Լոիկ Ռեմի

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Լոիկ Ռեմի (ֆր.՝ Loïc Rémy, հունվարի 2, 1987(1987-01-02)[1][2][3], 4th arrondissement of Lyon, Լիոն[4]), ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող։

Լոիկ Ռեմի
ֆր.՝ Loïc Rémy
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 2, 1987(1987-01-02)[1][2][3] (37 տարեկան)
Ծննդավայր4th arrondissement of Lyon, Լիոն[4]
Հասակ184
Քաշ78
ԴիրքՀարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱնգլիաՉելսի
Համար18
Պատանեկան կարիերա
1994-1999 թթ.
1999-2006 թթ.
ՖրանսիաԱՍՊՏՏ Լիոն
ՖրանսիաԼիոն
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2006-2008 թթ.
2008
2008-2010 թթ.
2010-2013 թթ.
2013-2014 թթ.
2013-2014 թթ.
2014-ներկա
ՖրանսիաԼիոն
ՖրանսիաԼանս (վարձավճար)
ՖրանսիաՆիցցա
ՖրանսիաՄարսել
ԱնգլիաՔուինզ Պարկ Ռենջերս
ԱնգլիաՆյուքասլ Յունայթեդ
ԱնգլիաՉելսի
12 (0)
10 (3)
68 (26)
68 (27)
15 (6)
26 (14)
19 (7)
Ազգային հավաքական
2007
2007-2008 թթ.
2009-ներկա
ՖրանսիաՖրանսիա (Մ-20)
ՖրանսիաՖրանսիա (Մ-21)
ՖրանսիաՖրանսիա
4 (2)
11 (3)
30 (7)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2 օգոստոսի 2015 (UTC):

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2 օգոստոսի 2015 (UTC)

Ակումբային կարիերա

Լոիկ Ռեմին ծնվել է Լիոնում գտնվող Կարմիր Խաչի հիվանդանոցում։ Նա իր կարիերան սկսել է «ԱՍՍՊՏ Լիոնի» երիտասարդական թիմում, որը մարզում էր Ռենե Ժան Ժակեն, Էմե Ժակեյի եղբայրը[5]։ Այստեղ նրան գտան «Լիոն» ակումբի սկաուտները, երիտասարդ խաղացողին հրավիրելով իրենց մոտ։

«Լիոն»

Ակումբի ակադեմիայում լինելուց մի քանի տարի հետո, որտեղ նա սովորել էր Կարիմ Բենզեմայի, Անտոնի Մունիեյի և Հատեմ Բեն Արֆայի հետ, 2006 թվականի հոկտեմբերի 11-ին նա կնքեց իր առաջին պրոֆֆեսիոնալ պայմանագիրը՝ երեք տարի ժամկետով։ 3 օր հետո, հոկտեմբերի 14-ին «Սենտ Էտիենի» դեմ խաղում, հիմնական կազմում, կայացավ նրա դեբյուտը՝ 73-րդ րոպեին նա փոխարինեց Սիլվեն Վիլտորին[6]։ Նույն թվականի նոյեմբերի 11-ին նա խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում, Սեդանի դեմ (1։0) խաղալով 82 րոպե[7]։ 2007-2008 մրցաշրջանում Ռեմին ակումբի հիմնական կազմում խաղադաշտ դուրս եկավ կանոնավոր կերպով։ Չնայած դրան, նա հաճախ խաղադաշտ դուրս եկավ, և, որպեսզի պահպանի խաղային մարզավիճակը, նա Ֆրանսիայի սիրողական առաջնությունում խաղաց «Լիոնի» երկրորդ կազմում։ Հիմնական կազմում հարձակվողը խաղաց ընդամենը 6 խաղ և 2008 թվականի հունվարի 31-ին հանձնվեց վարձակալման «Լանսին»։ Գործարքի մեջ նշված էր, որ «Լանսը» հնարավոր է գնի Լոիկը 8-10 միլիոն եվրոյով[8]։

«Լանս»

Փետրվարի 9-ին, «Կանի» դեմ խաղում կայացավ Ռեմիի դեբյուտը թիմի հիմնական կազմում։ Նույն խաղում, պրոֆֆեսիոնալ մակարդակում նա խփեց իր առաջին գոլը[9]։ Երկու շաբաթ անց, Ֆրանսիայի գավաթի կիսաեզրափակչում, «Լե Մանի» դեմ խաղում նա խփեց հաղթական գնդակը[10]։ Եզրափակչում, «Պարի Սեն Ժերմենի» դեմ խաղում խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում, սակայն 12-րդ րոպեին լքեց խաղադաշտը վնասվածքի պատճառով։ Լանսը 0։1 աշվով պարտվեց։ Մրցաշրջանի ավարտից հետո նա վերադարձավ «Լիոն»։

«Նիցցա»

2008 թվականի հունիսի 5-ին Ռեմին տեղափոխվեց «Նիցցա»։ Տրանսֆերի արժեքը կազմեց 8 միլիոն եվրո՝ դառնալով ամենամեծը ակումբի պատմության մեջ[11]։ Դեբյուտը կայացավ 2008 թվականի օգոստոսի 9-ին՝ «Գավրայի» դեմ խաղում, որտեղ իր թիմը պարտվեց 0։1[12]։ Հաջորդ 6 խաղերի ընթացքում Ռեմին խփեց 6 գոլ, որոնցից մեկը իր նախկին ակումբի՝ «Լիոնի» դարպասին։ Ամբողջ մրցաշրջանում խաղացողը խաղաց 36 խաղ և խփեց 13 գնդակ։ Հաջորդ մրցաշրջանում նա առաջին գնդակը խփեց Ֆրանսիայի առաջնության առաջին տուրում՝ «Սենտ Էտիենի» դարպասին։ Մեկ ամիս անց նա 3 խաղ շարունակ խփեց 3 գոլ։ Հունվարի 20-ին, «Օսերի» դեմ տնային հանդիպման ժամանակ 0։1 հաշվով կրած պարտությունից հետո, «Նիցցայի» որոշ երկրպագուներ հայհոյեցին իրենց ակումբի խաղացողներին։ Ռեմին, լինելով դրանցից մեկը, երկրպագուների արածը համարեց «անհանդուրժելի» և սպառնաց ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքել ակումբը, եթե երկրպագուների արածը կրկնվի[13]։ Այդ մրցաշրջանում Լոիկով հետաքրքրվում էին շատ ակումբներ, որոնց թվում էին «Արսենալը»[14], «Վեսթ հեմ Յունայթեդը», «Ստոք Սիթին»[15], «Միլանը» և «Ֆիորենտինան»[16], նաև «Լիոնն» ու «Բորդոն»[17]։ Այն բանից հետո, երբ «Լիոնի» հետ կնքած պայմանագիրը ավարտվեց, Ռեմին որոշեց մնալ «Նիցցայում»[18], որտեղ անցկացրեց մրցաշրջանի մնացած մասը։

«Մարսել»

2010 թվականի օգոստոսի 19-ին Ռեմին տեղափոխվեց «Մարսել», կնքելով 5 տարվա պայմանագիր[19]։ Տրանսֆերի արժեքը մնաց չբացահայտված, բայց հայտարարվեց, որ կազմել է շուրջ 15,5 միլիոն։ Ֆուտբոլիստի ներկայացման ժամանակ հայտարարվեց, թե ենթադրվում է, որ Ռեմին ունի սրտի արատ[20]։ Այդ պատճառով անցկացվեցին լրացուցիչ տեստեր[21][22]։ Օգոստոսի 24-ին Լոիկին հետազոտող սրտաբանների կողմից հայտարարվեց, որ խաղացողը առողջ է[23]։ Նոր ակումբում Ռեմին առաջին խաղը անցկացրեց «Բորդոյի» դեմ։ Միայն թե մրցաշրջանի սկիզբը ֆուտբոլիստը բաց թողեց վնասվածքի պատճառով[24]։

«Քուինզ Պարկ Ռենջերս»

2013 թվականի հունվարի 16-ին Ռեմին տեղափոխվեց անգլիական «Քուինզ Պարկ Ռենջերս», կնքելով 4 ու կես տարվա պայմանագիր[25]։ 2012-13 մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում Ռեմին 14 խաղում խփեց 6 գոլ, որը, միայն թե, չփրկեց իր ակումբին և Քուինզ Պարկ Ռենջերսը գնաց Չեմպիոնշիպ։

«Նյուքասլ Յունայթեդ»

2013 թվականի օգոստոսի 5-ին անգլիական ակումբ «Նյուքասլ Յունայթեդի» պաշտոնական կայքում հայտարարվեց, որ թիմը մեկ տարով վարձակալել է «Քուինզ Պարկ Ռենջերսի» հարձակվող Լոիկ Ռեմիին[26]։

«Չելսի»

2014 թվականի սեպտեմբերի 13-ին, Անգլիայի առաջնության չորրորդ տուրում Լոիկը առաջին խաղը անցկացրեց Չելսիում, «Սուոնսի Սիթիի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում դուրս գալով փոխարինման։ Նույն խաղում նա Չելսիում խփեց իր առաջին գոլը։ Խաղն ավարտվեց 4։2՝ հօգուտ Չելսիին։

Միջազգային կարիերա

Ռեմին իր միջազգային կարիերան սկսել է Ֆրանսիայի մինչև 20 և 21 տարեկանների հավաքականում։ Մինչև 20 տարեկանների թիմի հետ 2007 թվականին մասնակցել է Տուլոնի մրցաշարին, որտեղ 2 գնդակ է խփել Ճապոնիայի և Կոտ դ’Իվուարի դարպասներին։ Նույն թվականի նոյեմբերի 15-ին մինչև 21 տարեկանների թիմում՝ Հայաստանի դեմ խաղում կայացավ Ռեմիի դեբյուտը։ 2008 թվականի մայիսի 25-ին, Շվեդիայում անցկացվող մրցաշարի ժամանակ Նիդերլանդների դեմ խաղում՝ երիտասարդական թիմում Լոիկը խփեց իր առաջին գոլը։ 2008 թվականի հոկտեմբերին, Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակ Գերմանիայի դեմ երկու որոշիչ խաղերին Լոիկը դուրս եկավ խաղադաշտ։ Երկու խաղերի արդյունքում Ֆրանսիայի հավաքականը 1։2 հաշվով պարտվեց և դուրս մնաց առաջնությունից։ Այս խաղերը Ռեմիի համար երիտասարդական հավաքականում դարձան վերջինը։ 2008 թվականի մարտի 24-ին Թիերի Անրիի վնասվածքի պատճառով Ռեմին առաջին հրավիրվեց ազգային հավաքական մասնակցելու Անգլիայի և Մալթայի դեմ ընկերական խաղերին։ Ռեմին խաղադաշտ դուրս եկավ Մալթայի դեմ խաղում, 54/րդ րոպեին փոխարինելով Սամիր Նասրիին։ 2010 թվականի հոկտեմբերի 9-ին, Եվրո 2012-ի ընտրական փուլում, Ռումինիայի դեմ խաղում, Լոիկը ազգային հավաքականում խփեց առաջին գոլը։

Վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

Թարմացվել է 2 օգոստոսի 2015[27][28][29]

ԱկումբՄրցաշրջանԼիգաԱզգային գավաթԼիգայի գավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Լիոն2006-07600000100070
2007-08600010100080
Ընդհանուր12000102000150
Լենս (վարձավճար)2007-081030021124
Նիցցա2008-09321110303611
2009-10341411113616
2010-1121000021
Ընդհանուր682621417428
Օլիմպիկ Մարսել2010-113115102072004117
2011-122912313462114220
2012-1380000042122
Ընդհանուր68274154176119539
Քուինզ Պարկ Ռենջերս2012-131460000146
2014-1520000020
Ընդհանուր1660000166
Նյուքասլ Յունայթեդ (վարձավճար)2013-14261410002714
Չելսի2014-15217212041299
2015-16000000001010
Ընդհանուր21721204110309
Ամբողջը կարիերայում221839314523721268100

Միջազգային վիճակագրություն

ՀավաքականՄրցաշրջանԸնկերականՄրցաշարերԱմբողջը
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Ֆրանսիա2009100010
2010203151
20117241113
2013103040
2014623193
Ամբողջը կարիերայում174133307

Ռեմիի խաղերը և գոլերը հավաքականում

ՏարեթիվՀակառակորդՀաշիվՌեմիի գոլերըՄրցույթ
12 Նիգերիա0։1Ընկերական խաղ
211 Նորվեգիա1։2Ընկերական խաղ
33 Բելառուս0։1Եվրո 2012 (ընտրական փուլ)
49 Ռումինիա2։01Եվրո 2012 (ընտրական փուլ)
512 Լյուքսեմբուրգ2։0Եվրո 2012 (ընտրական փուլ)
617 Անգլիա2։1Ընկերական խաղ
79 Բրազիլիա1։0Ընկերական խաղ
829 Խորվաթիա0։0Ընկերական խաղ
93 Բելառուս1։1Եվրո 2012 (ընտրական փուլ)
106 Ուկրաինա4։1Ընկերական խաղ
119 Լյուքսեմբուրգ1։0Ընկերական խաղ
1210 Չիլի1։11Ընկերական խաղ
136 Ռումինիա0։0Եվրո 2012 (ընտրական փուլ)
147 Ալբանիա3։01Եվրո 2012 (ընտրական փուլ)
1511 Բոսնիա և Հերցեգովինա1։1Եվրո 2012 (ընտրական փուլ)
1611 ԱՄՆ1։01Ընկերական խաղ
1715 Բելգիա0։0Ընկերական խաղ
1822 Վրաստան3։1Մունդիալ 2014 (ընտրական փուլ)
1911 Ավստրալիա6։0Ընկերական խաղ
2015 Ֆինլանդիա3։0Մունդիալ 2014 (ընտրական փուլ)
2115 Ուկրաինա0։2Մունդիալ 2014 (ընտրական փուլ)
225 Նիդերլանդներ2։0Ընկերական խաղ
2327 Նորվեգիա4։01Ընկերական խաղ
241 Պարագվայ1։1Ընկերական խաղ
258 Ճամայկա8։0Ընկերական խաղ
2625 Էկվադոր0։0Մունդիալ 2014
274 Գերմանիա0։1Մունդիալ 2014
284 Իսպանիա1։01Ընկերական խաղ
297 Սերբիա1։1Ընկերական խաղ
3014 Հայաստան3։01Եվրո 2016 (ընտրական փուլ)

Արդյունքում՝ 30 խաղ / 7 գոլ, 16 հաղթանակ, 9 ոչ-ոքի, 5 պարտություն

Ձեռքբերումներ

«Լիոն»

«Մարսել»

«Չելսի»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոիկ Ռեմի» հոդվածին։