Լեոնիդ Տկաչենկո

Լեոնիդ Իվանովիչ Տկաչենկո (ռուս.՝ Леони́д Ива́нович Ткаче́нко, հոկտեմբերի 1, 1953(1953-10-01), Հին Ղրիմ - հունվարի 4, 2024(2024-01-04), Կալինինգրադ, Ռուսաստան), խորհրդային ֆուտբոլիստ, խաղացել է կիսապաշտպանի դիրքում, հայտնի էր Խարկովի «Մետալիստի» և Ժիտոմիրի «Ավտոմոբիլիստի» (այժմ՝ Պոլեսիե) թիմերում իր խաղերով։ Որպես մարզիչ աշխատել է խորհրդային, ռուսական և ուկրաինական ակումբներում;

Լեոնիդ Տկաչենկո
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 1, 1953(1953-10-01)
ԾննդավայրՀին Ղրիմ
Մահացել էհունվարի 4, 2024(2024-01-04) (70 տարեկան)
Մահվան վայրԿալինինգրադ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ուկրաինա և  Ռուսաստան
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ սպորտի վարպետ և Merited Coach of Ukrainian SSR
 Leonid Ivanovich Tkachenko Վիքիպահեստում

Տկաչենկոյի մարզչական կարիերայի հիմնական ակումբը եղել է Կալինինգրադի «Բալթիկան»։ Հետագայում եղել է ակումբի նախագահ և մարզական տնօրեն։ Ընդհանուր առմամբ «Բալթիկայում» նա աշխատել է ութ մրցաշրջան (1995-ից 2010 թվականներին ընդմիջումներով)։ 2022 թվականին նա վերադարձել է ակումբ և միացավ Սերգեյ Իգնաշևիչի մարզչական շտաբին[1]։

Տարբեր ժամանակաընթացքում աշխատել է «Մետալիստում», «Տեմպեում», «Սոկոլում», «Անժիում», Սանկտ Պետերբուրգի «Դինամոյում», «Պետրոտրեստում», «Սևերում», «Վոլգա Տվերում» և Ուկրաինայի հավաքականում։ Պրոֆեսիոնալ մարզչական կարիերայի ավարտից հետո Կալինինգրադում ստեղծել է «ԼԻՏ» (Լեոնիդ Իվանովիչ Տկաչենկո) մանկական ֆուտբոլային ակումբը[2]։

Խաղային կարիերա

«Բալտիկա», «Մաշինոստրոյտել» և «Վոստոկ»

1967 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Կալինինգրադ։ Մեկ տարի անց նա սկսել է զբաղվել ֆուտբոլով, առաջին մարզիչը եղել է Առնոլդ Ֆեդորովիչ Էրեմենկոն։ 1971 թվականին նա միացել է «Բալթիկային», սակայն մարզիչները չեն գնահատել երիտասարդ ֆուտբոլիստի խաղը, և Տկաչենկոյին հիմնական թիմում չեն ընդգրկել։ 1971-1972 թվականներին հանդես է եկել «Մաշինոստրոյտել» ակումբում։ 1973 թվականին բանակում ծառայելու ընթացքում խաղացել է Մերձբալթյան ռազմական շրջանի «Վոստոկ» թիմում[3]։

Ավտոմոբիլիստ

1973 թվականին ԽՍՀՄ զինված ուժերի առաջնության ժամանակ նրան նկատել են Երկրորդ լիգայում հանդես եկող Ժիտոմիրի «Ավտոմոբիլիստի» մարզիչները, որտեղ սկսել է իր ելույթները 1975 թվականի մրցաշրջանում[4]։ Այդ տարի «Ավտոմոբիլիստը» զբաղեցրել է իր խմբում 2-րդ տեղը և ձեռք բերել Առաջին խմբի ուղեգիր։ Տկաչենկոն եղել է այդ թիմի առաջատարներից, նա 29 խաղում խփել է 7 գոլ[5]։ «Ավտոմոբիլիստի» հաջորդ երկու մրցաշրջանները եղել են անհաջող։ 1976 թվականին ակումբն իր խմբում զբաղեցրել է 6-րդ տեղը, իսկ 1977 թվականին՝ ութերորդ։ Չնայած դրան, Տկաչենկոյին համարվել է ակումբի լավագույն խաղացողներից մեկը (ընդհանուր առմամբ, երկու մրցաշրջանների ընթացքում նա անցկացրել է 73 հանդիպում, որոնցում խփել է 9 գոլ)։ Ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում «Ավտոմոբիլիստի» կազմում անցկացրել է ավելի քան 100 հանդիպում[6]։

Նվաճումներ

Որպես խաղացող

«Մետալիստ» (որպես խաղացող)

  • ԽՍՀՄ Երկրորդ խմբի հաղթող 1978 թ․
  • ԽՍՀՄ Առաջին խմբի հաղթող, 1981 թ․
  • ԽՍՀՄ գավաթի եզրափակչի մասնակից, 1983 թ․

Որպես մարզիչ

«Մետալիստ» (որպես մարզիչ)

  • Ուկրաինայի գավաթի եզրափակչի մասնակից, 1992 թ․

«Տեմպ»

  • Ուկրաինայի Առաջին խմբի հաղթող, 1992/93 թթ․

«Բալթիկա»

  • Ռուսաստանի Առաջին խմբի հաղթող, 1995 թ․

Ռուսաստանի Երկրորդ խմբի հաղթող, 2005 թ․

«Պետրոտրեստ»

  • Ռուսաստանի Երկրորդ խմբի «Արևմուտք» գոտու հաղթող, 2011/12 թթ․

Խարկովի «Մետալիստ»

1978 թվականին նա առաջարկ է ստացել տեղափոխվել Խարկովի «Մետալիստ»։ Նույն թվականին ակումբը հաղթել է երկրորդ լիգայի զոնալ մրցաշարում և իրավունք ստացել հանդես գալ առաջին խմբում։ «Մետալիստում» Տկաչենկոն անմիջապես դարձել է թիմի լավագույն խաղացողներից մեկը և երկրպագուների սիրելին, իսկ որոշ ժամանակ անց կրել է թիմի ավագի թևկապը։ 1981 թվականի մրցաշրջանում «Մետալիստը» դարձել է Առաջին խմբի չեմպիոն և իրավունք ստացել հանդես գալ Բարձրագույն խմբում։ 1983 թվականին «Մետալիստը» հասել է ԽՍՀՄ գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվել է «Շախտյորին» (0:1)[7]։ «Մետալիստի» կազմում իր վերջին հանդիպումն անցկացրել է 1983 թվականի հոկտեմբերի 23-ին Թբիլիսիի «Դինամոյի» դեմ (0:0)[8]։ 1983 թվականի վերջին լուրջ կոնֆլիկտի պատճառով նա ավարտել է իր կարիերան ակումբում։ Ընդհանուր առմամբ, Լեոնիդ Տկաչենկոն Խարկովի «Մետալիստ» կազմում անցկացրել է 220 հանդիպում և խփել է 23 գոլ[9]։

Մարզչական կարիերա

Խարկովի «Մետալիստ»

Չնայած 1983 թվականին ակումբում ստեղծված կոնֆլիկտին, նա գլխավոր մարզիչ Եվգենի Լեմեշկոյից առաջարկ է ստացել միանալ թիմի մարզչական շտաբին։ 1984 թվականի մայիսի 1-ին նշանակվել է գլխավոր մարզչի օգնական[10]։ 1987 թվականի հունվարի 1-ին տեղափոխվել է «Մետալիստի» վարչական շտաբ՝ դարձել թիմի ղեկավար[10]։ 1989 թվականի հունվարի 1-ին գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Եվգենի Լեմեշկոյին։ Նա իր առաջին հանդիպումը մարզչի դերում անցկացրել է 1989 թվականի մարտի 11-ին Դնեպրի դեմ (0:2)[11][12]։ Տկաչենկոյի գլխավորությամբ առաջին մրցաշրջանում «Մետալիստը» զբաղեցրել է յոթերորդ տեղը։ Հաջորդ տարի թիմը զբաղեցրել է 11-րդ տեղը[13], իսկ մեկ տարի անց՝ 15-րդը։

ԽՍՀՄ-ի փլուզման պատճառով «Մետալիստը» հաջորդ մրցաշրջանում սկսել է հանդես է Ուկրաինայի բարձրագույն լիգայում։ 1992/93 մրցաշրջանում Տկաչենկոն մնացել է թիմի ղեկավարը։ 1992 թվականի մայիսի 31-ին «Մետալիստը» դուրս է եկել Ուկրաինայի գավաթի առաջին եզրափակիչ, որտեղ պարտվել է «Չեռնոմորեցին» (0:1)[14]։ Մալիշևի գործարանի ֆինանսական խնդիրների պատճառով, որի հիման վրա ստեղծվել է «Մետալիստը», ակումբը վաճառվել է գործարար Դմիտրի Դրոզդնիկին, որի հետ Տկաչենկոն տարաձայնություններ է ունեցել։ 1993 թվականի փետրվարի 20-ին Լեոնիդ Տկաչենկոն պաշտոնանկ է արվել[10]։

Ուկրաինայի ազգային հավաքական

1992 թվականի սկզբին նա դարձել է Վիկտոր Պրոկոպենկոյի օգնականը Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականում։ 1992 թվականի հոկտեմբերի 26-ին նշանակվել է գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար՝ աշխատելով Նիկոլայ Պավլովի հետ։ Նրանց գլխավորությամբ թիմը մեկ ընկերական հանդիպում է անցկացրել Բելառուսի հետ (1:1)[15]։ 1992 թվականի դեկտեմբերի 31-ին Տկաչենկոն հեռացել է ազգային հավաքականից[10]։

Ի սկզբանե Տկաչենկոն պետք է գլխավորեր իրաքյան «Ֆուլադ» ակումբը, սակայն Բաղդադ մեկնելուց առաջ Շեպետովսկու «Տեմպի» նախագահ Ջումբեր Նիշնիանիձեն Տկաչենկոյին առաջարկել է ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը։ 1993 թվականի մայիսի 1-ին նա պաշտոնապես գլխավորեց ակումբը[10]։ 1993/94 մրցաշրջանում «Տեմպը» զբաղեցրել է 9-րդ տեղը[16]։ Հաջորդ մրցաշրջանի առաջին շրջանում ակումբն ընդամենը 3 հաղթանա է տարել, ինչի կապակցությամբ 1994 թվականի նոյեմբերի 30-ին Տկաչենկոն հեռացվել է աշխատանքից[10]։ Մրցաշրջանի վերջում Տեմպը զբաղեցրել է 17-րդ տեղը և դուրս մնացել Բարձրագույն խմբից[17]։

Կալինգրադի «Բալթիկա»

1995 թվականի հունվարի 1-ին Կորնեյ Շպերլինգի հրավերով Տկաչենկոն գլխավորել է Կալինինգրադի «Բալթիկան»[3][10]։ 1995 թվականի մրցաշրջանը նշանակալից եղել ակումբի համար․ Լեոնիդ Տկաչենկոյի գլխավորությամբ «Բալթիկան» դարձել է Առաջին խմբի հաղթող[18]։ Հաջորդ երեք մրցաշրջանները «Բալթիկան» անցկացրել է Բարձրագույն խմբում։ 1996 թվականի մրցաշրջանը լավագույնն է եղել կալինինգրադյան ակումբի պատմության մեջ ակումբը զբաղեցրել յոթերորդ տեղը[19]։ 1997 թվականի հունվարի 1-ին նա միաժամանակ դարձել է թիմի նախագահ[10]։ 1997 թվականի մրցաշրջանում Բալթիկան զբաղեցրել է 9-րդ տեղը։ Հաջորդ մրցաշրջանում «Բալթիկան» իր պատմության մեջ առաջին անգամ մասնակցել է եվրագավաթային խաղերին։ Ակումբը հասել է մինչև Ինտերտոտոյի գավաթի 3-րդ փուլ, իսկ առաջնությունում զբաղեցրել է 15-րդ տեղը և լքել Բարձրագույն խումբը[20]։ 1998 թվականի նոյեմբերի 4-ին նա լքել է մարզչական շտաբը, իսկ մեկ ամիս անց հրաժարական է տվել նաև նախագահի պաշտոնից[10]։

«Սոկոլ» և վերադարձը «Մետալիստ»

1999 թվականի փետրվարի 9-ին նշանակվել է Սարատովի «Սոկոլի» գլխավոր մարզիչ[10]։ 1999 թվականի մրցաշրջանում ակումբը տեղ է զբաղեցրել լավագույն հնգյակում[21]։ Սակայն մրցաշրջանի վերջում Սոկոլը զբաղեցրել է աղյուսակի 3-րդ հորիզոնականը և չի ընդգրկվել Բարձրագույն խումբ։ 1999 թվականի նոյեմբերի 12-ին Տկաչենկոն լքել է ակումբը[10]։

2000 թվականի հուլիսի 1-ին նա կրկին գլխավորել է «Մետալիստը»։ Նրա վերադարձը հայրենի թիմ անհաջող է եղել։ Առաջին 13 տուրերից հետո ակումբը տարել է ընդամենը 3 հաղթանակ[22]։ Ակումբի ամենաանհաջող խաղը եղել է «Շախտյորի» հետ, որին խարկովցիները զիջել են (0:8) հաշվով[23]։

Խարկովի մարզում սկսված կառավարության փոփոխության, ինչպես նաև կազմն ուժեղացնելու համար ղեկավարությանը առաջադրված պահանջները չկատարելու պատճառով նա հրաժարական է ներկայացրել[24]։

«Անժի» և վերադարձ «Սոկոլ»

2001 թվականի նոյեմբերի 3-ին գլխավորել է «Անժին»։ Մախաչկալայի ակումբը Տկաչենկոյի գլխավորությամբ վստահորեն է սկսել 2002 թվականի մրցաշրջանը[25]։ Սակայն ոչ-ոքիների առատության և հաճախակի պարտությունների պատճառով 12-րդ տուրից հետո «Անժին» զբաղեցրել է 14-րդ տեղը[26]։ 2002 թվականի մայիսի 14-ին «Կռիլյա Սովետովից» կրած (0:4)[27] ջախջախիչ պարտությունից մեկ օր անց Տկաչենկոն լքել է թիմը[28]։ Մրցաշրջանի վերջում «Անժին» գրավել է 15-րդ տեղը և իջել Առաջին խումբ[29]։

2002 թվականի մայիսի 17-ին կրկին գլխավորել է Սարատովի Սոկոլը, որն այդ ժամանակ ընթանում էր 16-րդ տեղում։ Տկաչենկոն մրցաշրջանի մնացած ընթացքում չի չկարողացել շտկել իրավիճակը և թիմը դուրս է եկել Առաջին խումբ։

2002 թվականի մայիսի 17-ին նա կրկին գլխավորել է Սարատովի «Սոկոլը»[30], որն այն ժամանակ ընթանում էր մրցաշարային աղյուսակի 16-րդ տեղում[31]։ Տկաչենկոն մրցաշրջանի մնացած հատվածում չի կարողացել շտկել իրավիճակը և թիմը դուրս է եկել Առաջին խումբ։ Այդ մրցաշրջանում «Սոկոլը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/4, որտեղ 2:3 հաշվով պարտվել է Մոսկվայի «Սպարտակին»[32]։ 2003 թվականի մրցաշրջանի երկրորդ շրջանից հետո նա լքել է ակումբը[33]։

Առաջին վերադարձը «Բալթիկա» և Սանկտ Պետերբուրգի «Դինամո»

2005 թվականի հունվարի 4-ին Տկաչենկոն առաջին անգամ վերադարձել է Երկրորդ խմբում հանդես եկող «Բալթիկա»[34], որի նպատակն է եղել վերադառնա Առաջին խումբ։ Մրցաշրջանի վերջում ակումբին հաջողվել է հասնել այդ նպատակին։ Հաջորդ երկու մրցաշրջաններում «Բալթիկան» զբաղեցրել է 14-րդ և 15-րդ տեղերը։ 2006 թվականի դեկտեմբերի 30-ին Տկաչենկոն հեռացել է թիմից[35]։

2007 թվականի հուլիսի 24-ին դարձել է Սանկտ Պետերբուրգի «Դինամոյի» գլխավոր մարզիչը։ Այդ պաշտոնում նա փոխարինել է Սերգեյ Դմիտրիևին[36]։ 2007 թվականի մրցաշրջանում թիմը զբաղեցրել է 3-րդ տեղը։ Հաջորդ մրցաշրջանում ակումբը անհաջող է հանդես եկել և Տկաչենկոն հեռացվել է «Դինամոյից»[10]։

Երկրորդ վերադարձ Բալթիկա

2009 թվականի հունիսի 8-ին Զուրաբ Սանայի հրաժարականից հետո Տկաչենկոն կրկին գլխավորել է «Բալթիկան»։ Նա պայմանագիր է կնքելով մինչև մրցաշրջանի ավարտը[37]։ Տկաչենկոյի գլխավորությամբ կալինինգրադյան ակումբը զբաղեցրել է 9-րդ տեղը։ 2010 թվականի մարտի 16-ին մրցաշրջանի մեկնարկից անմիջապես առաջ լքել է գլխավոր մարզչի պաշտոնը[10] և անցել է մարզական տնօրենի պաշտոնին։ 2010 թվականի հունիսի 5-ին Իվան Լյախն ազատվել է գլխավոր մարզչի պաշտոնից և Տկաչենկոն կրկին գլխավորել է ակումբը[38]։ 2010 թվականի մրցաշրջնի ավարտից հետո «Բալթիկան» զբաղեցրել է նախավերջին տեղը, իսկ դեկտեմբերի 31-ին նա պաշտոնապես լքել է թիմը[10]։

«Պետրոտրեստ», «Սևեր», Տվերի «Վոլգա»

2011 թվականի հունվարի 24-ին Տկաչենկոն նշանակվել է «Պետրոտրեստի» գլխավոր մարզիչ[39]։ Կարճ ժամանակ սանկտպետերբուրգյան ակումբում աշխատելուց հետո՝ անբավարար արդյունքների պատճառով, նա հրաժարական է տվել[40]։ 2013 թվականի սեպտեմբերի 5-ին նա գլխավորել է Մուրմանսկի «Սևեր» ակումբը[41]։ 2013/14 մրցաշրջանի վերջում «Սևերը» զբաղեցրել է յոթերորդ տեղը։ 2014 թվականի հունիսի 6-ին ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով ակումբի բոլոր անդամները դադարեցրել են իրենց պայմանագրերը, ինչի պատճառով ակումբը լուծարվել է[42][43]։

2014 թվականի հունիսի 19-ին Տկաչենկոն նշանակվել է Տվերի «Վոլգայի» գլխավոր մարզիչ[44]։ 2014/15 մրցաշրջանում վատ արդյունքների պատճառով պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ[45]։

2019 թվականի հունվարի 17-ին դարձել է տարածաշրջանային առաջնության մասնակից «Բալթիկա» երիտասարդականշ ակումբի մարզիչ-խորհրդատուն[46]։ 2022 թվականի հունիսի 8-ին Տկաչենկոն երրորդ անգամ վերադարձել է Կալինգրադի «Բալթիկա» և միացել Սերգեյ Իգնաշևիչի մարզչական շտաբին[47]։

Լեոնիդ Տկաչենկոն մահացել է 2024 թվականի հունվարի 4-ին, 71 տարեկան հասակում[48]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Տկաչենկո» հոդվածին։