Լոնդոն Բրիդ

Լոնդոն Բրիդ (անգլ.՝ London Nicole Breed, օգոստոսի 11, 1974(1974-08-11)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական և պետական գործիչ, Սան Ֆրանցիսկոյի ներկայիս քաղաքապետ։

Լոնդոն Բրիդ
 
Կուսակցություն՝Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝Կալիֆոռնիայի համալսարան, Դևիս, Սան Ֆրանցիսկոյի համալսարան և Galileo Academy of Science and Technology?
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
Ծննդյան օրօգոստոսի 11, 1974(1974-08-11)[1] (49 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
 
Կայք՝sfbos.org/index.aspx?page=13826
 
ԻնքնագիրИзображение автографа

Կենսագրություն

Բրիդը ծնվել և մեծացել է Սան Ֆրանցիսկոյում[2]։ Ծագում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքից։ Նրա քույրը 2006 թվականին մահացել է թմրանյութերի գերդոզայից, եղբայրը նրա քաղաքապետ ընտրվելու պահին գտնվել է բանտում։ Բրիդը գերազանցությամբ ավարտել է Գալիլեոյի ավագ դպրոցը[3], 1997 թվականին ավարտել է Դեյվիսի Կալիֆորնիական համալսարանը քաղաքագիտության բակալավրի աստիճանով, 2012 թվականին Սան Ֆրանցիսկոյի համալսարանում ստացել է մունիցիպալ կառավարման մագիստրոսի աստիճան։ 1999 թվականին Բրիդը, որպես սկսնակ աշխատել է քաղաքապետ Ուիլի Բրաունի աշխատակազմում։ 2002 թվականին Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Բրաունը Բրիդին նշանակել է աֆրոամերիկյան մշակույթի և արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն։

Հինգ տարվա ընթացքում Բրիդը զբաղեցրել է Վերակառուցման քաղաքային գործակալության հանձնաժողովի անդամի պաշտոնը, 2010 թվականին քաղաքապետ Գևին Նյուսոմի աջակցությամբ ընդգրկվել է հրդեհային անվտանգության հանձնաժողով։ Բրիդն ընտրվել է Սան Ֆրանցիսկոյի 5-րդ շրջանի դիտորդական խորհրդի անդամ։ 2015 թվականին ընտրվել է խորհրդի առաջնորդ։ 2017 թվականի դեկտեմբերի 12-ին սրտի կաթվածից մահացել է քաղաքապետ Էդ Լին, որից հետո Բրիդը ժամականավոր կատարել քաղաքապետի պարտականությունները։ 2018 թվականի հունվարի 23-ին դիտորդական խորհուրդը Բրիդի փոխարեն քաղաքապետի պաշտոնակատար է նշանակել Մարկ Ֆարելին՝ այդ պաշտոնում Բրիդի որպեսքաղաքապետի թեկնածու մասնակցության կապակցությամբ։ Լոնդոն Բրիդը հաղթել է քաղաքապետի հատուկ ընտրություններում, որը տեղի է ունեցել նույն տարվա հունիսի 5-ին[4], և հուլիսի 11-ին պաշտոնապես դարձել է Սան Ֆրանցիսկոյի 45-րդ քաղաքապետը[5][6][7]։ Նա այդ պաշտոնում առաջին աֆրոամերիկուհին է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնդոն Բրիդ» հոդվածին։