Լիլի Սինգհ
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Լիլի Սինգհ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1988(1988-09-26)[1] (35 տարեկան) |
Ծննդավայր | Սքարբորո, Օնտարիո, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրոն | հինդուիզմ |
Կրթություն | Յորքի համալսարան և Lester B. Pearson Collegiate Institute? |
Մասնագիտություն | բլոգեր, կատակերգու, յություբեր, վիդեո բլոգեր, կինոդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր |
Զբաղեցրած պաշտոններ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | lillysingh.com |
Lilly Singh Վիքիպահեստում |
Լիլի Սինգհ (անգլ.՝ Lilly Singh, սեպտեմբերի 26, 1988(1988-09-26)[1], Սքարբորո, Օնտարիո, Կանադա), նաև հայտնի է որպես IISuperwomanII, հնդկական ծագմամբ կանադացի յություբեր, կատակերգու, թոք շոուի հաղորդավար, գրող և դերասանուհի։ Սինգհը սկսել է ՅուԹյուբում հոլովակներ տեղադրել 2010 թվականից։ 2017 թվականին Forbes ամսագրի ամենաշատ վարձատրվող յություբերների ցանկում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը (10.5 միլիոն դոլար)։ Ըստ 2020 թվականի ապրիլի տվյալների, նրա ՅուԹյուբյան ալիքն ունի մոտ 15 միլիոն բաժանորդ և ավելի քան երեք միլիարդ դիտում[2][3]։ Սկսած 2014 թվականից Սինգհը մասնակցում է ամենամյա YouTube Rewind-ին[4][5]։ Forbes-ը նրան անվանել է 2019 թվականի կատակերգության 40 ամենահզոր մարդկանցից մեկը[6]։ Սինգհը ստացել է մեկ MTV Fandom Award մրցանակ, չորս Streamy Awards, երկու Teen Choice Awards և մեկ People's Choice Award:
2016 թվականին թողարկել է իր առաջին ֆիլմը` վավերագրական ֆիլմ նրա «A Trip to Unicorn Island» անվամբ համաշխարհային շրջագայության մասին։ 2017 թվականի մարտին թողարկել է իր առաջին` «How to Be a Bawse: A Guide to Conquering Life» գիրքը, որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը The New York Times-ի բեսթսելլերների ցանկում։ 2019 թվականի սեպտեմբերից հանդիսանում է NBC հեռուստաալիքի «Մի փոքր ուշ Լիլի Սինգհի հետ» ուշ երեկոյան թոք շոուի պրոդյուսեր և հաղորդավար[7][8]։ Սինգհը բացահայտ ԼԳԲԲՏ+ բիսեքսուալ է[9][10][11]։
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ | Ծան. |
---|---|---|---|---|---|
2014 | Gulaab Gang | Ինքն իրեն | Երգչուհի. «Mauj Ki Malharein» երգի վերարտադրություն | ||
Dr. Cabbie | Լիլի | Հյուր | |||
2016 | A Trip to Unicorn Island | Ինքն իրեն | Վավերագրական. նաև գործադիր պրոդյուսեր | ||
Սառցե դարաշրջան | Ice Age: Collision Course | Միսթի (հնչյունավորում) | |||
Շատ վատ մայրիկները | Bad Moms | Քեթի | [12] | ||
2017 | F the Prom | Ֆոլսբուրգ | [13] |
Տարեթիվ | Անվանում | Արտիստ(ներ) | Դեր | Ծան. |
---|---|---|---|---|
2017 | «Hold My Heart» | Լինդսի Սթիռլինգը Phelba-յի մասնակցությամբ | Ինքն իրեն | |
«H.A.I.R.» | Humble the Poet | Ինքն իրեն | ||
2018 | «Girls Like You» (բնօրինակ, Volume 2 և ուղղահայաց հոլովակ տարբերակներ) | Maroon 5 խումբը Քարդի Բիի մասնակցությամբ | Ինքն իրեն | [14][15][16] |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլի Սինգհ» հոդվածին։ |
|