Լինդա Հանթ

ամերիկացի դերասանուհի

Լինդա Հանթ, Լիդիա Սյուզաննա Հանթեր (անգլ.՝ Lydia Susanna Hunter, ապրիլի 2, 1945(1945-04-02)[1][2][3], Մորիսթաուն, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ով հայտնի է NCIS: Los Angeles սերիալի Հենրիետտա Լենջի դերով։ Հանթի առաջին դերը ֆիլմում Տիկին Օքսհարթի դերն էր Popeye ֆիլմում (1980)։ Նրա առաջին մեծ դերը The Year of Living ֆիլմում տղամարդ Բիլի Կվանի դերը, որի համար նա ստացավ Ոսկե Գլոբուսի թեկնածություն, Օսկար և այլն։

Լինդա Հանթ
անգլ.՝ Linda Hunt
Ծնվել էապրիլի 2, 1945(1945-04-02)[1][2][3] (79 տարեկան)
ԾննդավայրՄորիսթաուն, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԿրթությունԴե Պաուլ համալսարան և Interlochen արվեստի կենտրոն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
Ծնողներհայր՝ Ռայմոնդ Դեյվի Հանթ[4]
Պարգևներ և մրցանակներ
Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար

Վաղ տարիներ

Հանթը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Մորիսթաուն քաղաքում, և մեծացել է Կոնեկտիկուտ նահանգի Ուեսթփորթ քաղաքում։ Նրա ծնողներն են Ռեյմոնդ Դեյվի և Էլզի Դոյինգ Հանթերները։ Հանթը հաճախել է Ինթերլոքեն արվեստի ակադեմիան և Գուդման դրամայի դպրոցը։

Կարիերա

Ֆիլմ

Հանթը կատարել է իր ֆիլմային դեբյուտը 1980 թվականի Popeye երաժշտական կոմեդիայում։ The Year of Living ֆիլմի համար ստացել է Օսկար և դարձել է առաջին մարդը, ով ստացել է Օսկար հակառակ սեռի մարդ խաղալու համար[5]։

Թատրոն

Իր աշխատանքի համար թատրոնում Հանթը ստացել է երկու Օբի մրցանակ, ինչպես նաև առաջադրվել է որպես Թոնի մրցանակի թեկնածու։

Անձնական կյանք

Հանթը 1.45 մետր կարճահաս է։ Ավագ դպրոցում նա ախտորոշվել էր գաճաճությամբ[6]։ Հանթը նույնասեռական է և 1987 թվականից սկսած նա ապրել է Լոս Անջելեսում իր կնոջ՝ Քերեն Քլայնի հետ, ում հետ նա ամուսնացել է 2008 թվականին[7][8][9]։

Ֆիլմագրություն

ՏարիՖիլմԴերԱյլ
1980PopeyeՏիկին Օքսհարթ
1982The Year of Living DangerouslyԲիլի Կվան
1984DuneՇեդաութ Մեյփս
1984The BostoniansԴոկտոր Փրանս
1985EleniԿատինա
1985SilveradoՍտելա
1987Waiting for the MoonԱլիս Բ. Թոքլաս
1989She-DevilՀուփեր
1990Kindergarten CopՄիս Շլաուսկի
1990CarmillaՊատմող
1991If Looks Could KillԻլսա Գրանթ
1992Rain without ThunderԱթվուդ հասարակության ղեկավար
1993Younger and YoungerՖրանսիս
1993Twenty BucksԱնջելին
1994Prêt-à-PorterՌեջինա Քրամ
1995PocahontasՏատիկ Ուիլոուձայն
1997The RelicԴոկտոր Աննա Քութբերթ
1997Eat Your Heart OutՔեթրին
1998Pocahontas 2: Journey to a New WorldՏատիկ Ուիլոուձայն
2002DragonflyՔույր Մադելին
2005Auschwitz: The Nazis and the 'Final Solution'Պատմողձայն
2005Yours, Mine and OursՏիկին Մունիոն
2005The Great Transatlantic CableՊատմող
2006Stranger Than FictionԴոկտոր Միթագ-Լելտեր
2007The Singing RevolutionՊատմող

Համակարգչային խաղեր

  • God of War որպես պատմող
  • God of War II որպես Գայա/պատմող
  • God of War: Chains of Olympus որպես պատմող
  • God of War III որպես պատմող
  • God of War: Ghost of Sparta որպես պատմող
  • God of War: Ascension որպես պատմող

Հեռուստատեսություն

ՏարիԱնունԴերԱյլ
1978FameՄոնա
1987BasementsՌոուզ Հադ
1987The Room UpstairsՏիկին Սանդերս
1993Space RangersՀրամանատար Չենոլթ
1997-2002The PracticeԴատավոր Զոի Հիլեր24 սերիա
1998-2006The American ExperienceՊատմող
2003-2005CarnivàleԿառավարման ձայն9 սերիա
2006NatureՊատմողՍերիա- «Christmas in Yellowstone»
2007The UnitԴոկտոր Յուդքրա Հոբս2 սերիա
2008Without TraceԴոկտոր Քլեր Բրայսոն3 սերիա
2009-ներկաNCIS: Los AngelesՀենրիետա Լենջ
2014ScorpionՀենրիետա ԼենջՍերիա-«True Colors»

Թատրոն

ՏարիԱնունԴերԱյլ
1972HamletԽաղացող
1975Ah, WildernessՆոաԲրոդուեյ
1983Little Victories-
1983Top GirlsՊապ Ջոան
1984End of the WorldՕդրի ՎուդԲրոդուեյ
1985Aunt Dan and LemonՄորաքույր Դեն

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինդա Հանթ» հոդվածին։