիտություն, Չեյնին վարպետությունը մեծ առավելություն է տվել նրան՝ այլ դերասանների նկատմամբ։ Չեյնիի գրիմից բացի, նա նաև մեծ ուշադրություն է դարձրել իր կերպարի զգեստապահարանին։ Նրա համար կարևոր է եղել ոչ միայն հագուստի տեսակը, այլ նաև մանրուքները, ներառյալ կարերը և նույնիսկ կեղտը։ Օրինակ՝ «Երբ քաղաքը քնած է» (1928) ֆիլմում դետեկտիվի զգեստը, ում խաղում էր Չեյնին, պատված է սննդից մնացած բծերով, «Պատիժ» (1920) ֆիլմում նրա կերպարը երկար վերարկու է կրում, որը թաքցնում է այլանդակված ոտքերը։ Պրոդյուսերները գիտեին, որ Չեյնիին կարելի է վերցնել գրեթե ցանկացած դերի համար, և նա հանճարեղ է այն կատարելու. Լոն Չեյնին մեկ ֆիլմում կարողացել է միանգամից երկու դեր խաղալ։ Օրինակ՝ «Օրենքից դուրս» (1920) ֆիլմում նա կերտել է մի կերպարի դեր, որը սպանել է մեկ այլ կերպարի, որի դերը նույնպես ինքն է խաղացել։

Լոն Չեյնին 1922 թվականին «Ստվերներ» ֆիլմում

Չեյնին ստեղծել է կինոյի պատմության մեջ երկու գրոտեսկային ամենաաղավաղված կերպարները, առաջինը Վիկտոր Հյուգոյի վեպի հիմնա վրա ստեղծված «Կուզիկը Նոտր Դամից» ֆիլմի հերոս Կվազիմոդոն է (1923), որը, միանշանակ, դարձել է այս թանկ և տպավորիչ ներկայացման հաջողության հիմնական պատճառը։ Այս դերի համար Չեյնին պատրաստել է արհեստական կուզ, որը կշռել է18 կիլոգրամ, իսկ կուզն ամրացնելու մնացած հարմարանքները Չեյնիին ավելացրել են ևս 13 կիլոգրամ ծանրություն։ Նույնիսկ հանդիկապով նա անհավանական ճարպկությամբ տեղաշարժվել է Փարիզի Աստվածամոր տաճարի հայտնի ճակատը պատկերող հսկայական դեկորացիայով։ Երկրորդ կերպարը «Օպերայի ուրվականը» (1925) ֆիլմի հերոս Էրիկն է (հենց ինքը՝ ուրվականը), որը նկարահանվել է Գաստոն Լեռուի նույնանուն վեպի հիման վրա, և դերի համար Չեյնին ինքնուրույն պատրաստել է յուրահատուկ դիմահարդարում՝ արտասովոր իր բարդությամբ, և ներկաների խոսքերով՝ չափազանց ցավ պատճառող․ օրինակ՝ քթանցքների մեջ դրված մետաղյա ճարմանդները դերասանի մոտ առաջացրել էին մշտական արյունահոսություններ։ Այնուամենայնիվ, նրա կերպարները ձգտել են հանդիսատեսի մոտ առաջացնել կարեկցանք կերպարների նկատմամբ, և ոչ թե սարսափ կամ անջատում՝ տհաճ արտաքինի պատճառով։ Չեյնիին հետաքրքրել են նաև հրեշները։ «Կույր գործաք» ֆիլմում (1922, ֆիլմը չի պահպանվել) նա խաղացել է պրոֆեսոր-փորձարարի և նրա կողմից ստեղծված մարդ-կապկի դերերը։ Լոն Չեյնիի հայտնիության ժամանակներում, որը չէր դադարում հանդիսատեսին զարմացնել իր նոր շփոթեցնող և միմյանցից տարբեր կինոկերպարներով, ստեղծվել է կատակ․ «Խավարասեր տեսնելիս մի ճզմիր նրան, դա կարող է Լոն Չեյնին լինել»։

1925 թվականին Movie ամսագրի համար ինքնակենսագրական հոդվածում Չեյնին գրել է․ «Ես ուզում էի հիշեցնել մարդկանց, որ մարդկության ամենազզվելի ներկայացուցիչները կարող են ունենալ բարձրագույն ինքնազոհաբերման ունակություն։ Փողոցի դեֆորմացված աղքատ գաճաճը կարող է ունենալ ամենաբարոյական իդեալները։ Իմ դերերի մեծամասնությունը՝ «Կուզիկը», «Օպերայի ուրվականը», «Նա, ով ապտակ է ստանում», կամ «Ոչ սուրբ երրորդություն» ֆիլմերում խաղացած դերերը, կրում են ինքնազոհաբերման կամ ինքնամերժման թեմաներ։ Սրանք այն պատմություններն են, որոնք ես ուզում եմ կերտել»։ Չեյնիի տաղանդները դուրս են եկել բեմական դիմահարդարման և սարսափ ժանրի ֆիլմերի սահմաններից։ Նա նաև եղել է բարձր որակավորմամբ պարող, երգիչ և կատակերգու։ Ռեյ Բրեդբերին Չեյնիի մասին մի անգամ ասել է. «Նա այն մեկն էր, ով ազդեցություն ուներ մեր հոգեկանի վրա։ Նա ինչ-որ ձևով ներխուժել էր մեր հոգու մութ անկյունները, կարողացել էր բռնել մեր թաքուն վախերն ու ցույց տալ դրանք էկրաններին։ Լոն Չեյնիի պատմություն անպատասխան սիրո պատմություն է։ Նա բացահայտորեն խոսում է այն բանի մասին, ինչից դուք վախենում եք, այն մասին, որ ձեզ չեն սիրում, դուք վախենում եք, որ ձեզ երբեք չեն սիրի, դուք վախենում եք, որ կա ձեր գրոտեսկային ինչ-որ մաս, որից գլուխ կշրջի ամբողջ աշխարհը»։ Չեյնին իր երկրորդ կնոջ՝ Հեյզելի հետ վարում էին հրապարակային անձնական կյանք։ Չեյնին շատ չնչին մասնակցություն է ունեցել Metro-Goldwyn-Mayer-ի համար իր ֆիլմերի գովազդային ընկերություններում՝ նպատակասլացորեն խրախուսելով խորհրդավոր կերպարը, և, ինչպես տեղեկացվում է, միտումնաոր կերպով խուսափել է սոցիալական բեմադրություններից Հոլիվուդում։

Կինոյում իր կարիերայի վերջին հինգ տարիներին (1925-1930) Չեյնին աշխատել է բացառապես Metro-Goldwyn-Mayer-ի հետ պայմանագրով՝ էկրաններին մարմնավորելով իր լավագույն կերպարներից մեկը։ «Ասեք դա նավաստիներին» ֆիլմում նրա դերը, որը Չեյնիի խոսքերով իր ամենասիրելի ֆիլմն էր, նա խաղացել է նավաստի Օ’Հարայի դերը, արժանացրել է նրան ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի մեծ սիրուն և դարձել է նրանց առաջին պատվավոր անդամը կինոինդուստրիայից։ Նա նաև արժանացել է բազմաթիվ սկսնակ դերասանների հարգանքին ու հիացմունքին, որոնց նա առաջարկել է հովանավորություն և նկարահանման հրապարակում դադարների ժամանակ միշտ ցանկացել է կիսվել խմբի և դերասանական կազմի հետ իր պրոֆեսիոնալ զննմամբ։

Ձայնային կինոյի սկզբի հետ Չեյնին, ի տարբերություն համր կինոյի դարաշրջանի շատ աստղերի, էնտուզիազմով սկսել է վերամշակել նոր հնարավորությունները։ Նա ստեղծել է «Օպերայի ուրվականը» ֆիլմի հնչունավորված տարբերակը։ Լոն Չեյնին հաճախ է աշխատել ռեժիսոր Թոդ Բրաունինգի հետ, ում հետ նրան կապում էր կենսագրության համընկնումը․ Բրոունինգը երիտասարդ տարիքում երկար ժամանակ ապրել է թափառաշրջիկ կրկեսի դերասանների հետ։ «Լոնդոնը կեսգիշերն անց» ֆիլմի վրա համատեղ աշխատանքից հետո, որում կիրառվել է վամպիրիզմի թեման, նրանք պատրաստվել են միասին ստեղծել Բրեմ Սթոքերի «Դրակուլաներ»-ի էկրանավորումը։ Այս նախագիշը Բրաունինգն իրականացրել է արդեն Չեյնիի մահից հետո, ֆիլմը թողարկվել է 1931 թվականին։

Մահ

1929 թվականի ձմռանը՝ «Ամպրոպ» ֆիլմում նկարահանումների ժամանակ, Չեյնիի մոտ թոքաբորբ է առաջացել։ 1929 թվականի վերջին նրա մոտ ախտորոշվել է թոքերի բրոնխիալ քաղցկեղ։ Առողջական վիճակը վատացել է, երբ նկարահանումների ժամանակ եգիպտացորենի փաթիլներից պատրաստված արհեստական ձյունը մխրճվել է դերասանի կոկորդի մեջ և արագ լուրջ ինֆեկցիա է առաջացել[10]։ Չնայած ագրեսիվ բուժմանը, նրա վիճակն աստիճանաբար վատթարացել է։ Չեյնին մահացել է կոկորդի արյունազեղումից 1930 թվականի օգոստոսի 26-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա)։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել օգոստոսի 28-ին Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում։ Լոն Չեյնիի դագաղը կրել են դերասաններ, ռեժիսորներ և պրոդյուսերներ՝ Փոլ Բերնը, Հանթ Սթրոմբերգը, Իրվինգ Թալբերգը, Լուիս Բարթ Մայերը, Լայոնել Բերիմորը, Ուոլես Բիրին, Թոդ Բրոունինգը, Լյու Քոուդին և Ռամոն Նովարոն։ ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը կապելլանին և պատվավոր պահակախմբին տրամադրել է հուղարկավորության համար։ Հուղարկավորության արարողության ընթացքում բոլոր կինոստուդիաները և MGM-ի բոլոր գրասենյակները երկու րոպեի ընթացքում լռություն են պահպանել[11][12]։ Թաղված է Ֆորեստ Լոուն գերեզմանատանը՝ հոր դամբարանի կողքին[12]։ 1933 թվականին այնտեղ են թաղվել նրա կնոջը՝ Հեյզելը։ Անհայտ պատճառներով Չեյնիի դամբարանը մնացել է առանց տարբերանշանների[13]։

Ժառանգություն

1957 թվականին Էկրան է բարձրացել Լոն Չեյնիի մասին պատմող «Մարդ հազարավոր դեմքերից» կենսագրական ֆիլմը, Չեյնիի դերն այնտեղ կատարել է Ջեյմս Կեգնին[14]։ Լոն Չեյնիի որդին՝ Կրեյթոնը, ավելի ուշ սկսել է նկարահանվել կինոյում՝ վերցնելով Լոն Չեյնի կրտսերի կեղծանունը, որոշ ֆիլմերում նրան ցույց են տվել որպես Լոն Չեյնի, հայտնի է դարձել 1941 թվականի Universal Studios-ի «Մարդ-գայլ» դասական ֆիլմում վամպիրի դերով[15]։ 1991 թվականին թողարկվել է 10 մասից բաղկացած նամականիշ, որը նվիրված է համր կինոյի դերասաններին, որոնց դիմանկարները նկարել է ծաղրանկարիչ էլ Գիրշֆելդը[16]։ 1997 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ում թողարկվել են դասական սարսափ ֆիլմերի կերպարներով նամականիշեր, որտեղ ի թիվս այլոց, եղել են հայր և որդի Չեյնիները՝ համապատասխանաբար օպերայի ուրվականի և մարդագայլի կերպարներով[17]։ Երաժիշտ Ուորեն Զիվոնն իր «Werewolves of London» երգում հիշատակել է հայր և որդի Չեյնիներին։

2000 թվականին լույս է տեսել Լոն Չեյնիի մասին վավերագրական ֆիլմ, որը կոչվում է «Լոն Չեյնի․ Հազարամյակների պատմություն»։ Ֆիլմի տեքստը կարդում է Քեննեթ Բրանան, իսկ պրոդյուսերն է համր կինոյի պատմաբան Քևին Բրաունլոուն[18]։

1994 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում տեղադրվել է Լոն Չեյնիի աստղը (7046 Hollywood Blvd․)[19]։

Ֆիլմագրություն

Հայերեն անվանումԲնօրինակ անվանումԴերԹողարկման ամսաթիվԱրտադրություն/Դիստրիբյուտոր
Poor Jake's Demiseօգոստոսի 16, 1913[20]IMP - Universal[20]
The Sea UrchinBarnacle Bill[20]օգոստոսի 22, 1913[20]Powers - Universal[20]
The Blood Red Tape of CharityJewish pawnbroker[20]սեպտեմբերի 26, 1913[20]Powers - Universal[20]
Shon the PiperScottish clansman[20]սեպտեմբերի 30, 1913[20]101-Bison - Universal[20]
The Trapհոկտեմբերի 3, 1913[20]Powers - Universal[20]
The Restless Spiritհոկտեմբերի 27, 1913[20]Victor - Universal[20]
An Elephant on His HandsEddie[20]նոյեմբերի 21, 1913[20]Nestor - Universal[20]
Almost an ActressThe Cameraman[20]նոյեմբերի 15, 1913[20]Joker - Universal[20]
Back to LifeThe Rival[20]նոյեմբերի 24, 1913[20]Victor - Universal[20]
Red Margaret, MoonshinerLon[20]դեկտեմբերի 9, 1913[20]Gold Seal - Universal[20]
Bloodhounds of the NorthMountie[20]դեկտեմբերի 23, 1913[20]Gold Seal - Universal[20]
ՍուտThe LieYoung MacGregor[20]հոնվարի 6, 1914[20]Gold Seal - Universal[20]
The Honor of the MountedJacques Laquox[20]փետրվարի 17, 1914[20]Gold Seal - Universal[20]
Remember Mary MagdalenThe Half-wit[20]փետրվարի 23, 1914[20]Victor - Universal[20]
Discord and HarmonyThe Sculptor[20]մարտի 17, 1914[20]Gold Seal - Universal[20]
The Menace to CarlottaGiovanni Bartholi[20]մարտի 22, 1914[20]Rex - Universal[20]
The EmbezzlerJ. Roger Dixon[20]մարտի 31, 1914[20]Gold Seal - Universal[20]
The Lamb, the Woman, the WolfThe Wolf[20]ապրիլի 4, 1914[20]101-Bison - Universal[20]
The End of the FeudWood Dawson[20]ապրիլի 12, 1914[20]Rex - Universal[20]
The Tragedy of Whispering CreekThe Greaser[20]մայիսի 2, 1914[20]101-Bison - Universal[20]
The Unlawful TradeThe Half-Breed[20]մայիսի 14, 1914[20]Rex - Universal[20]
The Forbidden RoomJohn Morris[20]հունիսի 20, 1914[20]101-Bison - Universal[20]
The Old CobblerWild Bill[20]հունիսի 27, 1914[20]101-Bison - Universal[20]
The Hopes of Blind AlleyVendor[20]հուլիսի 4, 1914[20]101-Bison - Universal[20]
A Ranch RomanceRaphael Praz[20]հուլիսի 8, 1914[20]Nestor - Universal[20]
Her Grave MistakeNunez[20]հուլիսի 15, 1914[20]Nestor - Universal[20]
Արևի շողերովBy the Sun's RaysFrank Lawler[20]հուլիսի 22, 1914[20]Nestor - Universal[20]
Գաղտնի զնդանThe OublietteChevalier Bertrand De La Payne[20]օգոստոսի15, 1914[20]101-Bison - Universal[20]
A Miner's RomanceJohn Burns[20]օգոստոսի26, 1914[20]Nestor - Universal[20]
Her BountyFred Howard[20]սեպտեմբերի13, 1914[20]Rex - Universal[20]
The Higher LawSir Stephen[20]սեպտեմբերի 19, 1914[20]101-Bison - Universal[20]
ՌիշելյեRichelieuBaradas[20]սեպտեմբերի 26, 1914[20]101-Bison - Universal[20]
The Pipes o' PanArthur Farrell[20]հոկտեմբերի 4, 1914[20]Rex - Universal[20]
Virtue Is Its Own RewardDuncan Bronson[20]հոկտեմբերի 11, 1914[20]Rex - Universal[20]
Her Life's StoryDon Valasquezհոկտեմբերի 15, 1914Rex - Universal[20]
A Small Town GirlProcurerնոյեմբերի 7, 1914101-Bison - Universal[20]
Lights and ShadowsBentleyնոյեմբերի 29, 1914Rex - Universal[20]
The Lion, the Lamb, the ManFredդեկտեմբերի 6, 1914Rex - Universal[20]
A Night of Thrillsդեկտեմբերի 13, 1914Rex - Universal[20]
Her EscapePeteդեկտեմբերի 13, 1914Rex - Universal[20]
The Sin of Olga BrandtStephen Leslieհոնվարի 3, 1915Rex - Universal[20]
The Star of the SeaTomascoհոնվարի 10, 1915Rex - Universal[20]
The Measure of a ManMountie Lt. Jim Stuartհոնվարի 28, 1915Rex - Universal[20]
The Threads of FateThe Countփետրվարի 21, 1915Rex - Universal[20]
When the Gods Played a Badger GameThe Property Manփետրվարի 28, 1915Rex - Universal[20]
Such Is LifeTod Wilkesմարտի 4, 1915Rex - Universal[20]
Where the Forest EndsPaul Rouchelleմարտի 7, 1915Rex - Universal[20]
Outside the GatesPerezմարտի 14, 1915Rex - Universal[20]
All for PeggyThe Stable Groomմարտի 18, 1915Rex - Universal[20]
The Desert BreedFredմարտի 28, 1915Rex - Universal[20]
Maid of the MistThe Postmasterապրիլի 1, 1915Rex - Universal[20]
The Girl of the Nightապրիլի 8, 1915Rex - Universal[20]
The Stool Pigeon- Directed -ապրիլի 9, 1915Victor - Universal[20]
The Grind
An Idyll of the Hills
The Stronger Mind
The Oyster Dredger
Steady Company
The Violin Maker
The Trust
Bound on the Wheel
Mountain Justice
Quits
The Chimney's Secret
The Pine's Revenge
The Fascination of the Fleur de Lis
Ավաղ և ահAlas and Alack
A Mother's Atonement
Lon of Lone Mountain
The Millionaire Paupers
Under a Shadow
Stronger Than Death
Հայրը և տղաներըFather and the Boys
Dolly's Scoop
Խանդի իշխանության տակThe Grip of Jealousy
Խճճված սրտերTangled Hearts
Ոսկեզօծ սարդThe Gilded Spider
Բոբբին բալետիցBobbie of the Ballet
Ագահության ճիրաններումThe Grasp of Greed
Կայենի նշանըThe Mark of Cain
Եթե ինձ կանչի իմ երկիրըIf My Country Should Call
Felix on the Job
Քամիներին անհասանելի տեղThe Place Beyond the Winds
Accusing Evidence
Լռության գինըThe Price of Silence
Պարկապզուկ նվագողի գինըThe Piper's Price
Hell Morgan's Girl
The Mask of Love
Վանդակավոր վերարկուով աղջիկըThe Girl in the Checkered Coat
Ազդանշանային կրակThe Flashlight
Տիկնիկային տունA Doll's House
Fires of Rebellion
ՓրկությունըThe Rescue
ՀաղթանակTriumph
Վճարիր ինձPay Me!
The Empty Gun
Ամեն ինչ մեկ անգամAnything Once
Ալ կարմիր մեքենաThe Scarlet Car
Broadway Love
The Grand Passion
Կայզեր. Բեռլինյան կենդանիThe Kaiser, the Beast of Berlin
Ամուր ընկերությունFast Company
Բրոդվեյյան սկանդալA Broadway Scandal
Գաունի հաղթանակըRiddle Gawne
Այս գրողի տարած ԲեթիզըThat Devil, Bateese
Այդ մասին խոսում է ամբողջ քաղաքըThe Talk of the Town
Վտանգ, չշտապելDanger, Go Slow
Փչացած սիրուհիThe Wicked Darling
Հուսահատ ՋեքըDaredevil Jack
Կեղծ անձինքThe False FacesThomas Ince - Paramount
ԾննդավայրA Man's CountryWinsome Stars Corporation - Robertson Cole
ՀրաշագործThe Miracle ManThe Frogօգոստոսի 26, 1919George Loane Tucker - Paramount
Վճարված է նախօրոքPaid in AdvanceBateese Le Blanc[20]սեպտեմբերի 1, 1919Universal[20]
When Bearcat Went Dry
ՀաղթանակVictoryMaurice Tourneur - Paramount
Գանձերի կղզTreasure IslandMaurice Tourneur - Paramount
Մեծ ընծաThe Gift Supreme
Հյուսիսի թափառաշրջիկներըNomads of the NorthAssociated First National
ՊատիժThe PenaltyBlizzardհուլիսի 20, 1920Rex Beach and Sam Goldwyn - Goldwyn Pictures
Օրենքից դուրսOutside the LawBlack Mike Sylva / Ah Wingդեկտեմբերի 26, 1920Tod Browning - Universal
Կյանքի դրվագներըBits of LifeMarshall Neilan - Associated First National
Փոսիկի մեկանոցThe Ace of HeartsWallace Worsley - Goldwyn Pictures
Հանուն նրանց, ում մենք սիրում ենքFor Those We LoveBetty Compson - Goldwyn Pictures
ԾուղակThe Trap
Քաղաքի ձայներըVoices of the CityGoldwyn Pictures
Մարմին և արյունFlesh and Blood
Լույս խավարի մեջThe Light in the Dark
ՍտվերներShadowsB. P. Schulberg - Preferred Pictures
Օլիվեր ԹվիսթOliver TwistFaginհոկտեմբերի 30, 1922Sol Lesser - Associated First National
Քուինսի Ադամս ՍոյերQuincy Adams SawyerMetro Pictures
Կույր գործաքA Blind BargainGoldwyn Pictures
Բոլոր եղբայրները քաջ էինAll the Brothers Were ValiantMetro Pictures
Մինչդեռ քնած է ՓարիզըWhile Paris Sleeps
ՇոկThe Shock
Կուզիկը Նոտր ԴամիցThe Hunchback of Notre DameQuasimodoսեպտեմբերի 2, 1923Universal
Հաջորդ անկյունումThe Next CornerՀուան Սերաֆինփետրվարի 18, 1924Famous Players-Lasky, - Paramount
Նա, ով ստանում է ապտակներHe Who Gets SlappedՓոլ Բոմոնթնոյեմբերի 9, 1924MGM
ՀրեշThe MonsterԴոկտոր Զիկշսկամարտի 16, 1925MGM
Օպերայի ուրվականըThe Phantom of the OperaՕպերայի ուրվականը/Էրիկապրիլի 26, 1925Universal
Ոչ սուրբ երրորդությունThe Unholy ThreeՊրոֆեսոր Էխո / տիկին Օ'գրեդիօգոստոսի16, 1925MGM
Ստի աշտարակThe Tower of LiesՋանկոկտեմբերի 11, 1925MGM
ԴրոզդThe BlackbirdՍև Դրոզ/Եպիսկոպոսհունվարի 10, 1926MGM
Ճանապարհ դեպի ՄանդալայThe Road to MandalayՍինգապուր Ջոհունիսի 26, 1926MGM
Ասեք այն նավաստիներինTell It to the MarinesՍերժանտ Օ'Հարադեկտեմբերի 23, 1926MGM
Պարոն ՎուMr. WuՎուի պապմարտի 26, 1927MGM
ԱնհայտThe UnknownԱլոնսոն առանց զենքիհունիսի 3, 1927MGM
ԾաղրերգությունMockeryՍերգեյօգոստոսի 13, 1927MGM
Լոնդոնը կեսգիշերից հետոLondon After MidnightՊրոֆեսոր Էդվարդ Կ. Բերկդեկտեմբերի 3, 1927MGM
Մեծ քաղաքThe Big CityՉակ Քոլինզմարտի 24, 1928MGM
Ծիծաղիր, ծաղրածու, ծիծաղիրLaugh, Clown, LaughՏիտոապրիլի 14, 1928MGM
Երբ քաղաքը քնած էWhile the City SleepsԴեն Քոգլանսեպտեմբերի 15, 1928MGM
Զանզիբարի արևմուտքըWest of ZanzibarՖրոսոնոյեմբերի 24, 1928MGM
Արևելքն արևելքն էWhere East is EastԹայգեր Հեյնսմայիսի 4, 1929MGM
ԱմպրոպThunderԳրումպի Անդերսոնհուլիսի 8, 1929MGM
Ոչ սուրբ երրորդությունThe Unholy ThreeՊրոֆեսոր Էխո / տիկին Օ'գրեդիհուլիսի 4, 1930[21]MGM

Գրականություն

  • Blackmar, Frank W. Kansas: A Cyclopedia of State History, Embracing Events, Institutions, Industries, Counties, Cities, Towns, Prominent Persons, etc. — Chicago : Standard Publishing Company, 1912.
  • Fleming, E.J. Paul Bern: The Life and Famous Death of the Metro-Goldwyn-Mayer Director and Husband of Harlow. — Jefferson, North Carolina: McFarland & Company, 2009. — ISBN 978-0-7864-3963-8
  • Riley, Philip J. MagicImage Filmbooks Presents The Wolf Man. — Chesterfield, New Jersey: MagicImage Filmbooks, 1993. — ISBN 978-1-8821-2721-4

Schikel, Richard и Allen Hurlburt The Stars. — New York: Bonanza Books, a division of Crown Publishers, 1962. — ISBN 978-0-5170-3771-3

  • Slide, Anthony Silent Players: A Biographical and Autobiographical Study of 100 Silent Film Actors and Actresses. — Lexington, Kentucky: University Press of Kentucky, 2010. — ISBN 978-0-8131-2249-6
  • Smith, Don G. Lon Chaney Jr.: Horror Film Star, 1906–1973. — Jefferson, North Carolina: McFarland & Company, 2004. — ISBN 978-0-7864-1813-8
  • Michael F. Blake A Thousand Faces: Lon Chaney's Unique Artistry in Motion Pictures. — Vestal Press, 1997. — 418 с. — ISBN 9781461730767

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոն Չեյնի» հոդվածին։