Լիլի Ջեյմս

դերասան

Լիլի Ջեյմս (անգլ.՝ Lily James, ապրիլի 5, 1989(1989-04-05)[1][2], Իշեր, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի։

Լիլի Ջեյմս
անգլ.՝ Lily James
Ծնվել էապրիլի 5, 1989(1989-04-05)[1][2] (35 տարեկան)
ԾննդավայրԻշեր, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԳիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց և Prior's Field School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան2010 թվականից մինչ օրս
Ժանրերդրամա, մելոդրամա, կատակերգություն
Ծնողներհայր՝ James "Jamie" Thomson?
Համատեղ ապրող(ներ)Michael Shuman? և Մեթ Սմիթ
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Լիլի Քլոյե Նինետտ Թոմսոնը ծնվել է 1989 թվականի ապրիլի 5-ին Էշերում, Սուրրեյ, Անգլիա։ Սովորել է Տրինգեի արվեստի ավագ դպրոցում։ 2010 թվականին Լոնդոնում ավարտել է Գիլդգոլլի երաժշտության և թատրոնի դպրոց։ Պարբերաբար խաղացել է անգլիական թատրոններում։ Օգտագործում է Լիլի Ջեյմս կեղծանունը։Լիլին իր առաջնելույթն է ունեցել հեռուստասերիալում 2010 թվականին, նկարահանվելով «Ուղղակի Ուիլիամ» սերիալի չորս էպիզոդներում[3]։ 2011 թվականին նկահանվել է« Անբարոյական աղջկա գաղտնի օրագիրը» սերիալի ութ էպիզոդներում։ 2012 թվականին Կորրինի դերում խաղացել է «Տիտանների զայրույթը» ֆիլմում։ 2012 թվականից նկարահանվում է «Դաունթոն աբբայություն» սերիալում[4]։ 2015 թվականին էկրան է բարձրացել «Մոխրոտը» ֆիլմը, որտեղ նա խաղացել է գլխավոր դերը[5]։2015 և 2016 թվականներին Լիլին ստացել ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակը՝ «Դրամատիկական սերիալում լավագույն աշխատանքային կազմ» անվանակարգում։

Անձնական կյանքը

2014 թվականից հանդիպում է անգլիական թատրոնի և կինոյի դերասան Մետ Սմիթի հետ[6]։

Ֆիլմագրություն

Դերասան

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպարՖիլմ
2010ֆՊարզապես ՈւիլյամJust WilliamԷթել Բրաուն / 4 դրվագներ
2011ֆԶանգով կանչվող աղջկա գաղտնի օրագիրըSecret Diary of a Call GirlՊոլլի / 8 դրվագներ
2012ֆՔիմիաChemistryԱյնես
2012ֆՀսկաների զայրույթըWrath of the TitansԿորինա
2012ֆԿոտրվածներըBrokenՀասունացած «Վանյուչկա»
2012ֆԱրագ աղջիկներըFast GirlsԼիզա Տեմպլ
2012ֆ2015Դաունթոնի աբբայությունDownton Abbey / լեդի Ռոուզ Մակլեր Էլդրիջ
2013ֆԼուռ բուժումSilent Treatmentաղջիկ
2014ֆ2014-ի Սանտայի տեքստըText Santa 2014լեդի Ռոուզ Մակլեր
2015ֆՄոխրոտըCinderellaՄոխրոտը
2015ֆՇեֆ Ադամ ՋոնսBurntՍառա
2016ֆՊատերազմ և խաղաղությունWar and PeaceՆատաշա Ռոստովա
2016ֆՀպարտություն և նախապաշարմունք և զոմբիPride and Prejudice and ZombiesԷլիզաբեթ Բեննեթ
2016ֆԿայզերի վերջին համբույրըThe ExceptionՄիկե դե Յոնգ
2016ֆԹոմաս Բյորբերիի պատմությունըThe Tale of Thomas BurberryԲետի
2017ֆՓոքրիկը վարելիսBaby DriverԴեբորա
2017ֆՄութ ժամանակներDarkest HourԷլիզաբեթ Լեյթոն
2018ֆՆերեցեք անհանգստացնելու համարSorry to Bother Youդեթրոյթաբնակ բրիտանացի,ձայնակցող
2018ֆԳրքերի և կարտոֆիլով կարկանդակների սիրահարների ակումբThe Guernsey Literary and Potato Peel Pie SocietyՋուլիետ Էշտոն
2018ֆLittle WoodsԴեբ
2018ֆMamma Mia! 2Mamma Mia! Here We Go AgainԴոննա Շերիդան երիտասարդ ժամանակ

Մրցանակներ և նոմինացիաներ

ՏարիՄրցանակԿատեգորիաԱշխատանքԱրդյունք
2015Harper’s Bazaar Women of the Year AwardsBreakthrough AwardՀաղթանակ[7]
Teen Choice AwardsChoice Movie Actress։ Sci-Fi/FantasyՄոխրոտըԱռաջադրված

[8]

ԱՄՆ կինոդերասանների Հիլդայի մրցանակԼավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալումԴաութոնի աբբայությունըՀաղթանակ
2016Հաղթանակ
Kids’ Choice AwardsՍիրելի դերասանՄոխրոտըԱռաջադրված

[9]

Սպուտնիկ«Սպուտնիկ» մրցանակ սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասանուհի անվանակարգումՊատերազմ և խաղաղությունԱռաջադրված
Seoul International Drama AwardsԼավագույն դերասանուհիԱռաջադրված

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլի Ջեյմս» հոդվածին։