Լեռնահովիտ (համայնք, Քաշաթաղի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեռնահովիտ (այլ կիրառումներ)

Լեռնահովիտ, համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3]։ Ներկայում համայնքի ամբողջ տարածքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7] և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված[1]։

Լեռնահովիտ համայնք
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԿարգավիճակՀամայնք
Մտնում էՔաշաթաղի շրջան
Ներառում էԼեռնահովիտ գյուղ,
Շրվական գյուղ,
Սպիտակաջուր գյուղ,
ՎարչկենտրոնԼեռնահովիտ գյուղ
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (2015)125
Տարածք6363,4 հա
Ժամային գոտի+4
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն

Համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության արևմտյան մասում։ Ունի բարձրլեռնային տեղանք։ Համայնքի տարածքը 6363,4 հա է, որից 2845,2 հա-ն անտառային հողեր են։ Համայնքի մոտով է հոսում Հոչանց գետը[2]։

Բերձոր շրջկենտրոնից հեռու է 54 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 104 կմ[2]։

Վարչատարածքային բաժանում և համայնքային կյանք

Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Լեռնահովիտ համայնքն իր մեջ ներառում է Լեռնահովիտ, Շրվական և Սպիտակաջուր գյուղերը[2]։

Համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց[2]։

Համայնքն ապահովված էր էլեկտրաէներգիայով, հասանելի էին բջջային, ինտերնետ կապի միջոցներն ու ռադիոհեռուստատեսությունը[2]։

Գործում էր ինքնահոս ջրամատակարարման համակարգ, որը սնվում էր բազմաթիվ ակունքներից։ Առկա են նաև խմելու ջրի համար պիտանի մշտական գործող աղբյուր-առվակներ[2]։

2015 թվականի դրությամբ համայնքային ճանապարհները բնահողային էին[2]։

Համայնքը միացված էր հանրապետության տրանսպորտային կապին[2]։

Բնակչություն

Լեռնահովիտ համայնքի բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 125 մարդ, որոնք ձևավորել են 34 տուն։ Նույն թվականի դրությամբ Լեռնահովիտ գյուղում բնակվել է 56 մարդ, որոնք կազմել են 16 տուն։ Շրվական գյուղում բնակվել է 24 մարդ, որոնք կազմել են 7 տուն։ Սպիտակաջուր գյուղում բնակվել է 45 մարդ, որոնք կազմել են 11 տուն[2]։

Կրթություն

Լեռնահովիտ համայնքում գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 24 աշակերտ[2]։

Տնտեսություն

Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ։ Համայնքի տարածքի 3227,8 հա-ը գյուղատնտեսական նշանակության են[2]։

Ծանոթագրություններ