Լի Բարդուգո

Լի Բարդուգո (անգլ.՝ Leigh Bardugo, ապրիլի 6, 1975(1975-04-06)[1][2], Երուսաղեմ, Իսրայել), ամերիկացի գրող, հեղինակել է «Ստվեր և ոսկոր» և «Վեց ագռավ» ֆենթեզի-բեսթսելլերները, որոնք վաճառվել են ավելի քան 2,5 միլիոն օրինակով[5] և թարգմանվել են 38 լեզվով[6]։ 2012 թվականին հրատարակվել է «Ստվեր և ոսկոր» դեբյուտային վեպը «Macmillan» հրատարակչության կողմից։

Լի Բարդուգո
եբրայերեն՝ לי ב
Ծնվել էապրիլի 6, 1975(1975-04-06)[1][2] (49 տարեկան)
ԾննդավայրԵրուսաղեմ, Իսրայել
Մասնագիտությունմանկագիր, վիպասան, գրող, գործադիր պրոդյուսեր և լրագրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ[3]
ԿրթությունԵյլի համալսարան
Ուշագրավ աշխատանքներShadow and Bone?, Վեց Ագռավներ, Crooked Kingdom?, King of Scars?, Ninth House?, Rule of Wolves?, Siege and Storm? և Ruin and Rising?
Պարգևներ
Կայքleighbardugo.com
 Leigh Bardugo Վիքիպահեստում

Կենսագրություն

Լի Բարդուգոն ծնվել է 1975 թվականին Երուսաղեմում, հետո տեղափոխվել է Լոս Անջելես[7], որտեղ նրան դաստիարակել են տատիկն ու պապիկը[8]։ 1997 թվականին ստացել է Եյլի համալսարանի դիպլոմ՝ «Անգլերեն» մասնագիտությամբ[9]։ Նախքան իր առաջին վեպի հրատարակումը ֆիլմերում թրեյլերներ է հորինել, ինչպես նաև Հոլիվուդում աշխատել է որպես դիմահարդար։ Գրող դառնալուն նրան դրդել է ընտանեկան դրաման՝ հոր մահը և ծանր ամուսնալուծությունը[10]։ Գրողը նաև ունեցել է սեփական երաժշտական խումբ՝ «Captain Automatic»[11]։

Գրական գործունեություն

2012 թվականին հրատարակվել է Բարդուգոյի «Ստվեր և ոսկոր» դեբյուտային վեպը, որը «Գրիշա» եռերգության առաջին գիրքն է[12]։ Վեպը ընթերցողին տեղափոխում է դեպի Ռավկա երբեմնի մեծ երկրի կախարդական աշխարհ, որն այժմ մասնատված է քաղաքացիական պատերազմով։ Այս գրքից սկսվում է «Գրիշա»-ի պատմությունը՝ կախարդական ունակություններով մարդկանց մասին[13]։ Վեպը զբաղեցրել է 8-րդ տեղը «New York Times»-ի մանկական բեսթսելլերների ցանկում[14]։ 2013 և 2014 թվականներին «Macmillan» հրատարակչությունը հրատարակել է գրքի շարունակությունը՝ «Փոթորիկ և հողմ» և «Փլուզում և արևածագ» վեպերը։

2016 թվականին Բարդուգոն գրել է նոր՝ «Վեց ագռավ» սիրավեպը, որը խորհրդավոր գիշերների մասին է։ Գրքի գործողությունները տեղի են ունենում նույն աշխարհում, բայց տեղափոխվում են Կերչիայի Քեթերդամ քաղաք և պատմում վեց «կորած և հուսահատ» հերոսների՝ նախկին բանտարկյալի, խաղային կախվածությամբ ականավոր հրաձիգի, բարձրագույն հասարակությունից փախչողի, լրտեսի, գրիշա-աղջկա և հանճարեղ գողի պատմությունը, որոնք էլ պետք է կատարեն հանդուգն առևանգումը[15]։ Մեկ տարի անց «Macmillan» հրատարակչությունը թողարկել է պատմության շարունակությունը՝ «Ծախու թագավորություն» վեպը։ 2019 թվականին Բարդուգոն վերադարձել է «Գրիշա»-ի տիեզերքին և գրել «Սպիների թագավորը» վեպը, որի գործողությունները ծավալվում են ագռավների մասին վեպի իրադարձություններից մոտ կես տարի անց[16]։ Սյուժեի կենտրոնում է հայտնվում Ռավկայի թագավոր Նիկոլայ Լանցովը՝ Բարդուգոյի սիրելի կերպարը[17]։

2017 թվականին «Penguin Random House» հրատարակչությունում լույս է տեսել «Հրաշք կին. Պատերազմի լրատու» վեպը։

2019 թվականին Բարդուգոն գրել է մեծահասակների համար իր առաջին վեպը՝ «Իններորդ տունը», որը Եյլի գաղտնի հասարակությունների մասին էր՝ հեղինակին բնորոշ մռայլ և առեղծվածային ձևով[18]։ 2020 թվականին վեպը թողարկվել է Ռուսաստանում[19][20]։ Գիրքը նշել Է ամերիկացի հայտնի գրող Սթիվեն Քինգը՝ այն անվանելով «Հարրի Փոթեր մեծահասակների համար»[21]։

Լի Բարդուգոյի գրքերը լույս են տեսել ավելի քան 50 երկրում[22]։

Մատենագրություն

«Գրիշավերս»

  • 2012՝ «Ստվեր և ոսկոր» (անգլ.՝ Shadow and Bone)
  • 2013՝ «Փոթորիկ և հողմ» (անգլ.՝ Siege and Storm)
  • 2014՝ «Փլուզում և բարգավաճում» (անգլ.՝ Ruin and Rising)
  • 2016՝ «Վեց ագռավ» (անգլ.՝ Six of Crows)
  • 2017՝ «Վաճառքի թագավորություն» (անգլ.՝ Crooked Kingdom)
  • 2019՝ «Սպիների թագավորը» (англ. King of Scars)

Ինքնուրույն ստեղծագործություններ

  • 2017՝ «Փշոտ լեզու» (անգլ.՝ The Language of Thorns. Midnight Tales and Dangerous Magic)
  • 2017՝ «Հրաշք կին. Պատերազմի լրատու» (անգլ.՝ Wonder Woman: Warbringer)
  • 2019՝ «Իններորդ տուն» (անգլ.՝ Ninth House)

Էկրանավորում

2019 թվականի հունվարին «Netflix»-ը հայտարարել է «Ստվեր և ոսկոր» և «Վեց ագռավ» վեպերի վրա հիմնված սերիալների նկարահանումների մասին[23]։ Ֆիլմի ռեժիսորը Լի Տոլանդ Կրիգերն է։ Գլխավոր դերակատարներն են Բեն Բարնսը (գեներալ Կիրիգան/Դարկլինգ), Ֆրեդի Քարթերը (Կազ Բրեքքեր), Ջեսի Մեյ Լին (Ալինա Սթարկովա), Արչի Ռենոն (Մալեն Օրետցև), Ամիտա Սումանը (Ինժ Գաֆա), Սուջայա Դասգուպտան (Զոյա Նազյալենսկայա), Դանիել Գալիգանը (Նինա Զենիկ), Դեյզի Հեդը (Ժենյա Սաֆինա) և Սայմոն Սիրսը (Իվան)։ Սերիալի նկարահանումները տեղի են ունեցել Բուդապեշտում[24] և ավարտվել են 2020 թվականի փետրվարին[25]։ Առաջին սեզոնը, որը բաղկացած է 8 սերիայից, թողարկվել է։ Սերիալի ստեղծողների թվում են սցենարիստ Էրիկ Հեյսերերը և գործադիր պրոդյուսեր Շոն Լեվին[26]։

2019 թվականի վերջին «Amazon Studios»-ը գնել է «Իններորդ տուն» վեպի էկրանավորման իրավունքը։ Բարդուգոն հանդես է եկել որպես սերիալի գործադիր պրոդյուսեր[27]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Բարդուգո» հոդվածին։