Լի Կրասներ

Լենոր «Լի» Կրասներ (անգլ.՝ Lenore «Lee» Krasner, հոկտեմբերի 27, 1908(1908-10-27)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] - հունիսի 19, 1984(1984-06-19)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][4][5]), ամերիկացի նկարչուհի, որն աշխատել է աբստրակտ էքսպրեսիոնիզմի ոճում և մասնագիտացել է կոլաժների մեջ, նկարիչ Ջեքսոն Պոլլոքի կինն է։

Լի Կրասներ
Ծնվել էհոկտեմբերի 27, 1908(1908-10-27)[1][2][3][…]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]
Վախճանվել էհունիսի 19, 1984(1984-06-19)[1][2][3][…] (75 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][4][5]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա, Դիզայնի ազգային ակադեմիա, Քուփեր Յունիոն և Washington Irving High School?
Մասնագիտություննկարչուհի, նկարիչ-փորագրող, նկարազարդող և արվեստագետ
Ոճաբստրակտ էքսպրեսիոնիզմ[4][7]
Ժանրաբստրակցիոնիզմ[4][7]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներPollination?
Պարգևներ
ԱնդամակցությունԱՄՆ աբստրակտ նկարիչներ[8][9] և 8-րդ փողոցի ակումբ
ԱմուսինՋեքսոն Պոլլոք
 Lee Krasner Վիքիպահեստում

Կրասներն այժմ դիտարկվում է աբստրակցիային անցման կարևոր դեմքերից մեկը, որը կապել է 20-րդ դարի սկզբի հետպատերազմյան շրջանի Ամերիկայի նոր գաղափարները արվեստի հետ, և նրա աշխատանքները բարձր են գնահատվել աճուրդներում։ Նա այն քիչ նկարչուհիներից է եղել, որը հետադարձ է անցկացրել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում (MoMA)։

Կենսագրություն

Նկարչուհին, որին տանն անվանել են Լենա, ծնվել է կրոնականացված հասիդական էմիգրանտ հրեաների ընտանիքում, որոնք Վիննիցայի մարզի Տուլչինի շրջանի Շպիկով գյուղից էին, լքել էին Ուկրաինան դստեր ծնունդից մի քանի տարի առաջ[10]։ Լենորը վեց երեխաներից կրտսերն էր և Կրասներների տոհմում առաջինը, որ ծնվել էր արդեն նոր հայրենիքում, երբ հայրը՝ Իոսիֆ Կրասները (Joseph Krasner) 39 տարեկան էր, մայրը՝ Աննա Կրասները (Anna Krasner)՝ 33 (մեկ տարի անց ընտանքում ծնվել է ևս մեկ երեխա)։ Նրանք ապրել են Բրաունսվիլլում, Բրուքլին, որտեղ բնակվում էին բազմաթիվ հրեա աղքատ արտագաղթյալներ[11]։ Ընտանիքի միակ խոսակցական լեզուն եղել է իդիշը։ Կրասները դաստիարակվել է ուղղափառ հրեական ընտանիքում ողջ մանկության և երիտասարդության ընթացքում։ Նրա հայրը իր ժամանակի մեծ մասն անցկացրել է հրեականությամբ զբաղվելով, այն պարագայում, երբ մայրը հետևում էր տնային տնտեսությանը և ընտանեկան բիզնեսին։

Կրասները բարձր է գնահատել հրեականության այնպիսի գաղափարներ, ինչպես եբրայերենի այբուբենը, աղոթքները և կրոնի պատմությունը։ Լինելով դեռահաս՝ նա սկսել է քննադատորեն վերաբերվել այն բանին, որը նա ընդունել է որպես կնատյացություն ուղղափառ հուդայականության մեջ։ Հետագայում Կրասները հիշել է, որ կարդացել է աղոթքների թարգմանությունը և մտածել, որ դա «իրոք հիասքանչ աղոթք է բոլոր իմաստներով, բացի ավարտից ... եթե դուք տղամարդ եք, դուք ասում եք. «Շնորհակալ եմ, Տե՛ր, այն բանի համար, որ ստեղծել ես ինձ Քո կերպարով», և եթե դուք կին եք, դուք ասում եք. «Շնորհակալ եմ Քեզ, Տե՛ր, այն բանի համար, որ ստեղծել ես ինձ այնպես, ինչպես Դու ինձ համարել ես պիտանի»[11]։ Նա նաև այդ ժամանակ սկսել է կարդալ էքզիստենցիալ փիլիսոփաների՝ էլ ավելի հեռանալով հրեականությունից։ Այն ժամանակ, երբ նա ամուսնացել է Ջեքսոն Պոլլոքի հետ եկեղեցում, Կրասները շարունակել է իրեն անվանել հրեա, սակայն որոշել է կրոն չդավանել։ Նրա ինքնությունը որպես հրեա կին ազդել է այն բանում, թե ինչպես են գիտնականները մեկնաբանել նրա արվեստի նշանակությունը[11]։

Լի Կրասները և Ջեքսոն Պոլլոքը ծանոթացել են իրար հետ 1942 թվականին այն բանից հետո, երբ երկուսն էլ ցուցադրվում էին Մակմիլանի պատկերասրահում[12]։ Կրասների հետաքրքրությունը շարժվել է նրա աշխատանքներից և այն փաստից, որ ինքը չգիտեր, թե ով է Պոլլոքը, թեպետ ինքը գիտեր նյույորքյան բազմաթիվ աբստրակցիոնիստ նկարիչների։ Նա գնացել է Պոլլոքի բնակարան, որպեսզի հանդիպի նրան[12]։ 1945 թվականին նրանք տեղափոխվել են Իսթ Հեմփթոնի ծայրամաս Սփրինգս։ Նույն թվականի ամռանը նրանք ամուսնացել են եկեղեցով երկու վկաների ներկայությամբ[13]։

Երբ նրանք ապրել են Սփրինգսի ֆերմերական տանը, երկուսն էլ շարունակում էին ստեղծագործել։ Նրանք աշխատում էին տարբեր արվեստանոցային տարածքներում։ Կրասները աշխատել է տան վերին ննջարանում, իսկ Պոլլոքը՝ հետին բակի ցախանոցում։ Երբ նրանք չեն աշխատել, նրանք ժամանակն անցկացրել են ուտելիք պատրաստելով, այգեպանությամբ, տունը կարգի բերելով և ընկերների հետ զվարճանալով[13]։

1956 թվականից նրանց հարաբերություններն ավելի լարված են դարձել, քանի որ նրանք բախվել են որոշակի խնդիրների։ Պոլլոքը կրկին սկսել է տառապել հարբեցողությամբ և արտամուսնական կապ է հաստատել Ռութ Կլիգմանի հետ։ Կրասները ամռանը գնացել է, որպեսզի այցելի ընկերներին Եվրոպայում, սակայն ստիպված էր շուտով վերադառնալ՝ ավտովթարից Պոլլոքի մահվան պատճառով[12]։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Barbara Hess «Abstrakter Expressionismus», Köln 2005.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Կրասներ» հոդվածին։