Լողացող կանայք (նկար, Ռենուար)

Ռենուարի նկար

«Լողացող կանայք» (ֆր.՝ Les Grandes Baigneuses, անգլ.՝ The Large Bathers կամ The Great Bathers), իմպրեսիոնիստական ոճի ֆրանսիացի կարկառուն գեղանկարիչ Պիեռ-Օգյուստ Ռենուարի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1884 թ.–ից 1887 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 110 × 60 սմ[2]։ Կտավին երբեմն անվանում են ուղղակի «Լողացողները»[3]։ «Լողացող կանայք» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում (Փենսիլվանիա նահանգ, ԱՄՆ

Լողացող կանայք
տեսակգեղանկար
նկարիչՕգյուստ Ռենուար
տարի1884
բարձրություն1178,81 միլիմետր
լայնություն1709,42 միլիմետր
ստեղծման երկիր Ֆրանսիա
ժանրկենցաղային ժանր, դիմապատկեր, մարդու ձևի գեղանկարչություն և նյու
նյություղաներկ և կտավ
գտնվում էՖիլադելֆիայի արվեստի թանգարան
հավաքածուՖիլադելֆիայի արվեստի թանգարան
ներշնչված էԺան Գուժոն[1], Ֆրանսուա Ժիրարդոն[1], Նիկոլա Պուսեն[1] և Դոմինիկ Էնգր
Ծանոթագրություններ
 The Great Bathers (1884-1887) by Pierre-Auguste Renoir in the Philadelphia Museum of Art Վիքիպահեստում

Պատմություն և նկարագիր

«Լողացող կանայք» ստեղծագործությունն այսօր պահպանվում և հանրությանն է ցուցադրվում Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում։ Այստեղ կտավը տեղափոխվել է դեռևս 1963 թվականին, որպես Թայսոնների ընտանիքի հավաքածուի մի մաս (The Mr. and Mrs. Carroll S. Tyson, Jr. Collection). հավաքածուն ներառում էր իմպրեսիոնիստների ևս 22 աշխատանքներ[4][5]։

Կտավի առաջին պլանում Ռենուարը պատկերել է երեք հոլանի կանանց, որոնցից երկուսը գետափին են, իսկ մեկը կանգնած է ջրի մեջ։ Ըստ էության, ջրի մեջ կանգնած կինը պատրաստվում է մյուս երկուսին ցողել։ Կանանց ֆիգուրները հեղինակը շատ բնական և պարզորոշ է վրձնել. այն հույժ բնորոշ է Պիեռ-Օգյուստ Ռենուարի այդ տարիների վրձնին։ Այդ բնականությունը երբեմն անվանում են «չոր» կամ «էնգրյան» (ֆրանսիացի նկարիչ, 19-րդ դարի եվրոպական ակադեմիզմի խոշոր ներկայացուցիչ Դոմինիկ Էնգրի անունով)[6]։

«Լողացող կանայք» ստեղծագործությունում կեցվածք ընդունելու համար Ռենուարը հրավիրել է հետևյալ կանանց։ Ձախից առաջինը Ալինա Շարիգոն է (Aline Charigot), Ռենուարի ապագա կինը։ Նրանից աջ նստած կինը Սյուզաննա Վալադոնն է (Suzanne Valadon), ով հետագայում հայտնի նկարիչ դարձավ։

Պիեռ-Օգյուստ Ռենուարն այս կտավի վրա աշխատել է ավելի քան երեք տարի՝ մեծ թվով ուրվանկարներ և էսքիզբներ կատարելով։ «Լողացող կանայք» անձամբ հեղինակը համարում է միակ մոնումենտալ նկարը՝ հոլանի կանանցով՝ նկարված իմպրեսիոնիստի կողմից Էդուարդ Մանեի «Օլիմպիա» (1863) և Պոլ Սեզանի «Լողացող կանայք» կտավների արանքում ստեղծված[7]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ