Լեոնոր Անդրադե

Լեոնոր Անդրադե (պորտ.՝ Leonor Andrade, սեպտեմբերի 13, 1994(1994-09-13)[1], Բարրեյրու)[2], պորտուգալացի փոփ երգիչ, դերասանուհի։ Ներկայացրել է Պորտուգալիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում։

Լեոնոր Անդրադե
Լեոոր Անդրադեն 2015 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունLeonor Andrade
Ծնվել էսեպտեմբերի 13, 1994 (29 տարեկան)
Պալմելա
ԵրկիրՊորտուգալիա
Ժանրերփոփ, փոփ ռոք
Մասնագիտություներաժիշտ, դերասանուհի
Գործիքներդաշնամուր և վոկալ
Գործունեություն2014-ներկա
 Leonor Andrade Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 12-ին Պորտուգալիայում։ 2014 թվականին Անդրադեն մասնակցել է Պորտուգալիայի ձայնը մեգա նախագծին և հասել մինչև 13-րդ դրվագ[3]։

2015 թվականի փետրվարի 19-ին Անդրադեն դարձել է մեկը «Festival da Canção 2015» երաժշտական մրցույթի տասներկու մասնակիցներից։ Նա ներկայացել է "Há um mar que nos separa" երգով[4]։ 2015 թվականին նա Պորտուգալիայում հաղթել է նախընտրական մրցույթում և ընտրվել Պորտուգալիայի ներկայացուցիչ Եվրատեսիլ 2015-ում[5][6]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնոր Անդրադե» հոդվածին։