Լեոս Կարաքս
Լեոս Կարաքս, ինչպես նաև Լեո Կարաքս (ֆր.՝ Leos Carax, իրական անունը` Ալեքս Քրիստոֆ Դյուպոն ֆր.՝ Alex Christophe Dupont[7][8], նոյեմբերի 22, 1960[1][2], Սյուրեն[3][4]), ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան։ Կաննի կինոփառատոնի մասնակից, Բեռլինի կինոփառատոնի մրցանակակիր, Սեզարի երկու անգամ առաջադրված, «Ոսկե ընձառյուծ» Լոկարնոյի կինոփառատոնի պատվավոր մրցանակակիր։
Լեոս Կարաքս ֆր.՝ Leos Carax | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1960[1][2] (63 տարեկան) |
Ծննդավայր | Սյուրեն[3][4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոքննադատ, կինոդերասան և ռեժիսոր |
Ամուսին(ներ) | Եկատերինա Գոլուբեվա |
Համատեղ ապրող(ներ) | Ժուլիետ Բինոշ |
Երեխա(ներ) | Nastya Golubeva Carax? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
Ալեքս Դյուպինը ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 22-ին փարիզյան Սյուրեն արվարձանում` ֆրանսիացու և ամերիկուհու ընտանիքում[7]։ Նրանց կողմից ընտրված անագրաման կազմված է Ալեքս և Օսկար բառերից և միացնում է ռեժիսորի և «երազանքների ֆաբրիկայի խորհրդանիշը»[9]։ 16 տարեկան հասակում Կարաքս թողել է դպրոցը և տեղափոխվել Փարիզ, որտեղ հաճախել է ֆրանսիական սինեմատիկա և կինոյի մասին լեկցիաներ լսել Փարիզի երրորդ Նոր Սորբոնի համալսարանում[7][9], գրել «Կայե դյու սինեմայի» համար։ Կինոյում առաջին քայլերն արել է երկու կարճամետրաժ ֆիլմերով` La fille rêvée (1977) և Strangulation Blues (1980)[7]:
Կարաքսը կինոներ նկարել և ուսումնասիրել սկսել է գրեթե միաժամանակ` 16-17 տարեկան հասակում։ Երիտասարդ հասակում նա լրջորեն հետաքրքրվում էր համր ֆիլմերով, ծանոթանում 1920-30-ական թվականների ռուս և ամերիկացի ռեժիսորների արվեստներին, ովքեր նրան ամենից հոգեհարազատ էին և ֆրանսիական նոր ալիքի կինեմատոգրաֆիային, որը նրա վրա մեծ ազդեցություն թողեց։ Արդեն 25 տարեկան հասակում Կարաքսը դադարեց ֆիլմեր դիտել, քանի որ «նա իր համար ոչ մի նոր բան չէր գտնում»[10]։
Կարաքսի առաջին լիամետրաժ ֆիլմը դարձավ «Տղան հանդիպում է աղջկան» ֆիլմը (1984), որում նկարահանվել է իր ընկերուհին` Միրա Պերյեն։ Գլխավոր հերոսի դերի համար Կարաքսը հրավիրեց այդ ժամանակ գործազուրկ Դենի Լավանին, ով իր բարեկամն էր և ով դարձավ ռեժիսորի ալտեր-էգոն։ «Ալեքսի մասին եռապատման»-ի մնացած երկու մասերում` «Պիղծ արյուն» (1986) և «Սիրեկաններ Նոր կամրջից» (1991) ֆիլմերում, գլխավոր հերոսուհու դերը հասավ Կարաքսի նոր մուսային` Ժուլիետ Բինոշին, ում հետ սիրավեպն ավարտվեց «Սիրեկանների» նկարահանումների ավարտից հետո։
Կարաքսի նոր մուսան դարձավ դերասանուհի Կատերինա Գոլուբևան։ Նա խաղում էր գլխավոր դերը իր «Պոլա X» դրամայում (1999), որը նկարված է Հերման Մելվիլի «Պիեր կամ երկակիություններ» գրքի մոտիվներով։ Այդ կինոնկարից հետո Կարաքսի արվեստի մեջ հայտնվեց բազմամյա դադար։ Երկարատև դադարի ժամանակ վերցված հարցազրույցի մեջ նա ասում է, որ «իրեն ո՛չ ռեժիսոր է համարում, ո՛չ կինեմատոգրաֆ» և որ «հոգում նա իսկական երգիչ, կոմպոզիտոր, ռոք աստղ է, ինչպես Դեյվիդ Բոուին»[10]։
Երբեմն Կարաքսը հանդես է գալիս որպես դերասան այլ ռեժիսորների ֆիլմերում։ Մասնավորապես, նա հայտնվել է Ժան Լյուկ Գոդարի «Լիր արքա» ֆիլմում (Այս դերով նա շատ էր հպարտանում, քանի որ հիանում էր այդ ռեժիսորով[10]) և Հարմոնի Կորինի «Միստեր միայնություն» ֆիլմերում, ինչպես նաև «977» կինոնկարում[7]։
Ֆիլմագրություն
- Ռեժիսոր և սցենարիստ
- 1984 - «Տղան հանդիպում է աղջկան»/ Boy Meets Girl
- 1986 - Պիղծ արյուն/ Mauvais Sang
- 1991 - Սիրեկանները Նոր կամրջից / Les amants du Pont-Neuf
- 1997 - Անանուն / Sans Titre (короткометражный)
- 1999 - Պոլա X/ Pola X
- 2008 - Տոկիո! / Tokyo! ( Merde)
- 2012 - «Սուրբ շարժիչներ կազմակերպություն» / Holy Motors
- Դերասան
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Լեոս Կարաքս (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոս Կարաքս» հոդվածին։ |