Լինդա Քարդելինի

ամերիկացի դերասանուհի

Լինդա Էդնա Քարդելինի (անգլ.՝ Linda Edna Cardellini, հունիսի 25, 1975(1975-06-25), Ռեդվուդ Սիթի, Կալիֆոռնիա, ԱՄՆ), իտալաիռլանդական ծագմամբ ամերիկյան դերասանուհի[1]։

Լինդա Քարդելինի
Լինդան 2011 թվականին
Ծնվել էհունիսի 25, 1975(1975-06-25) (48 տարեկան)
ԾննդավայրՌեդվուդ Սիթի, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԼոյոլա Մերիմաունթի համալսարան և Saint Francis High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1996-այժմ
ԸնտրանիՍկուբի-Դու
Ամուսին(ներ)Steve Rodriguez?
Երեխա(ներ)Lilah-Rose Rodriguez?

Կենսագրություն

Լինդա Քարդելինին ծնվել է 1975 թվականի հունիսի 25-ին Կալիֆոռնիա նահանգի Ռեդվուդ Սիթի քաղաքում։ Ուեյն Դեյվիդ Քարդելինի (անգլ.՝ Wayne David Cardellini) և Լորեյն Էռնանի (անգլ.՝ Lorraine Hernan) ընտանիքում Լինդան չորս երեխաներից կրտսերն էր[2]։ 10 տարեկանում ընդունում է Bone Chillers[3] հեռուստասերիալի և ABC կազմակերպության մասնակցության հրավերը։ 1993 թվականին ավարտում է Սուրբ Ֆրանցիսկի (անգլ.՝ Loyola Marymount University) դպրոցը Մաունթին-Վյուում և ընդունվում է Լոյոլ Մերիումանթի համալսարանի թատերական արվեստի բաժինը, որն ավարտում է 2001 թվականին[1]։

1999 թվականի ամռանը Լինդան ճանապարհորդում էր Եվրոպայում, որպես «Լանսելոթ» պիեսի դերակատար։ Լինդան հայտնի է հեռուստասերիալների մասնակցությամբ, հատկապես ուսանողուհի Լինդսի Վիերի դերով «Տարօրինակներն ու խելապակասները» հեռուստասերիալում (англ. Freaks and Geeks), որտեղ նա նկարահանվել է 1999-2000 թվականների ընթացքում (ընդհանուր 18 սերիա) և բուժքույր Սամանտա (Սեմ) Թագերթի դերով «Շտապ օգնություն» սերիալում (2003-2009 թվականների ընթացքում, ընդհանուր 126 սերիա)։ Լինդան նկարահանվել է նաև հայտնի ֆիլմերում, դրանցից են Օրենքով շիկահերը (2001 թվական), Սկուբի-Դու (2002 թվական) և Սկուբի-Դու։ Հրեշներն ազատության մեջ են (2004 թվական)[2]։

2011 թվականի հոկտեմբերի 18-ին պարզ դարձավ, որ Լինդան և նրա ամուսինը՝ Սթիվեն Ռոդրիգեսը, սպասում են նրանց առաջնեկին[4]։ Նրանք աղջիկը՝ Լիլա-Ռոուզ Ռոդրիգեսը, ծնվեց 2012 թվականի փետրվարի 29-ին[5]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումըՕրիգինալ անվանումըԴերը
1996Ուրախ ՌոջերըBone ChillersՍառա
1997Երրորդ մոլորակը Արևից3rd Rock from the SunԼորնա
1997Լուռ ցանկապատերPacific PalisadesՍառա
1997ԱնհասկացողներըCluelessՕդրի
1997Քայլ քայլի ետևիցStep by StepՔեյսի Էվանս
1997Հիանալի համբուրգերGood BurgerՀիդեր
1998Ավետյաց երկիրPromised LandԷմբեր
1998Մեռյալը քոլեջումDead Man on CampusՔելլի
1998Քենան և ՔելKenan & KelԲեքի
1998ՍթրեինջլենդStrangelandԺենևյևա Գեյջ
1998-1999Մեզ նման տղաներըGuys Like UsՋուդի
1998-1999Տղան ծանոթանում է աշխարհինBoy Meets WorldԼորեն
1999Արքայազն ու սերֆերըThe Prince and the SurferՄելիսա
1999-2000Տարօրինակներն ու խելապակասներըFreaks and GeeksԼինդսի Վիեր
2001Օրենքով շիկահերըLegally BlondeՉատնի Ուինդեմ
2001Հոր մեղքերըThe UnsaidՇելի Հանթեր
2002Սկուբի-ԴուScooby-DooՎելմա Դինքլի
2003Մթնշաղի գոտիThe Twilight ZoneԷլի Ուերներ
2003-2009Շտապ օգնությունERՍամանտա Թագերթ
2004Սկուբի-Դու 2:Հրեշներն ազատության մեջ ենScooby-Doo 2: Monsters UnleashedՎելմա Դինքլի
2004Ջիմինի Գլիքը ԼալավուդումJiminy Glick in LalawoodՆատալի Կուլիջ
2004ԼոլիԼավLolliLoveԼինդա
2005Սապատավոր լեռըBrokeback MountainՔեսի
2005Ամերիկյան զենքAmerican GunՄերի Էն Ուիլք
2006Տղան երեքի համարGrandma’s BoyՍամանտա
2007ԽուլիգաններըHuman GiantՄելոդի Ռիչարդս
2008Քամանչի լուսինըComanche MoonԿլարա Ֆորսայտ
2008Դրախտային պլանThe Lazarus ProjectՋուլիա Ինգրեմ
2010ԻռլանդացինThe IrishmanՋոան Մեդիգան
2011ՎերադարձReturnՔելի
2011Տեսողության տարածությունPerson of InterestԲժ. Մեգան Թիլման
2012-2016Գրավիտի ՖոլսGravity FallsՎենդի (հնչյունավորում)
2012-2015Սովորական մուլտRegular ShowՍիՋեյ
2013-2014Սենջեյ և ՔրեյգSanjay and CraigՄեգան Սփարքլս (հնչյունավորում)
2013-2015ԽենթերըMad MenՍիլվիա Ռոզեն
2015ՏոհմականBloodlineՄեգ Ռեյբերն
2015Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանըAvengers: Age of UltronԼորա Բարտոն
2015Հայրիկի տունըDaddy's HomeՍառա

Մրցանակներն ու նոմինացիաները

ՏարիԱսոցացիաԿատեգորիաԱռաջադրված աշխատանքըԱրդյունք
2005Gotham AwardsBest Ensemble Cast[փա՞ստ]Brokeback MountainԱռաջադրված
2006Screen Actors GuildOutstanding Performance by a Cast in a Motion PictureԱռաջադրված
2009TV Land AwardsIconERՀաղթանակ
2013Independent Spirit AwardsBest Female LeadReturnԱռաջադրված
Primetime Emmy AwardsOutstanding Guest Actress in a Drama SeriesMad MenԱռաջադրված

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ