Լյուբլինի ունիա

Լյուբլինյան ունիա, Լեհաստանի թագավորության և Լիտվայի մեծ իշխանության միավորումը մեկ պետության՝ Ռեչ Պոսպոլիտայի մեջ։ Լյուբլինյան ունիան ավարտեց դեոևս 1385 թվականին Կրևյան ունիայով սկսված երկու պետությունների միավորման պրոցեսը։ Լեհաստանում և Լիտվայում սահմանվեց միատեսակ պետական կաոուցվածք, ընդհանուր սեյմ և դրամական սիստեմ։ Լիվոնիան հայտարարվեց ընդհանուր տիրույթ, վերացան մաքսերը։ Ռեչ Պոսպոլիտայի (որը միջազգային ասպարեզում հանդես էր գալիս որպես միասնական պետություն) գլուխ կանգնած էր լեհական և լիտվական իշխանների ընտրած թագավորը։ Լյուբլինյան ունիան չվերացրեց Լիտվայի անկախությունը, երկրում պահպանվեցին հատուկ օրենսդրություն և դատարան, առանձին բարձրագույն վարչական պաշտոններ, պետական գանձարանը, զորքը, պաշտոնական լեզուն մնաց բելառուսերենը։ Լյուբլինյան ունիան փաստորեն գոյատևեց մինչև 1795 թվականը։

Լյուբլինյան ունիա

Յան Մատեյկո «Լյուբլինյան ունիա» նկար (1869 թ.)
Պատրաստվել է1569 թ. հունիսի 28
Հաստատված է կնիքով1569 թ. հուլիսի 1
Կողմեր Ռեչ Պոսպոլիտա

Լիտվական մեծ իշխանություն



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 642
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբլինի ունիա» հոդվածին։