Լետո
Լետո (հին հունարեն՝ Λητώ), հին հունական դիցաբանության գիշերվա սևազգեստ աստվածուհին, տիտան[4] Կեոսի և Ֆեբոսի[5] դուստրը, Զևսի կինը։ Զևսը բաժանվել է նրանից հանուն Հերայի, կամ էլ նա համարվել է Զևսի սիրուհին, Ապոլլոնի և Արտեմիսի մայրը։Ծնվել է կելտերի երկրի դիմաց գտնվող կղզում, այստեղ պաշտում էին Ապոլլոնին, և թագավորում էին Բորեադները[6]՝ Բորեասի երկու թևավոր որդիները։
Լետո | |
---|---|
![]() | |
Տեսակ | տիտաններ |
Դիցաբանություն | Հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Լատոնա[1] |
Հայր | Կեոս[1] |
Մայր | Փեբե[1] |
Քույր/Եղբայր | Աստերիա |
Ամուսին | Զևս |
Կողակից | Զևս |
Զավակներ | Ապոլլոն[1][2] և Արտեմիս[3][1][2] |
![]() |
Երեխաների ծնունդը
Զևսը, կերպարանափոխված լորի[7], տիրում է նրան։ Երբ գալիս է երեխային լույս աշխարհ բերելու ժամանակը, խանդոտ Հերան արգելում է երկնակամարին տեղ տալ ծննդկանին։
Ըստ ավելի հայտնի տարբերակի՝ Հերան հետապնդում է նրան ամբողջ երկրով մեկ, և միայն Դելոս կղզում Լետոն լույս աշխարհ է բերում Արտեմիսին, իսկ Արտեմիսի օգնությամբ՝ Ապոլլոնին[8]։ Հերայի պատվերով Պիթոնը[9] հետապնդում է Լետոյին և երբ հասնում է նրան, Զևսի հրամանով Բորեասը Լետոյին տանում է Դելոս, որտեղ նա, կառչելով ձիթենու ճյուղից, ծնում է Ապոլլոնին և Արտեմիսին[10]։ Կամ Բորեասը տանում է Լետոյին Պոսեյդոնի մոտ, իսկ նա տեղափոխում է նրան Օրտրիգիա և կղզին ծածկում ամպերով[9]։ Այդ ժամանակ Պոսեյդոնը կղզին շրջում է դեպի վեր։ Լետոն օգնություն է խնդրում լողացող կղզի Դելոսից։ Սրա հետ էր Հերան համաձայնության եկել՝ խոստանալով պարգևատրել։ Դելոսը թույլ է տալիս Լետոյին իր ափերի մոտ ունենալ զավակներին։ Սակայն Հերան արգելել էր ծննդաբերության աստվածուհի Իլիթեյին օգնել իր հակառակորդին։ Լետոն այդպես տանջվում է մի քանի օր, շատ աստվածուհիներ են հավաքվում նրա շուրջը, բայց ոչնչով չեն կարողանում օգնել։ Աստվածուհիների ընծաներ բերելուց հետո միայն Իլիթեյը համաձայնում է օգնել։ Առասպելի մի տարբերակի համաձայն՝ Իլիթեյը հետաձգում է Արտեմիսի ծնունդը մինչև Ապոլլոնի բարեհաջող լույս աշխարհ գալը։ Մեկ այլ տարբերակի համաձայն՝ Արտեմիսը առաջինն է ծնվում և անմիջապես օգնում է մորը՝ լույս աշխարհ բերելու եղբորը։ Ապոլլոնի և Արտեմիսի ծնվելուց հետո է միայն Դելոս կղզին անշարժանում։
Սկզբից նա քանդել էր իր գոտին՝ պատրաստվելով ծննդաբերել Զոստերեում (Ատտիկա), որտեղ գտնվում էր նրա զոհարանը[11]։ Ըստ Քլեարկոսի՝ նա Խալկիդայից եկել էր Դելփիք և Պիթոնի[12]. քարանձավի մոտ ունեցել զավակներին։
Կամ Զևսը դարձրել էր նրան լոր և ուղարկել քարանձավ։ Մեկ այլ զրույցի համաձայն՝ Լետոն եկել էր բորենիների երկրից գայլի կերպարանքով։ Ըստ Արիստոն Ալեքսանդրացու՝ նա երեխաներին ունեցել է Էփեստում գտնվող Օրտիգիայի ակունքի մոտ։ Հետո լողացել է գետում։
Երեխաներին ունենալուց հետո նա թափառում էր Լիկիայում և բնակիչներից ջուր էր խնդրում, բայց նրանք պղտորում են Մելիտա լճի ջրերը և Լետոն նրանց դարնում է գորտեր[13](ինչ-որ սխալ տարբերակի համաձայն՝ դա եղել է Դեմետրան[14])։ Հետո նա լողացնում է երեխաներին Քսանֆե[15] գետում։
Այլ առասպելներ
Լետոն հովանավորում է լորորին[16][17]։ Տայգետի բարձունքներից Լետոն նայում էր, թե ինչպես է աղջիկը[18] որս անում։
Լետոն համարվում է մայրության, մայրական սիրո, երեխաներին պաշտելու խորհրդանիշ։ Որոշ զրույցների համաձայն Լետոն զավակներին նվիրված աստավածուհի-մոր կերպար է[19]։
Լետոն վիրավորվում է Թեբեի թագուհի Նիոբեից, որը բազմազավակ մայր էր, և Լետոյին ծաղրել էր, քանի որ նա միայն երկու զավակ ուներ։
Այս վարմունքից Լետոն զայրանում է և իր որդիներին՝ Ապոլլոնին և Արտեմիսին, հրահրում վրիժառու լինել Նիոբեից։ Նրանք սպանում են Նիոբեի բոլոր զավակներին, իսկ Նիոբեն վշտից քարանում է։
Լետոյին է նվիրված 35-րդ օրփեոսյան հիմնը։
Համապատասխանեցումը այլ դիցարանների հետ
Հռոմեական դիցարան
Ըստ հռոմեական դիցարանի Լետոն համեմատվում է (639)Լատոնայի հետ։ Ի պատիվ Լատոնայի աստերոիդը կոչվել է Լատոնա, որը բացվել է 1907 թ.։
Սլավոնական դիցարան
Բ. Ա. Ռիբակովը փորձել է համեմատել Լետոյին և Լատոնային սլավոնական աստվածուհի Լադոյի հետ։
Տես նաև
Նրա անունով կա աստերոիդ՝ (68) լետո, որը բացվել է 1861 թ.։
Ծանոթագրություններ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լետո» հոդվածին։ |