Լոզնիցա (Սերբիա)

քաղաք Սերբիայում

Լոզնիցա (սերբ.՝ Лозница), քաղաք և նունանուն համայնքի կենտրոն Սերբիայի արևմտյան մասում՝ Յադրա տարածաշրջանի Մաչվա շրջանում, Դրինա գետի աջ ափին, Բոսնիա և Հերցեգովինայի հետ Սերբիայի ունեցած պետական սահմանի մերձակայքում, երկրի մայրաքաղաք Բելգրադից 139, Նովի Սադ քաղաքից 136 կիլոմետր հեռավորության վրա[1]։ Զբաղեցնում է 612 քառակուսի կիլոմետր տարածք, որը կազմում է Սերբիայի ամբողջ տարածքի 0,5 տոկոսը[2]։ 2011 թվականի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 19 212[3], ամբողջ համայնքինը՝ 79.327:

Բնակավայր
Լոզնիցա
ԴրոշԶինանշան

ԵրկիրՍերբիա Սերբիա
Մակերես612 կմ²
ԲԾՄ142 մետր
Բնակչություն86 413 մարդ
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ015
Փոստային դասիչ15300
Ավտոմոբիլային կոդLO
Պաշտոնական կայքloznica.rs
Լոզնիցա (Սերբիա) (Սերբիա)##
Լոզնիցա (Սերբիա) (Սերբիա)

2006 թվականին անգլո-ավստրալիական հանքարդյունաբերական Rio Tinto ընկերությունը Լոզնիցայի մերձակայքում հայտնաբերել է լիթիումի նշանակալի պաշարներ, որոնց հանույթն իրականացնելու նպատակով կազմել է «Յադար» անվանումը կրող մի մեծ նախագիծ[4] (լիթիումի պահանջարկն անշեղորեն աճում է, քանի որ այն էլեկտրամոբիլնորի մարտկոցների կարևորագույն տարրն է)։

Պատմություն

Քաղաքի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նորքարեդարյա ժամանակներում՝ մեր թվականությունից առաջ 4.500-ից 3.000 թվականներին, երբ այս վայրերում ծաղկում է ապրել «Ստարցևո» (Starčevo) անվանված մշակույթը։ Այնուհետև իլլիրիական ու կելտական ցեղերի ներկայացուցիչներ են այդտեղ ապրել։ Մ. թ. ա. 75 թվականին տարածաշրջանը նվաճել են հին հռոմեացիներ և այն միացրել իրենց կազմավորած Դալմաթիա մարզին։

Պատկերասրահ

Կլիմա

Լոզնիցային բնորոշ է խոնավ մերձարևադարձային կլիման՝ սառնաշունչ ձմեռներով (մերձակա սարերից փչող քամիների պատճառով) և տաք, հաճախ նույնիսկ շոգ ամառներով։

Լոզնիցա (1981–2010, extremes 1961–2010)ի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)21.6
(70.9)
25.6
(78.1)
30.2
(86.4)
32.0
(89.6)
36.0
(96.8)
37.3
(99.1)
42.3
(108.1)
40.3
(104.5)
37.6
(99.7)
31.1
(88)
29.1
(84.4)
26.4
(79.5)
42.3
(108.1)
Միջին բարձր °C (°F)5.1
(41.2)
7.6
(45.7)
12.8
(55)
17.9
(64.2)
23.3
(73.9)
26.0
(78.8)
28.3
(82.9)
28.4
(83.1)
23.9
(75)
18.8
(65.8)
11.6
(52.9)
6.2
(43.2)
17.5
(63.5)
Միջին օրական °C (°F)0.8
(33.4)
2.4
(36.3)
6.9
(44.4)
11.8
(53.2)
17.0
(62.6)
20.0
(68)
21.8
(71.2)
21.4
(70.5)
16.8
(62.2)
11.9
(53.4)
6.3
(43.3)
2.2
(36)
11.6
(52.9)
Միջին ցածր °C (°F)−2.3
(27.9)
−1.5
(29.3)
2.1
(35.8)
6.5
(43.7)
11.2
(52.2)
14.4
(57.9)
15.9
(60.6)
15.6
(60.1)
11.7
(53.1)
7.3
(45.1)
2.7
(36.9)
−0.9
(30.4)
6.9
(44.4)
Ռեկորդային ցածր °C (°F)−25.4
(−13.7)
−20.0
(−4)
−15.5
(4.1)
−5.4
(22.3)
−0.7
(30.7)
4.1
(39.4)
7.7
(45.9)
5.0
(41)
−0.1
(31.8)
−4.6
(23.7)
−13.4
(7.9)
−17.6
(0.3)
−25.4
(−13.7)
Տեղումներ մմ (դյույմ)59.3
(2.335)
46.0
(1.811)
65.7
(2.587)
62.8
(2.472)
78.2
(3.079)
108.5
(4.272)
85.2
(3.354)
75.2
(2.961)
69.5
(2.736)
73.5
(2.894)
74.4
(2.929)
69.6
(2.74)
868.0
(34.173)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm)13121313131410910111315147
Միջ. ձնառատ օրեր 77410000003628
% խոնավություն83787169697169717680828475
Միջին ամսական արևային ժամ60.090.3140.2176.0231.7247.8292.5273.5197.2143.182.751.51986,4
աղբյուր: Republic Hydrometeorological Service of Serbia[5]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոզնիցա (Սերբիա)» հոդվածին։