Լին Քոլինզ

ամերիկացի դերասանուհի

Վիոլա Լին Քոլինզ (անգլ.՝ Viola Lynn Collins, մայիսի 16, 1977(1977-05-16), Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Լին Քոլինզ
անգլ.՝ Viola Lynn Collins
Ծնվել էմայիսի 16, 1977(1977-05-16) (47 տարեկան)
ԾննդավայրՀյուստոն, Տեխաս, ԱՄՆ
ԿրթությունՋուլիարդ դպրոց, Klein High School? և Սինգապուրի ամերիկյան դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Սթիվեն Սթրեյթ

Կենսագրություն

Լին Քոլինզը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ջուլիարդի կատարողական արվեստների բարձրագույն դպրոցը։ Ոսումնական բեմում, ավելի ուշ թատրոնում խաղացել է շեքսպիրյան հերոսների դերեր։ Նյու Յորքում բեմադրված «Համլետ»-ում խաղացել է Օֆելիայի դերը, իսկ Լոս Անջելեսում բեմադրված «Ռոմեո և Ջուլիետ»-ում՝ Ջուլիետայի։ 2001 թվականից նորամուտը նշել է հեռուստատեսությունում՝ խաղալով «Օրենք և կանոն» հեռուստասերիալում։ 2002 թվականին առաջին անգամ նկարահանվել է մեծ կինոյում՝ «Երբեք դուրս մի՛ արի նավակից» ֆիլմում կերտելով Լիլիի դերը։ 2006 թվականին դերասանուհին նկարահանվել է «Տուն լճի մոտ» ֆիլմում, որտեղ խաղացել է Մոնայի դերը։ Լին Քոլինզն էտապային կինոդեր է ստացել Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» պիեսի (2004) էկրանավորման մեջ՝ մարմնավորելով Պորցիային։ Այս աշխատանքում դերասանուհին դրսևորել է իր դրամատիկական վառ տաղանդը։

Անձնական կյանք

2007 թվականի դեկտեմբերի 23-ին ամուսնացել է 21-ամյա դերասան Սթիվեն Սթրեյթի հետ, որի հետ մինչև այդ հանդիպել է 4 տարի[1]։ Զույգն ամուսնալուծվել է 2013 թվականին։

2014 թվականի նոյեմբերին ամուսնացել է երաժիշտ Մեթյու Բոյլի հետ[2][3]։ Նրանք ունեն որդի՝ Աշեր հենդրիքս Բոյլ (ծնված՝ 2015 թվականի հունվարին)։

Ֆիլմագրություն

Ֆիլմեր

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
2016Մարդը Քերիոն-ռոուդումThe Hollow PointՄարլա
2015Կորուսյալը արևի վրաLost in the SunՄերի
2012Առանց պայմանըUnconditionalՍամանտա
2012Ջոն ՔարթերJohn CarterԴեյա Թորիս
201110 տարի10 YearsԱննա
2011Հրեշտակների զինանշանAngels CrestՍինդի
2009Իքս մարդիկ. Սկիզբ. ԿուղխX-Men Origins: WolverineՔայլա Սիլվերփոկս
2009Արյունոտ վտակBlood CreekԲարբ
2008Ակնանջ դնելEavesdropԹալուլա
2008ԱնորոշությունUncertaintyՔեյթ Մոնտերո
2008Կյանքը թռիչքի մեջLife in FlightՔեյթ
2007ԱնօգնականNumbՍառա Հարիսոն
200723 թիվըThe Number 23Իզաբել Լիդիա Հանտ / Միսիս Դոբքին / Ֆինգերլինգի մայրը երիտասարդության շրջանում
2006Տուն լճի մոտThe Lake HouseՄոնա
2006ՀարուցինացիաներBugԱր Սի
2006Վերադարձ ՌաջապուրReturn to RajapurՍառա Ռիռդոն
2004Վենետիկի վաճառականըThe Merchant of VeniceՊորցիա
200413-ից 3013 Going on 30Վենդի
2004Առաջին 50 համբույր50 First DatesԼինդա
2002Երբեք դուրս մի արի նավակիցNever Get Outta the BoatԼիլի

Հեռուստատեսություն

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
1999Օրենք և կանոն․ Հատուկ մարմինLaw & Order: Special Victims UnitՎիրջինյա Հեյզ
2001Հրեշտակների երկիրEarth AngelsԿատարինա
2001Դաստիարակելով Մաքս ԲիկֆորդինThe Education of Max Bickford
2002Հրի՛ր, ՆևադաPush, NevadaBRB-ի կինը
2002Մեկը հանուն փողիOne for the MoneyՍթեֆանի Պլան
2008Իրական արյունTrue BloodԴոն Գրին (5 էպիզոդներում)
2013ՏարրականElementaryՏանյա Բարրեթ
2014Գաղտնի գործողություններCovert AffairsՕլգա Ակարովա

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լին Քոլինզ» հոդվածին։